44-օրեայ պատերազմից ու արցախցիների տեղահանութիւնից յետոյ արցախցի գրողի ու ֆրանսիացի լրագրողի նամակագրութիւնը վերածուել է գրքի: Newmag-ը հրատարակել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկայ» երկլեզու հայերէն-ֆրանսերէն յուշագրութիւնը։ Յուշագրութիւնը գրական կամուրջ է երկու աշխարհների՝ արցախցի գրող Հերմինէ Աւագեանի եւ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի (Ulysse Manhes) միջև: Այս զրոյցն այն մասին է, թէ ինչպէս է Continue reading “«Դրախտն իմ ինքնութեան հասցէն է, իմ դրախտի հասցէն նոյնն է՝ Արցախ, Մարտունի, Աշան»”
Գրքի շնորհանդէս
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրութեան ֆակուլտետի համատեղ նախաձեռնութեամբ մարտի 11-ին կայացաւ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դաւոյեանի ծննդեան 85֊ամեակին նուիրուած գիտաժողովի Continue reading “Գրքի շնորհանդէս”
«Մէկ հատ ալ ամենքս միասին նկարուինք»
Նանոր Աշնա Սնապեան
— Մէկ հատ ալ ամենքս միասին նկարուինք։
— Կեցի՛ր, աս «վալիզը» հանենք աստեղէն։
— Չէ՛ Անահիտ, վալիզն ալ թող մնայ։ Կը նայիս պատմութիւն կ՚ունենայ աս «վալիզը»։
Իմ առաջին հանդիպումս էր այդ գիշեր Հրանդին հետ։ Անահիտին Continue reading “«Մէկ հատ ալ ամենքս միասին նկարուինք»”
Խաչիկ Մանուկեանի թանաքի եւ արեան գոյնը նոյնն են
Սոնա Ադամեան
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակը բանաստեղծ Խաչիկ Մանուկեանի ծննդեան 60-ամեակին նուիրուած գրական ցերեկոյթ էր կազմակերպել՝ Աւ. Իսահակեանի տուն-թանգարանում։ Բազմաթիւ հիւրերի թւում էր նաեւ Բագրատ սրբազանը, որի օրհնութեամբ եւ խօսքով էլ մեկնարկեց միջոցառումը։ «Իմ ճանաչած բոլոր տարիների մէջ ոչ մի վայրկեան Continue reading “Խաչիկ Մանուկեանի թանաքի եւ արեան գոյնը նոյնն են”
«Պիցիրանանք Շուշի» խորագրով ցուցահանդէս
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Համազգայինի Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյեմբերի 10-ին ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կայացաւ շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գէորգեանի լուսանկարների ցուցահանդէսի բացումը։ Այն կրում է Continue reading “«Պիցիրանանք Շուշի» խորագրով ցուցահանդէս”
«Զահրատ։ 100 բանաստեղծութիւն» ժողովածուի շնորհանդէսը
ԵՐԵՒԱՆ — «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի համագործակցութեամբ օրերս լոյս է տեսել «Զահրատ։100 բանաստեղծութիւն» ժողովածուն։ Continue reading “«Զահրատ։ 100 բանաստեղծութիւն» ժողովածուի շնորհանդէսը”
Արշակ Գիւմրեանի «Գնչուհին»
ԵՐԵՒԱՆ — «Գրքամոլ» ակումբի երկրորդ խմբի անդամներն իրենց` նոյեմբերի 28-ի [2015] քննարկման ընթացքում անդրադարձել էին հանրութեան լայն շրջանակներին ոչ այնքան յայտնի հայ հեղինակ Արշակ Գիւմրեանի ստեղծագործութիւններից մէկին` «Գնչուհին» վէպին (1995թ.): Աւ. Իսահակեանի անուան գրադարանի դահլիճն այդ օրը ողողուած էր «գնչուական» տրամադրութեամբ, գրքի էջերից Continue reading “Արշակ Գիւմրեանի «Գնչուհին»”
Յովհաննէս Թումանեանի սիրտը
Եսթեր Սարգսեան
1923 թուականի մարտի 23-ին երկարատեւ հիւանդութիւնից յետոյ Մոսկուայում մահանում է ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը: Հիւանդանոցում նրա հետ էին գտնւում 10 երեխաներից երեքը՝ Աշխէնը, Նուարդն ու որդին՝ Արեգը, ով դիահերձարանից գողանում է հօր սիրտը։ Նոյն թուականի ապրիլի 15-ին Թիֆլիսի Continue reading “Յովհաննէս Թումանեանի սիրտը”
Ծովինար Խաչատրեանի «Գիւրջեւանի վերջին բնակիչը» գրքի շնորհանդէսը
ԵՐԵՒԱՆ («Երկիր») — Նոյեմբերի 16-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակում կայացաւ արձակագիր, սցենարիստ, ծնունդով Արցախից Ծովինար Խաչատրեանի «Գիւրջեւանի վերջին բնակիչը» գրքի շնորհանդէսը։ Այս մասին տեղեկանում ենք Համազգայինի Երեւանի գրասենեակի Continue reading “Ծովինար Խաչատրեանի «Գիւրջեւանի վերջին բնակիչը» գրքի շնորհանդէսը”
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2023
Հերմինէ Նաւասարդեան
Հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցաւ երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երեւանից, Արմաւիրից, Արցախից, Գեղարքունիքից, Լոռիից եւ Շիրակից: Բացման խօսքում ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանը ողջունեց նրանց եւ ներկայ աւագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդների հետ՝ Continue reading “ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2023”
