Արշակ Գիւմրեանի «Գնչուհին»

ԵՐԵՒԱՆ — «Գրքամոլ» ակումբի երկրորդ խմբի անդամներն իրենց` նոյեմբերի 28-ի [2015] քննարկման ընթացքում անդրադարձել էին հանրութեան լայն շրջանակներին ոչ այնքան յայտնի հայ հեղինակ Արշակ Գիւմրեանի ստեղծագործութիւններից մէկին` «Գնչուհին» վէպին (1995թ.): Աւ. Իսահակեանի անուան գրադարանի դահլիճն այդ օրը ողողուած էր «գնչուական» տրամադրութեամբ, գրքի էջերից փոխանցուած ելեւէջներով ու գոյներով: Հեղինակն այս վէպում ցոյց է տուել ժամանակի մէջ փայլատակող սիրոյ յաւերժ զգացումը գնչուհի Զուլմայի եւ Հրաչի միջեւ… Այդ «պայթիւնից» ծնւում է մի հրաշք երեխայ` կրկէսի կախարդական արտիստ Լարախաղացը, որի հետ հեղինակը հանդիպում է 17 տարի անց: Իր ձեւով պարզ, դիւրըմբռնելի այս գործը Ա. Գիւմրեանը սկսել էր գնչուական ռոմանսի հետեւեալ տողով. «Թեւերը կտրած արծիւը աչքերով է ճախրում…»: Կարծես հէնց այս գաղափարն էլ կարմիր թելի պէս անցնում էր վէպում նկարագրուող իրադարձութիւնների ֆոնով: Գրքամոլցիները վէպը դիտարկեցին երկու հիմնական տեսանկիւնից` ստեղծագործութիւն ազատութեան, ապա` սիրոյ մասին. սրանք տուեալ դէպքում, հանգամանքների բերումով հակադրուել էին միմեանց: Նրանք քննարկեցին գնչուհու կերպարը` որպէս մարդ եւ որպէս կին: Ակումբի անդամների մեծամասնութեան համար տպաւորիչ էր հեղինակի տարած համեմատութիւնները կնոջ եւ ծովի միջեւ:
Ու թէեւ վէպի ընթացքին հաւաքուածներից ոմանք հետեւել էին լարուածութեամբ, այնուամենայնիւ, գտնուեցին մարդիկ, որոնց համար այն մնացել էր անաւարտ: Ուստի ակումբի անդամներից ոմանք կառուցեցին դէպքերի իրենց պատկերացրած յաջորդականութիւնը, առաջարկեցին իրենց համար հաւանական աւարտը…

(grqamol.am)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *