Հերմինէ Աւագեան
ՈՒԶՈՒՄ ԵՄ
Ուզում եմ երջանկութիւնը
տաք վերմակ լինի,
ծածկուեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու… Continue reading “Բանաստեղծութիւններ”
Ուզում եմ երջանկութիւնը
տաք վերմակ լինի,
ծածկուեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու… Continue reading “Բանաստեղծութիւններ”
Տղամարդը հաւաքեց չոր փայտերը, դրեց իրար վրայ ու վառեց կրակը։ Երկինքը կլանում էր կայծերը ու յետ չէր տալիս, երկինքը սովոր է ամեն ինչ առնել-տանել: Ուզեց լաց լինել, բայց զգաց, որ աչքերը չոր են, նորից փորձեց, էլի չստացուեց, զայրացաւ ինքն իր վրայ, որ չի կարողանում մարդավարի լաց լինել։ Սիրտը լցուած էր, բայց ներսի բոլոր դռները փակ էին, արցունքը մնացել էր ներսում, լճացել ու մնացել էր։ Երանի հնար Continue reading “Ամենաերկար ընթրիքը”
Հարցնում եմ.
—Կոնֆետ կ՚ուտե՞ս:
—Չէ՛, շատ եմ կերել, էլ չեմ ուզում:
—Բայց ե՞րբ ես կերել, չեմ նկատել:
—Հա՛, չես նկատել։
Յետոյ նայում եմ աչքերին: Աչքերի մէջ ամպեր կան, բայց նա փորձում է ժպտալ: Continue reading “ԿՈՆՖԵՏՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՒՈՒՄ”
Ուզում եմ
երջանկութիւնը
տաք վերմակ լինի,
ծածկուեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու…
Ուզում եմ
երջանկութիւնը էն իմ սիրած Continue reading “Բանաստեղծութիւններ”
Ուզում եմ երջանկութիւնը
տաք վերմակ լինի,
ծածկուեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու…
Ուզում եմ երջանկութիւնը էն իմ սիրած
կօշիկը լինի, որ իսկական կաշուից է,
որ ինչքան էլ հագնում եմ, չի մաշում…
Ուզում եմ երջանկութիւնը իմ սիրած
ականջօղի պէս ամեն օր կրել,
այդպէս գնալ աշխատանքի,
քնելիս չհանել, չդնել մահճակալիս մօտ… Continue reading “ՈՒԶՈՒՄ ԵՄ”
Արեւածագը եկաւ, հաւաքուեց մեր գիւղի յայտնի բլրին, բայց սա ուրիշ արեւածագ էր, արեւը դալուկ աղջկայ տեսք ունէր, ով ուզում էր խօսել, պատմել յոյզերը, բայց չէր կարողանում. լեզուն կապ էր ընկել, բառերը մնացել էին ներսում: Նա իմ կեանքում երբեւէ հանդիպած ամենատխուր աղջիկն էր: Ես ուզում էի, որ նա ժպտար առաջուայ պէս, բայց նա նայեց ուղիղ աչքերիս, եւ մենք լաց եղանք անցած օրերի համար: Յետոյ նա լուռ թեքուեց դէպի գերեզմանատուն եւ փաթաթուեց նորայայտ Continue reading “Այնտեղ ապրում է յիշողութիւնը”
Յիշողութիւնս
աչքեր ունի,
որ մնացել են
մեր գիւղի ճամբին
եւ սպասում են
ուշացող վերադարձիս… Continue reading “* * *”
Ի յիշատակ Մոնթէ Մելքոնեանի (Աւօ)
Երբ նա ներս մտաւ, ես այդ ժամանակ նրա ոտքերի չափ հասակ անգամ չունէի եւ երկար ջանք էր պէտք, որպէսզի փոքրիկ աչքերս զննէին նրան՝ կօշիկների ցեխոտ ծայրերից հասնելով մինչեւ լայն ճակատը: Մազերին չհասան աչքերս, մազերը հետաքրքիր չէին կամ էլ՝ մի քիչ ճաղատ էր, չեմ յիշում: Նա այդքան էլ բոյով չէր, ոչ էլ հսկայ էր, բայց նրան տեսնելով՝ ես ակամայից հսկայի եւ թզուկի հէքեաթը յիշեցի, որ երեկ չէ առաջին օրը մայրս էր պատմել… Continue reading “«ԷԴ ՎԵՐՋԻՆ ՏՈՂԸ ԼԻՆԵԼՈՒ Է, Ա՛Յ ԿԸ ՏԵՍՆԵՍ»”
Երկինքը մուգ կապոյտ զգեստ էր հագել, վրան՝ ճեփ-ճերմակ ամպիկներ: Գիւղը հայեացքը յառել էր դէպի երկինք ու չէր թարթում աչքերը. այդպէս հմայիչ չէր տեսել նրան: Անբառ մի երկխօսութիւն էր սկսուել գիւղի ու երկնքի միջեւ. սիրոյ խոստովանութեան նման մի բան, որ հասանելի էր միայն ժրաջան մեղուներին, որոնք որսում էին գիւղի թաքուն հայեացքն ու թռչկոտելով նոր բողբոջած ծառերի վրայ՝ գաղտնիքներ տզզում իրար ականջի: Continue reading “ՆԿԱՐՈՒՄ ԵՄ, ՉԸ՜ԽԿ…”
Ծիան գիւղ եկաւ գարնանը, երբ գիւղի բերքատու ծառերը ծաղկել էին: Գիւղը նրան ծաղկունքով դիմաւորեց: Ամերիկայի փոշին թափ տուեց մեր տան շեմին ու ներս մտաւ: Արդէն 20 տարի էր անցել նրա առաջին այցից, բայց նա դեռ 20 տարեկանի խանդավառութիւն ունէր: Ամեն բան նոյնն էր, ամենակարեւորը՝ ժպիտը չէր փոխուել. դա այն ժպիտն էր, որով 20 տարի առաջ նա արեւի ջերմութիւն էր պարգեւում նկուղներից նոր դուրս եկած մանուկներին եւ ստիպում հաւատալ իրեն՝ արեւին: Continue reading “ԲՈԼՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՇՈՒՇԻ”