Breaking News

ԻՆՉՊԷ՞Ս ՍՏԵՂԾԵԼ ՋՐԲԱԺԱՆԸ

Կարօ Արմենեան

Ակնյայտ է, որ հայ-ազրպէյճանական խօսակցութիւնները դեռևս տեղքայլի մէջ են և պատերազմական դրութեան մէջ որևէ շօշափելի փոփոխութիւն առայժմ գոյութիւն չունի հակառակ խօսակցութիւններու մթնոլորտին տրուած Պր. Վարչապետի դրական գնահատականին։ Պարզ է, որ այլ բան ալ կարելի չէր պատկերացնել, քանի որ ոչինչ կայ փոխուած Ազրպէյճանի քաղաքականութեան մէջ։ Նոյն Ալիևեան փցուն մտայնութիւնն է միջազգային կողմերը առևտրա-ֆինանսական խայծերով կաշառելու և Հայաստանի վրայ բանակցային առաւելութիւններ շահելու և միւս կողմէ պատրաստուելու ռազմական նոր արկածախնդրութիւններու։

Այս կացութեան մէջ, ինչպէ՞ս դուրս բերել Արցախեան հիմնահարցը իր ներկայ աւազախրումէն։ Ինչպէ՞ս ստեղծել ջրբաժանը այս փակուղային կացութեան և նոր դիւանագիտութեան միջև։

Կեանքը ցոյց տուաւ, որ ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան հովանիին տակ գործող բանակցային գործընթացը, իր ներկայ առաջադրութիւններով, կը մնայ և պիտի մնայ ապարդիւն այնքան ատեն, որ Բաքու կը յամառի պատերազմական վիճակը երկարաձգելու Ալիևեան իր քաղաքականութեան վրայ։ Հետևաբար այս կէտին վրայ երեք առաջնահերթութիւններ պարտադիր կը դառնան ուրիշ որևէ այլ հարցերու քննարկումէն առաջ.

(ա) Ամրապնդել զինանադադարի օրինական ռեժիմը վերահսկողական մեքանիզմներու հաստատումով։ Միջազգային կողմերը այս մէկը պէտք է դնեն որպէս նախապայման ամէն այլ օրակարգի։ Հայաստան և Արցախ կողմ են այս առաջադրութեան, իսկ Ազրպէյճան՝ դէմ։ Այս իսկ պէտք է յուշէ, որ ազրպէյճանական կողմը կը գործէ ոչ-շինիչ դիտաւորութիւններով բանակցութիւններու սեղանին վրայ և կը վատնէ ժամանակը բանակցային գործընթացին։ Իսկ ջրբաժանը հոսկէ միայն կրնայ սկսիլ։ Մնացեալը փուճ խօսակցութիւն է։ Եթէ այս պահանջին Բաքու կը մերժէ դրականօրէն ընդառաջել, բանակցային գործընթացը այլ տեղ չունի երթալիք։

(բ) Այնքան ատեն, որ Բաքու իր քաղաքականութիւնը կը հիմնէ հարցին ռազմական լուծում տալու իր որոշումին վրայ, հայկական կողմի ռազմավարութիւնը չի կրնար բանտարկուած մնալ պաշտպանողականի սահմաններուն մէջ։ Այսինքն՝ նախայարձակ կացութիւններուն հակազդելու դիրքերուն վրայ միայն։ Միջազգային կողմերը պէտք է պաշտօնապէս իրազեկուին Հայաստանի կողմէ, որ այսուհետև խաղականոնները փոխուած են և որ հայկական կողմի ուժերը այսուհետև կը գործեն նախաձեռնողական դիրքերէ։ Այս մասին խրախուսիչ են վերջերս հրապարակուած Նախարար Տոնոյեանի հաւաստիքները Նիւ Եորքի մէջ։

(գ) Եւ վերջապէս պայման է, որ բանակցային գործընթացը այս կէտին վրայ փոխէ իր բովանդակութիւնը։ Հարցին էութիւնը հողային չէ։ Երբեք չէ եղած։ Ազրպէյճան հրապարակաւ յայտնած է քանիցս, որ Բաքուի բուն նպատակն է Հայաստանը, իր ամբողջութեանը մէջ, ռազմական գրաւման ընթարկել և բնաջնջել իր ժողովուրդը։ Հետևաբար կը խօսինք Հայաստանի և Կովկասի անվտանգութեան մասին։ Կը խօսինք գեր-սպարազինուած պետութեան մը մասին, որ քանիցս ցոյց տուած է ֆաշական իր ժանիքները։ Բանակցային գործընթացը պէտք է լուծէ տարածաշրջանի այս ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ սուր խնդիրը։ Ազրպէյճան պէտք է համաձայնի Հայաստանի և Արցախի հետ ստորագրել միջազգայնօրէն երաշխաւորուած ոչ-յարձակման ուխտագիր մը։ Այսպիսի ուխտագրի մը կեանքի կոչուելէն ետք միայն ենթադրաբար կրնան սկսիլ բոլորովին նոր բանակցութիւններ հողային հարցին նուիրուած և հայ-ազրպէյճանական ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ճշտելու առաջադրութեամբ։

Արցախեան հիմնահարցը հոս է, որ կը գտնուի այսօր։ Այս նորմերով միայն ան կարևոր է միջազգային հանրութեան։ Այս նորմերով միայն ան կրնայ հասնիլ իրական հանգուցալուծման։ Այս նորմերով միայն կարելի է ձևաւորել ջրբաժանը անցեալին և ներկայի հրամայականներուն միջև։

Կարօ Արմենեան
Մարտ 31, 2019
Ուաշինկթըն

Հալէպ տուած հովուապետական այցելութեան շրջագիծէն ներս, Շաբաթ, 30 Մարտ 2019ին, առաւօտեան ժամը 9ին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ձեռամբ տեղի ունեցաւ Սրբոց Քառասնից Մանկանց վերանորոգեալ Մայր Եկեղեցւոյ սրբագործումն ու վերօծումը:

Վեհափառ Հայրապետն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը պատուոյ շքերթով եւ ՀՄԸՄ-ի փողերախումբին ընկերակցութեամբ մուտք գործեցին եկեղեցի: Եկեղեցւոյ դրան դիմաց Վեհափառ Հայրապետին դիմաւորութեան համար շարք կազմած էին ՀՄԸՄ-ի տարազաւոր արի-արենոյշները եւ Հալէպի հայ առաքելական եկեղեցիներու դպրաց դասերը:

Աղ ու հացի աւանդական օրհնութենէն ետք, Վեհափառ Հայրապետը սրբագործման արարողութեան համար եկեղեցի մուտք գործեց: Արարողութեան ներկայ էին հալէպահայ երեք համայնքապետները, ՀՀ Սուրիոյ Դեսպան Տիգրան Գէորգեան, ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Սարգսեան, Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Իշխանութեան անդամներ, Պատկան Մարմինի, հալէպահայ միութիւններու,Սուրիոյ զանազան շրջաններէն ժամանած ազգային մարմիններու ներկայացուցիչներ, օտարազգի հիւրեր եւ հաւատացեալ ժողովուրդի խուռներամ բազմութիւն մը:

Քահանայ հայրերը նախ ջուրով եւ գինիով սրբեցին օծման տեղերը՝ դռները (բարաւորը, սիւները եւ դուռը), եկեղեցւոյ կեդրոնական չորս սիւները, կեդրոնական խորանի չորս անկիւնները, աջակողմեան եւ ձախակոմեան խորանները եւ մատրան խորանը: Այնուհետեւ վերոնշեալ վայրերը Վեհափառ Հայրապետին ձեռամբ Ս. միւռոնով օծուեցան…

Արա Նռանեան

Արդէն միանշանակ է կարծես թէ բոլորի համար` անկախ նրանից, թէ ով է երկրի ղեկավարը, ինչպիսի ներքին կամ արտաքին քաղաքական միջավայրում ենք գտնւում, արցախեան կարգաւորման ներկայիս վեկտորը մշտապէս տանում է դէպի հանրութեան կողմից չընդունուող տարբերակների իրականացում: Այս իրավիճակը կարող է յանգեցնել երկու շատ վտանգաւոր եզրակացութեան․

– առաջին` առանց հայկական կողմից ըստ էութեան միակողմանի զիջումների լուծումը հնարաւոր չէ,

– երկրորդ` ով էլ գայ իշխանութեան, վերջում ստացւում է «Մատրիտեան սկզբունք»:
Այս տրամադրութիւնները վտանգաւոր են, քանի որ կարող են առաջացնել յուսալքութիւն եւ ցանկութիւն կամ հաշտուել ճնշումների հետ կամ վճռական կտրել այս հանգոյցը:

Սակայն այստեղ շատ աւելի կարեւոր է հասկանալ, թէ ինչպէս մենք յայտնուեցինք այն վիճակում, երբ որոշ օտարերկրեայ պաշտօնեաներ, նոյնիսկ անտեսելով դիւանագիտական էթիկետը, թոյլ են տալիս փաստացի միջամտել մեր ազգային անվտանգութեան հարցերին եւ որն է այն սկզբունքային յենասիւնը, որը կորցնելով յայտնուեցինք այսպիսի, ոչ նախանձելի, վիճակում:

Արցախեան խնդիրը, վերջին 30 տարում, եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական քաղաքական օրակարգը: Անկախ երկրի իշխանութիւնից, Արցախը հանդիսանալու է այն փորձաքարը, որի արդիւնաւէտ յաղթահարումը կարող է բեկումնային լինել ողջ քաղաքական համակարգի համար: Պատահական չէ, որ սա ոչ միայն իշխանափոխութեան վրայ ազդող գործօն է, ինչի ականատեսն ենք եղել, այլ նաեւ իշխանութեան համար հանրային վստահութեան պաշար ապահովող հիմնական հարց:

Սակայն առաջին նախագահից մինչեւ ներկայիս իշխանութիւն ընկած ժամանակահատուածում օրակարգի հիմնական հարցը եղել է եւ մնում է Հայաստանի կողմից ինչ-որ զիջումների հարցը, ընդ որում, յաճախ յստակ բարձրաձայնւում է կոնկրէտ շրջանների վերադարձի խնդիրը:

Եւ այստեղ հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս ստացուեց, որ անկախ թէ՛ երկրի իշխանութիւնից, թէ՛ հայ ժողովրդի ցանկութիւնից, օրակարգային հարցերը` պտտուելով տարբեր հարցերի շուրջ, վերադառնում են այդ միեւնոյն վտանգաւոր կէտին:

Խնդիրն այն է, որ Արցախեան կարգաւորման այն մոտելը, որը որոշ պատճառներով որդեգրուեց մեր կողմից եւ դարձաւ բանակցութիւնների հիմք, արդէն պարունակում է այդ ականը: Եւ այսօր շատ կարեւոր է հասկանալ այն սխալները, որոյք արուել են կարգաւորման գործընթացում եւ օր առաջ քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղութեամբ:
Տասնամեակներ շարունակ բանակցութիւնները գնացել են այդ ուղով, սակայն մենք քայլ առ քայլ պէտք է փորձենք շրջել բանակցային ղեկը` այն տանելով դէպի իրական խնդրի բացայայտում եւ լուծում, որպէսզի ակնկալենք տարիներ անց ունենալ իրական կարգաւորման մեխանիզմ:

Կարգաւորման համար ոչ նպաստաւոր պայմանները ունեն ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբյեկտիւ պատճառներ: Եւ կան երեւոյթներ, որոնց վրայ Հայաստանի հնարաւոր ազդեցութիւնը ուղղակի չէ: Մենք օրէցօր հեռանում ենք հակամարտութեան թէժ տարիներից, ինչը դրսեւորւում է խնդրի աղաւաղուած ընկալմամբ, այլ երկրներում ի յայտ է եկել գործիչների նոր սերունդ, որի համար անցեալը գոյութիւն չունի եւ կայ միայն վերջին տարիների ադրբեջանական քարոզչութիւնը: Ատրպէյճանի նաւթային հզօրութիւնը եւ ակտիւ լոպպիստական աշխատանքը ձեւաւորել են ատրպէյճանամէտ գործիչների բանակ արտերկրում, ինչը չկար 1990-կականների սկզբին: Օտարերկրեայ գործիչները ընդհանրապէս չեն պատկերացնում խնդրի էութիւնը եւ դիտարկում են այն էթնիկ կամ միջպետական կոնֆլիկտների սեփական պարզունակ մոտելների համատեքստում:
Վերը նշուած երեւոյթների վրայ Հայաստանի ազդեցութիւնը ուղղակի չէ, սակայն դա չի նշանակում, որ մեր երկիրը չէր կարող դրանց ուղղութեամբ աշխատել` ակտիւ եւ ճիշտ արտաքին Քաղաքականութեան պարագայում:

Այստեղ անդրադառնանք աւելի շատ այն խնդիրներին, որոնց միջոցով երկրի արտաքին քաղաքականութիւնը կարող է ուղղորդել կարգաւորման կուրսը:

Հայկական դիւանագիտութեան «առանձնայատկութիւնը»

Դիւանագիտութիւնը ունի երկու կողմ: Առաջինը հրապարակայինն է, երբ տեսախցիկների առջեւ փողկապաւոր մարդիկ խօսում են խաղաղութեան, մարդու հիմնարար իրաւունքները յարգելու կամ միջազգային իրաւունքը պաշտելու մասին: Դա տեսախցիկների, լուրերի թողարկումների եւ շարքային քաղաքացիների համար է: Սակայն կայ դիւանագիտութեան երկրորդ կողմը, երբ բաց ու անկեղծ միջավայրում դիւանագէտները ներկայացնում են իրենց իրական նպատակները, քննարկում են հնարաւոր լուծումները, փոխադարձ շահերի գնահատմամբ տալիս են կարգաւորումնէր եւ պայմանաւորւում են, թէ ինչ են անելու ԻՐԱԿԱՆՈՒՄ:
Այն դիւանագիտութիւնը, որը ունի միայն մէկ կողմ և իրական լուծումների փոխարէն հէքիաթներ է պատմում մարդու իրաւունքների, տարածքային ամբողջականութեան կամ ազգերի ինքնորոշման մասին, որևէ աղերս չի կարող ունենալ հակամարտութիւնների լուծումների հետ։

Հետևաբար․ առաջանում է առաջին հարցը՝ արդեօ՞ք Հայաստանը երբևիցէ պարզ ու անկեղծ ներկայացրել է (եթէ իհարկէ գիտի այն) հայ ժողովրդի իրական դիրքորոշումը սեփական ճակատագրի վերաբերեալ՝ այս տարածաշրջանում։ Արդեօ՞ք այն մարդիկ, որոնք այլ երկրներում պրոֆեսիոնալ կարգով զբաղւում են Արցախեան կարգաւորմամբ, երբևիցէ լսել են այն մասին, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի ցանկանում որևէ տարածք զիջել, այլ նոյնիսկ համարում է, որ դարեր շարունակ կորցնելով սեփական հայրենիքը և ենթարկուելով ցեղասպանութեան, իրականում երազում է հայրենիքի վերականգնման և աւելի մեծ Հայաստան ունենալու մասին։ Այլ կերպ ասած՝ արդեօ՞ք Հայաստանը գործում է «սեղանի տակ»։ Արդեօ՞ք մենք ասել ենք, թե ինչ ենք իրականում մտածում թուրքերի և ատրպէյճանցիների շրջապատում ապրելու մասին և ինչպես ենք տեսնում մեր երկրի ապագան։

Իրականութիւնն այն է, որ Հայաստանի մօտ, երկու մակարդակներում էլ, նոյն «վերսեղանային» սահմանումներով բանաձևումն է, որին ծանօթ ենք թէկուզ մեր արտաքին գործոց նախարարների կամ եռանախագահների յայտարարութիւնների միջոցով։

Միջազգային իրաւունքի փակուղին և ինքնորոշման ջրափոսը

Տարածքային վէճերը, պատերազմները, հակամարտութիւնները երբեք չեն լուծուել և չեն լուծուելու միջազգային իրաւունքի տեսանկիւնից։ Իրականում մշտապէս տեղի է ունեցել հակառակ գործընթացը՝ որոշակի կոնֆիգուրացիայով խնդրի լուծումը գտնելուց յետոյ, միջազգային փաստաթղթերը յարմարեցուել են գտնուած լուծմանը։ Եւ եթէ որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մի տեղ գրուած է Արցախեան կարգաւորման բանաձևը, ապա առնուազն անկեղծ մոլորութեան մէջ է։ Հետևաբար յստակ պէտք է ընկալենք՝ որքան միջազգային իրաւունքի կէտեր մենք գիտենք ի օգուտ մեզ, այդքան էլ կարող են գտնել ընդդիմախօսները։ Եւ այստեղ ընդհանուր լուծման որևէ բանաձև լինել չի կարող։

Աւելին, Հայաստանը գնալով (իր կարծիքով) միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ինքն է իրեն մտցրել փակուղի:
25-30 տարի առաջ բոլորի համար Արցախեան խնդիրը շատ յստակ էր` Խորհրդային Միութեան կողմից կամայական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառուել էր Ատրպէյճանի կազմ եւ ԽՍՀՄ ժողովրդավարացման, իսկ այնուհետեւ` փլուզման գործընթացը, թոյլ էին տալիս վերականգնել պատմական արդարութիւնը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ատրպէյճանական զինուած ագրեսիան լեգիտիմացրեց զինուած պայքարը եւ հիմնաւորեց Արցախի ինքնապաշտպանութիւնը:

Այսինքն, այն տարիներին Արցախի հարցը ընկալւում էր որպէս 1920-ական թուականների ԽՍՀՄ ծնունդ, իսկ դրա լուծումը` որպէս ԽՍՀՄ փլուզման բնական արդիւնք:

1991 թուականից աստիճանաբար ազգային ազատագրական պայքարի շեշտը դրուեց խնդրի իրաւական կարգաւորման վրայ: Այդ ճանապարհը որդեգրուել էր ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի պարագայում: Պատահական չէր, որ Հայաստանը այդպէս էլ մնաց միակ խորհրդային հանրապետութիւնը, որը ԽՍՀՄ-ից դուրս եկաւ ԽՍՀՄ օրէնքներով: ԽՍՀՄ օրէնսդրութեան տառին եւ ոգուն համապատասխան անցկացուեց անկախութեան հանրաքուէ եւ հռչակուեց երկրի անկախութիւնը: Նոյն իրաւական ճանապարհը բռնեց Լեռնային Ղարաբաղը, որը նոյնպէս անցկացրեց հանրաքուէ եւ հաստատեց հռչակուած անկախութիւնը:

Նշուած հանրաքուէով մեր բանակցութիւններում դրուեց «ազգերի ինքնորոշում» սահմանման անկիւնաքարը, որի շուրջ կառուցւում է հայկական կողմի ողջ դիւանագիտութիւնը եւ հիմնաւորւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Եւ իրաւական կարգաւորման եզրոյթը, որի հիմքը դրուեց առաջին նախագահի օրօք, իսկ երկրորդ նախագահի կողմից յայտարարուեց իրաւական հարթութեան մէջ հարցը քննարկելու պատրաստակամութեան մասին, ինչը շարունակւում է մինչ օրս, հայ ժողովրդի անվտանգութեան առանցքային հարցը տարաւ եւ մտցրեց «միջազգային իրաւունք»կոչուող ջրափոսը: Այլ կերպ ասած` հայ ազգը իր անվտանգութեան հարցը, այսինքն` ճակատագիրը, վստահեց «միջազգային իրաւունքին»:

Եւ եթէ հէնց այդ իրաւական գործընթացը պէտք է հանդիսանայ ԼՂՀ անկախութեան հիմք, ապա այն տարածքների ներգրաւումը ԼՂՀ կազմ, որտեղ նման հանրաքուէ չի անցկացուել, առնուազն նման հանգամանքով չի կարող հիմնաւորուել:

Անվտանգութեան երաշխիքներ «անվտանգութեան գօտու» դիմաց

Ցանկացած չէզոք միջազգային փորձագէտի մօտ վերը նշուած կոնֆիգուրացիային ծանօթանալու դէպքում առաջանում է բնական հարց․ «արդեօ՞ք սա չի նշանակում, որ անվտանգութեան երաշխիքների դէպքում հանրաքուէով չընդգրկուած տարածքների պահպանումը կարող է գնահատուել որպէս օկուպացիա կամ տարածքային սակարկման առարկայ»:

Այսպիսով Արցախեան խնդրի սկզբնակէտը` 1991 թուականի ինքնորոշման հանրաքուէն եւ դրանից բխող ինքնորոշման իրաւունքի իրացումը, թելադրում են խնդրի բանակցային սեղանի պարունակութիւնը: Հէնց այս ամէնն է պատճառը, որ տարբեր եռանախագահներ կամ արտգործնախարարներ այդպէս էլ չեն ըմբռնում Հայաստանի յամառութիւնը իր իսկ կողմից ներկայացուած լուծման կոնցեպցիայի գործադրմանը հակազդելու հարցում: Կարծես թէ Հայաստանն է պնդում ինքնորոշման մասին, սակայն փաստացի վարում է բոլորովին այլ` նրանց տեսակէտից անհասկանալի քաղաքականութիւն, ինչն էլ ակամայից ձեւաւորում է ճնշումների համար համապատասխան մթնոլորտ:

– եթէ հայ ժողովուրդը կամ փորձագիտական հանրութիւնը մինչ օրս չի ըմբռնել տարբեր օտարերկրացիների կոչերը Հայաստանին, որը նրանք յաճախ ներկայացնում են իբր հայանպաստ, ապա պէտք է հասկանան, որ դրա պատճառը մեր իսկ որդեգրած եւ տարածաշրջանային խնդիրների ու Հայաստանի անվտանգութեան հետ որեւէ կապ չունեցող ռազմավարութեան որդեգրումն է:

Արցախեան Սահմանադրութեան բլեֆը
Ցանկացած երկրի համար Սահմանադրութիւնը` հիմնարար օրէնք է: Սակայն Սահմանադրութիւնը` ներքին գործիք է եւ այնտեղ նշուած որեւէ դրոյթ չի կարող հիմք հանդիսանալ օտար պետութիւնների համար: Հայաստանի կամ Արցախի Սահմանադրութեան դրոյթները այնքանով են արժէքաւոր ատրպէյճանցիների, թուրքերի կամ այլ օտարերկրացիների համար, որքան մեզ համար Թուրքիոյ կամ Ատրպէյճանի կողմից իրենց Սահմանադրութիւններում ամրագրուած տարածքային ամբողջականութիւնը: Հետեւաբար ցանկացած սթափ գործիչ պէտք է ընկալի, որ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը չի կարող որեւէ զսպող դեր ունենալ օտարերկրացիների համար: Իսկ եթէ մենք որպէս մեզ համար որդեգրուած սկզբունք ուզում ենք Սահմանադրութիւնը վկայակոչելով հիմնաւորել Արցախի տարածքային ամբողջականութիւնը, ապա առնուազն պէտք է այն ընթերցենք: Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան սահմանների մասին 175-րդ յօդուածը ասում է հետեւեալը.
«մինչեւ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանութիւնը իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ»:

Սոյն յօդուածը արձանագրում է հետեւեալ երեք դրոյթները`

– Տարածքային ամբողջականութիւնը վերականգնուած չէ,
– Սահմանները վերջնական չեն եւ պէտք է ճշգրտուեն,
– Արցախի Հանրապետութիւնը հանրային իշխանութիւն է իրականացնում ՓԱՍՏԱՑԻ իրաւազօրութեան տարածքում:

Այսինքն, վերականգնուող տարածքային ամբողջականութիւնը կարող է վերաբերել ԼՂԻՄ վարչական տարածքին եւ 1991 թուականի հանրաքուէի տարածքին, քանի որ այլ իրաւական հիմքի յղում պարզապէս ներկայացուած չէ, իսկ երկրի տարածքները ենթակայ են ճշգրտման, այսինքն` փոփոխութեան: Իսկ «փաստացի իրաւազօրութեան տարածքէ հասկացութիւնը պարզապէս արձանագրում է Արցախի Հանրապետութեան պատասխանատուութիւնը իր տիրապետման տարածքների նկատմամբ: Սոյն յօդուածի որեւէ մեկնաբանութիւն չի կարող մեկնաբանուել որպէս յստակ ընդգծուած դիրքորոշում ազատագրուած տարածքների նկատմամբ:

Հետեւաբար`

– Ներքին լսարանի համար սոյն յօդուածի մատնանշումը չի կարող իմունիտետ ապահովել ոչ հայանպաստ դիրքորոշման համար,
– Սահմանադրութիւնը (յատկապէս չճանաչուած պետութեան կողմից ընդունուած) որեւէ կերպ չի կարող կաշկանդել միջազգային միջնորդներին, առաւել եւս, երբ չի բացառում սահմանների ճշգրտումը:

Բանակցող կողմերի առասպելը

Միւս առասպելը, որից հարկաւոր է աստիճանաբար ազատուել, վերաբերում է այն հարցին, թէ որտեղ է աւարտւում Հ․Հ․ իշխանութեան մասնակցութեան սահմանը եւ սկսւում Արցախի իշխանութեան իրաւասութիւնը բանակցութիւնների սեղանին:
Սոյն հարցի վերաբերեալ բոլոր տեսակի ձեւակերպումները ընդամէնը դիւանագէտների ՎԵՐՍԵՂԱՆԱՅԻՆ հրապարակային դրսեւորման հարցեր են: Եւ դրանց այս կամ այն ձեւակերպումը երբեք չի կարող հանդիսանալ կարգաւորման առանցքային բանալի:

Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանում է Արցախի Հանրապետութեան ռազմական, քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ բոլոր այլ տեսակների միակ յենարանը: Այս իրականութիւնը յստակ գիտակցւում է բոլորի կողմից, բացի Հայաստանից: Արցախի Հանրապետութիւնը չի կարող միայնակ դիմակայել Ատրպէյճանին եւ ցանկացած հարցի քննարկում այն մասին, թէ ինչով պէտք է զբաղուեն Հ․Հ․ իշխանութիւնները եւ ինչով Արցախի ղեկավարութիւնը, պարզապէս յօրինուած եւ կեղծ օրակարգեր են:

Աւելին, Հայաստան-սփիւռք-Արցախ միասնական դիրքորոշումը շատ աւելի կշռադատուած եւ հզօր բանակցային գործօն է ընդդէմ թուրք-ատրպէյճանական տանդեմի, քան «արցախցին է որոշում իր ճակատագիրը» եւ նմանատիպ այլ որեւէ քննադատութեան չդիմացող թեզեր:

Արդեօ՞ք հասկանում են հարցը միջազգային գործընկերները

Արցախեան կարգաւորման կարեւորագոյն հարցերից է օտարերկրեայ գործիչների կողմից խնդրի ընկալումը: Ամենայն պատասխանատուութեամբ կարելի է յայտարարել, որ մեր գործընկերները չեն ընկալում խնդրի խորքային էութիւնը, որի պատճառներից է այն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենք են հեռացել հարցի էութիւնից` այն աւելի ու աւելի թաքցնելով բոլորից:

Սա պարզ տարածքային վէճ չէ, առաւել եւս` սա ինչ-որ ազգային փոքրամասնութեան ինքնորոշման խնդիր չէ:
Խնդիրը տարածաշրջանում հայ եւ թուրք էթնոսների խաղաղ համակեցութեան բանաձեւի բացակայութիւնն է:

Զուտ ինտուիտիւ եւ գենետիկ մակարդակով այս ամէնի ընկալումը կայ հայերի եւ թուրքերի մէջ: Դա հասկանում են նաեւ Իրանում: Այլ ազգերի ներկայացուցիչների համար իրական խնդիրը հասկանալի չէ, իսկ տեղեկացուածութեան մակարդակը շատ ցածր: Սակայն յատկանշական է, որ Թուրքիայում հարցը ընկալւում է նաեւ քաղաքական վերնախաւի կողմից, ինչը դժուար է ասել Հայաստանի պարագայում: Թուրքիան արդէն 26 տարի է հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը եւ սահմանի բացումը պայմանաւորում է Արցախեան հարցով, այնինչ հայ քաղաքական եւ հասարակական միտքը սեփական օրակարգը առաջարկելու փոխարէն ընդունում է դէմքի բացարձակ պարզունակ արտայայտութիւն:

Խնդրի խորքային սխալ ընկալումը վերաբերում է նաեւ այնպիսի օտարերկրեայ արհեստավարժ կառոյցներին, ինչպիսիք են այլ երկրների արտաքին գերատեսչութիւնները, այդ երկրների ղեկավարները, դիւանագէտները եւ այլն: Այսինքն, նրանք Արցախեան խնդիրը տեսնում են ոչ թէ այնպէս, ինչպէս այն իրականում առկայ է հայերի եւ թուրքերի մօտ, այլ այնպէս, ինչպէս այն տեղաւորւում է սեփական պատկերացումներում:

Երրորդ կողմի երկրների մօտ առկայ է խնդրի սեփական ընկալումը, որը որեւէ կապ չունի տարածաշրջանում խորքային արմատներ ունեցող հիմնահարցի հետ:

Ռուսաստանի Դաշնութեան համար դա նախկին խորհրդային հանրապետութիւնների զուտ ազգամիջեան հակամարտութիւն է, որը իրեն հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է ազդել իր տարածաշրջանային դիրքերի վրայ:

Ամերիկայի Միացեալ Նահանգները ընդհանրապէս նայում են Արցախի հարցին ողջ տարածաշրջանի նոր վերադասաւորումների, ինչպէս նաեւ Ռուսիոյ եւ Իրանի դերի զսպման տեսանկիւնից: Ընդ որում այդ բոլոր սցենարներում Հայաստանին վիճակուած չի վճռական դեր, քանի որ Հայաստանը երբեք նման յաւակնութիւններ չի դրսեւորել:

Եւրոպական միութեան համար ազգամիջեան երկարատեւ բախումները սահմանափակւում են Ֆրանսայի եւ Գերմանիոյ միջեւ դարաւոր հակամարտութեան հետ զուգահեռներով եւ կարգաւորման այդ մոտելի արդիւնաւէտ իրագործման ներկայացմամբ:
Աւելորդ է ասել, որ Արցախի հարցը որեւէ աղերս չունի պարզ տարածքային վէճի կամ ինչ-որ տարածքի բնակչութեան ինքնորոշման հետ:
Արցախի հարցը տարածաշրջանային ամենակարեւոր առանցքային հարցի փոքրիկ դրսեւորումն է: Այդ հարցը, ինչպէս արդէն նշեցինք, երկու` հայ եւ թուրք էթնոսների համակեցութեան հարցն է:

Երբեք Ֆրանսան կամ Գերմանիան պատերազմի ժամանակ չեն դրել խնդիր իրականացնել միւս ազգի տոտալ բնաջնջումը: Պատերազմները եղել են տարածքի, տնտեսական շահերի, Եւրոպայում հեգեմոնիայի համար եւ այլն:

Մեր տարածաշրջանում առանցքային հարցը հայ ժողովրդի իրաւունքի հարցն է` ապրել սեփական հայրենիքում: Եթէ խնդիրը լինէր պարզ տարածքային, ապա թէ Ատրպէյճանը, եւ թէ Հայաստանը վաղուց գտել էին համապատասխան լուծումը:

Այստեղ կայ քօղարկուած հիմնախնդիր, որի մասին չի մատնանշում Հայաստանը, իսկ Ատրպէյճանի` Երեւանը գրաւելու անկեղծօրէն հռչակուած քաղաքականութիւնը միամտօրէն վերագրւում է ներքին ռազմատենչ հռետորաբանութեանը:

Խօսքը հետեւեալի մասին`

– Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զիջում Հայաստանի կողմից չի ապահովելու խաղաղ կարգաւորում: Հակառակը` թուրք էթնոսը շարունակելու է Հայաստանը խեղդելու քաղաքականութիւնը մինչեւ հայկական պետականութեան վերացումը:
– Ատրպէյճանի կողմից ցանկացած զիջում նշանակում է Հայաստանի վերելք եւ պոտենցիալ վտանգ Ցեղասպանութեան ճանաչման, հետեւանքների վերացման եւ հատուցման համար: Եւ հէնց այդ վտանգն է դրդում Թուրքիոյ մշտապէս տաք պահել սոյն հակամարտութիւնը կամ լուծելու պարագայում առաւելագոյնս ստորացնել Հայաստանի Հանրապետութիւնը:

Հակամարտութեան էութիւնը ոչ միայն չի գիտակցւում միջազգային գործընկերների կողմից, այլ նոյնիսկ ընկալւում որպէս հայերի եւ թուրքերի կողմից չափազանցուած պատմական բարդոյթ:

Առանց սոյն իրավիճակի խորքային եւ իրական ընկալման ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ էլ եւրոպացիները չեն գտնի այն բանաձեւը, որը կը բերի խաղաղ կարգաւորման:

Ո՞րն է հայ ազգի բանաձեւը

Սակայն ամենակարեւորը` որ իրավիճակի ճիշտ գնահատականը տայ հայ ժողովուրդը, չվախենալով այն բարձրաձայնել: Այն է`

– հայ ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ, քանի գոյութիւն ունի թուրք-ատրպէյճական տանդեմ ընդդէմ Հայաստանի, որը մշտապէս սպառնալիք է լինելու հայ ազգի անվտանգութեան համար,
– հայ ժողովուրդը չի կարող Արցախեան հարցը լուծուած համարել, քանի արեւելքում գոյութիւն ունի ռազմատենչ, ֆաշիստական ռեժիմով, ատելութիւն սերմանող փոքրիկ կայսրութիւն, որը ենթակայ է ամբողջական կազմաքանդման,
– հայ ժողովրդի եւ թուրք ժողովրդի միջեւ չեն կարող անկեղծ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատուել, քանի դեռ Թուրքիոյ կողմից չի ճանաչուել Հայոց Ցեղասպանութիւնը, չեն վերացուել դրա հետեւանքները, իսկ Թուրքիան չի հատուցել հայ ժողովորդի կրած կորուստները,
– պարզ բարեկեցութիւնը, կենսամակարդակի աճը ոչ միայն չեն ապահովելու խաղաղութիւն, այլ նոյնիսկ աւելի են մոտիվացնելու յարաբերութիւնների սրումը, տարածաշրջանի ռազմականացումը եւ նոյնիսկ` խթանելու պատերազմը,
– ցանկացած հայ, որն այսօր ձգտում է պաշտօնի, փողի, հարստութեան, կուտակում է տնտեսական եւ ֆինանսական հզօրութիւն, պէտք է յստակ գիտակցի, որ առանց ազգային անվտանգութեան խնդրի լուծման իր, իր զաւակների, թոռների, ծոռների ֆիզիքական անվտանգութիւնը երաշխաւորուած չէ, իսկ կուտակած հարստութեանը տիրանալու են օտարները:
Ժամանակն է թէ մենք` հայերս ճշգրտենք մեր ազգային քաղաքականութիւնը, թէ այդ քաղաքականութիւնը իրագործելու յստակ յայտ ներկայացնենք աշխարհին եւ մեր միջազգային գործընկերներին:

Իսկ եթէ չէք պատկերացնում, թէ ինչ է լինում, երբ ազգային անվտանգութեան հարցերով զբաղուելու փոխարէն տարւում ենք փառամոլութեամբ կամ տարւում հարստութիւն կուտակելով, ապա այցելէք Կոստանդնուպոլիս կամ Պաքու (եթէ, իհարկէ, կարող էք) եւ տեսէք, թէ ովքեր են ապրում հայերի կառուցած քաղաքներում:

Յ․Գ․- Մի ժամանակ գոյութիւն ունէր հռչակուած հզօր բանաձեւ` Արցախեան հարցը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է: Ի՞նչ պատահեց, որ մենք այն մոռացանք:

 

Արամ Ա. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Միշտ Կը Մնայ Հալէպահայութեան Կողքին՝ Զօրակից, Մասնակից Սուրիոյ Հայութեան Վերականգնումի Աշխատանքներուն»

Հալէպահայութիւնը անհուն բերկրանքով եւ խանդավառութեամբ ողջունեց հաւատքի առաքեալին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հովուապետական շնորհաբաշխ եւ օրհնաբեր այցելութիւնը Ուրբաթ, 29 Մարտ 2019-ի յետմիջօրէի ժամը 4:00-ին հոծ բազմութեամբ համախմբուելով Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ դիմաց:

ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ընկերակցող պատուիրակութեան մաս կը կազմէին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կեդր.Վրչ. ատենապետ Ստեփան Տ.Պետրոսեան եւ կազմի անդամ տիար Տիգրան Ճինպաշեան, Գերշ. Տէր Սուրէն Սրբ. Արք. Գաթարոյեան, բարերար տիար Նազարէթ Սապունճեան, Հոգեշնորհ Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան, Հոգեշնորհ Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան, Հոգեշնորհ Տ. Զաւէն Աբղ. Նաճարեան, Հոգեշնորհ Տ. Լեւոն Աբղ. Եղիայեան եւ կաթողիկոսութեան Մամլոյ Յանձնախումբը:

Վեհափառ Հայրապետը դիմաւորեցին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, Հայ Կաթողիկէ Համայնքապետ Արհիապատիւ Տէր Պետրոս Արք. Միրիաթեան, Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէիսեան, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական եւ Ազգային Վարչութեան անդամներ, Պատկան Մարմինի, հալէպահայ միութիւններու ներկայացուցիչներ եւ հաւատացեալ ժողովուրդի հոծ բազմութիւն մը:

Վեհափառ Հայրապետն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը պատուոյ շքերթով եւ ՀՄԸՄ-ի փողերախումբին ընկերակցութեամբ մուտք գործեցին եկեղեցի: Եկեղեցւոյ դրան դիմաց Վեհափառ Հայրապետին դիմաւորութեան համար շարք կազմած էին ՀՄԸՄ-ի տարազաւոր արի-արենոյշները եւ Հալէպի հայ առաքելական եկեղեցիներու դպրաց դասերը:

Աղ ու հացի աւանդական օրհնութենէն ետք, Վեհափառ Հայրապետը կանոնական աղօթք մատուցեց, որմէ ետք, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք Սարգիսեան ողջոյնի եւ բարի գալուստի իր խօսքը ուղղեց Վեհափառ Հայրապետին ու ըսաւ. «Հովուապետական Ձեր այս այցելութիւնը իւրայատուկ եւ պատմական պիտի դառնայ, որովհետեւ ձեր Ս. Աջով, շնորհաբաշխ ներկայութեամբ պիտի սրբագործէք, վերաօծէք, վերաբանաք պատմական Սրբոց Քառասնից Մանկանց աթոռանիստ Մայր եկեղեցին եւ մեր ժողովուրդին պիտի տաք հիմնական յոյսը եւ հաւատքը՝ շարունակելու մեր հաւաքական երթն ու հաւատքի առաքելութիւնը»: Ապա Սրբազան Հայրը հրաւիրեց Վեհափառ Հայրապետը իր պատգամը տալու:

Վեհափառ Հայրապետը փառք տուաւ Աստուծոյ, որ երկրորդ անգամ ըլլալով, այս հոգեպարար առիթը ունեցած է՝ որպէս հովուապետ մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն հետ ըլլալու: Ապա իր գնահատանքի առաջին խօսքը ուղղեց մեր ժողովուրդին: Այն ժողովուրդին, որ անցնող շուրջ եօթը տարիներուն տառապեցաւ, բայց հաւատաց իր հաւաքական, քրիստոնէական ինքնութեան, իր հոգեւոր, բարոյական արժէքներուն, իր ազգային ձգտումներուն: Այն ժողովուրդին, որ իր հաւատքին խառնեց իր յոյսը եւ կապուած մնաց Սուրիական Հայրենիքին, համախմբուեցաւ իր եկեղեցւոյ, իր համայնքային կառոյցներուն շուրջ եւ սիրոյ ու եղբայրութեան ոգիով շարունակեց գոյակցիլ այս երկրին իսլամ թէ քրիստոնեայ համայնքներուն հետ: Այն ժողովուրդին, որ ինչպէս միշտ իր կեանքին ամէնէն դառն պայմաններուն մէջ ամրապնդեց իր ներքին միասնութիւնը՝ հաւատալով, որ մեր ազգին, մեր գաղութին հզօրութեան աղբիւրը ամէն տեղ, բոլոր պայմաններուն մէջ, Հալէպէն մինչեւ Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, մեր ներքին միասնական կեանքն է:

«Գնահատանքի երկրորդ խօսքս կÿերթայ Առաջնորդ Սրբազանին, որ անցնող շուրջ 15 տարիներու ընթացքին նուիրումով եւ հաւատարմութեամբ ծառայեց ձեզի, իր շուրջ ունենալով հոգեւոր դասը, Ազգային Իշխանութիւնը, յարակից մարմինները եւ քոյր կազմակերպութիւնները:
«Կÿողջունեմ նաեւ Գերապայծառը եւ վերապատուելին, որոնք միասնաբար, մեր ժողովուրդի զաւակներուն հետ կողք-կողքի, սիրտ-սիրտի ծառայեցին ձեզի: Ինծի համար յատուկ ուրախութիւն է ողջունել Սուրիոյ հայութեան այն ղեկավարութիւնը, որ ինքզինք արժեւորեց ոչ միայն խօսքով, ոչ միայն ծրագրերով, այլ՝ ծառայութեամբ:

«Գնահատանքի երրորդ խօսքս կ’երթայ ձեզմէ իւրաքանչիւրին եւ ձեր բոլորին: Անցնող տարիները ինչպէս ըսի դիւրին չեղան ձեզի համար, ես ալ գիտեմ թէ ի՞նչ կը նշանակէ տագնապի մէջ ապրիլ: Հպարտ եմ ձեզմով, դուք մնացիք կառչած ձեր ընտանիքներուն, ձեր քոյրերուն եւ համայնքին: Ահաւասիկ Գողգոթայէն յետոյ սկսաւ յարութեան պայքարն ու երթը: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ կը մնայ ձեր կողքին՝ զօրակից, մասնակից Սուրիոյ հայութեան վերականգնումի աշխատանքներուն: Այս առիթով, անհուն ուրախութեամբ ու բարձր գնահատանքով կ’ողջունեմ նաեւ Սուրիոյ Հանրապետութեան վսեմաշուք նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատը, որ ինք եւս անցնող տարիներու ընթացքին ձեզի նման տառապեցաւ, սակայն երբեք չյուսահատեցաւ, որովհետեւ հաւատաց Սուրիական Հայրենիքին հզօրութեան, հաւատաց իր ժողովուրդին պայծառ ապագային եւ այսօր Սուրիան սկսած է վերազարթօնքի նոր շրջան մը: Սուրիոյ հայութիւնը ամէն տեղ է: Ոստի, միայն դիտողի վիճակի մէջ պէտք չէ ըլլալ, այլ՝ մասնակցողի: Մենք այս հայրենիքին զաւակներն ենք, հետեւաբար այս գիտակցութեամբ կոչուած ենք մեր ամբողջական մասնակցութիւնը բերելու Սուրիոյ վերազարթօնքի աշխատանքներուն»:

Արարողութիւնը վերջ գտաւ «Կիլիկիա» մաղթերգի հաւաքական երգեցողութեամբ:

Յ. ՊԱԼԵԱՆ

Hagop BalianԳրախօսելու միտում չունին այս տողերը: Կը փափաքիմ, որ իրաւազրկուած եւ իրաւազրկուող ժողովուրդի զաւակները գիտակցութիւն նուաճեն համացանցային անմիջական հազիւ փայլած եւ անմիջապէս մարող-մոռցուող տեղեկութիւններէն անդին այլ հարստացում ունենան:

Երեւանի Պետական համալսարանի գեղատիպ հրատարակութիւն գիրք մը, «Համշէնը Հայկական Ձեռագրերում», հեղինակ՝ Լուսինէ Սահակեան:

Մամուլը անդրադարձաւ գիրքի ներկայացման, որ տեղի ունեցաւ 18 Մարտ 2019ին, Հայաստանի պետական համալսարանի «Եղիշէ Չարենց» սրահին մէջ: Գիրքը ներկայացուցին համալսարանի տնօրէն Արամ Սիմոնեան, խօսեցան գիտնականներ եւ ակադեմիկոսներ, հուսկ՝ հեղինակը: Գիրքը 350 էջ, առաւել՝ բազմաթիւ վաւերագրային պատկերներ:

Գիրքը գիտական լուրջ աշխատասիրութիւն է, հարուստ, ինչպէս ըսուած է՝ դաշտային աշխատանքով (ֆրանսերէնէ թարգմանելով սովորաբար կ՛ըսենք՝ գետնի վրայ) եւ անմիջապէս կը տարուինք մտածելու, որ ուղղուած է միայն մասնագիտական շրջանակներու: Անկասկած այդպէս է. հրապարակագրութիւն չէ:

Բայց պիտի մեղանչեմ եւ ըսեմ, որ այս հատորը, Հայաստանի եւ սփիւռքներու համար, մեր պատմութիւնը, ազգի անցեալը, ներկան եւ գալիքը համազգացողութեամբ (empathie) հասկնալու, այդ հունով մեր ինքնութեան եւ իրաւունք-կորուստներուն անդրադառնալու, քաղաքական մտածողութեան եւ նախաձեռնութիւններուն ազգային-մարդկային բովանդակութիւն տալու, Հայ Դատի հետապնդումը թուականի մը մէջ չբանտարկելու, հայեցի կրթութեան հարազատութեան շունչ տալու գաղափարախօսական հարազատութեան հորիզոն կը բանայ:

Հայաստան եւ սփիւռքներ, հայկական զանգուածներու ո՞ր տոկոսը իմացած է Համշէնի եւ համշէնահայութեան մասին: Այս գիրքը, անոնց ընդմէջէն կը սեւեռէ մեր պատմութիւնը, ոչ միայն թուականներով, այլ աշխարհագրութեամբ, մարդոցմով, անոնց ոգորումներով, հակառակ ներխուժումներու եւ հալածանքներու, կտակուած ժառանգութեամբ, հայ գիրի եւ խօսքի հաւատարմութեամբ:

Մասնագիտական աշխատանք մը, անկասկած, իր աղբիւրներով եւ գրականութեամբ: Այդ աղբիւրներու յիշատակումը կը պատկերէ ազգի անցած ուղին եւ ճակատագիրը: Հայաշխարհի գաւառ այս պզտիկ Համշէն անկիւնը հայ մարդուն ստեղծած ձեռագիր մատեանները քիչ մը ամէն տեղ են, քիչ մը ամէն տեղ գացած են, իրեն պէս, Երեւան եւ Երուսաղէմ, Ամերիկա եւ Փարիզ, Անթիլիաս եւ Վիեննա…

Գրախօսականները ընդհանրապէս կ՛ամփոփեն գիրքի մը պատմութիւնը: Բայց այս գիրքը իր ամբողջութեան մէջ պատմութիւն է, մեր մանրանկար պատմութիւնը, Վարդանանց պատերազմով եւ իշխաններով, հերոսներու շիրիմներով, վանքերով, վանահայրերով, գիրքեր ընդօրինակողներով, հալածանքներով, կրօնափոխութիւններով: Պատմաբանի պատմութիւն, բայց նաեւ վէպի պատմութիւն, թատրոն՝ իր հայաշխարհի բեմով:

Գիրքին վերջաբանը լաւագոյնս կը ներկայացնէ գիրքի առարկային ծագումը՝ որ Հայաստանն է, Խաղտիք-Համշէնը, բռնագրաւուած եւ իւրացուած նոյն ներխուժողներուն կողմէ, բայց անիկա չի յիշուիր մեր կորուստներուն եւ պահանջներուն մէջ, մինչդեռ այդ տարածութիւնը եղած է փոքրիկ բեմը մեր ժողովուրդի քաղաքական, ռազմական, մշակութային եւ բամերես ողբերգութիւններուն:

Գիրքին մէջ բազմիցս յիշուած տեղեկութիւնները ամփոփելով, իր վերջաբանին մէջ Լուսինէ Սահակեան կը գրէ, բանալով պատմութիւն-վէպի (saga) էջը: Կը կարդանք.

«Սկզբնաղբիւրները վկայում են, որ Տայքին եւ Սպերին անմիջական սահմանակից Պարխարեան գոգահովիտները եղել են հայ իշխանների՝ մասնաւորապէս Մամիկոնեանների եւ Բագրատունիների կալուածքները: Համշէնցի գրիչների հաղորդած բացառիկ տեղեկութիւնները պարզում են, որ Համշէնը եղել է հայ եկեղեցու թեմերից մէկը՝ ունենալով իր գրչութեան ինքնատիպ օջախները՝ Քոշտենց, Խուժկա Խաչիկ հօր վանքերը եւ այս վիճակը պահպանուել է մինչեւ 1630ական թուականները: Համշէնը յիշւում է որպէս հայոց սրբատեղի, այստեղ ամփոփուել են Քրիստոսի վարշամակը, Սուրբ նշանները, ինչպէս նաեւ՝ Վարդանանց նահատակ հերոսների նշխարները» (էջ 301):

Պարզ. Համշէնն ալ Հայաստանէն պոկուած հայրենի հող է. պոկողները՝ նոյն ներխուժողներն են: Անոնք ջարդեր կազմակերպած են եւ երբ չեն ջարդած կրօնափոխութիւն պարտադրած են: Կրօնափոխ համշէնցիները մասամբ պահած են իրենց բարբառը եւ աւանդութիւնները:

Լուսինէ Սահակեան գիտէ, որ եթէ մենք տէր չըլլանք մեր պատմութեան, մեր մշակութային ժառանգութեան եւ ինքնութեան, մեր յիշողութեան, զանոնք վերջնականապէս անհետացնելու աշխատողներ կան, հայկական հողին վրայէն հայուն հետքը ի սպառ ջնջելու հետամուտ: Կը գրէ.

«Վերջին շրջանում հայոց Համշէնի գաւառի պատմութիւնն աղճատելու գործին լծուել են թուրք ազգայնական հեղինակները, որոնց ապագիտական եւ անհեթեթ գաղափարներով սնուող թուրքական ազգայնական սոցիալական ցանցերն անհարկի եւ բիրտ յարձակումներ են սկսել Համշէնի պատմութեամբ եւ մշակոյթով հայաստանեան մասնագէտների, մասնաւորապէս իմ ուսումնասիրութիւնների վրայ՝ նրանցում փնտռելով քաղաքական նպատակներ, ինչ որ գաղտնի ենթատեքստեր: Այդ հեղինակները ոչ միայն աղճատում են Համշէնի պատմութիւնը, ամէն գնով հերքելով հայոց դերն ու տեղն այդ պատմութեան կերտման մէջ, այլեւ դեռ այսօր էլ կենսունակ հայոց Համշէնի բարբառին վերագրում են թուրքական ծագում»… «Վերջերս այդ գործում իրենց աջակցութիւնն ու ծառայութիւններն են սկսել մատուցել ադրբեջանական ռազմավարական կենտրոնները, որոնք նոյնպէս հրատարակում են գրքեր՝ այս դէպքում համշէնցիներին վերագրելով ադրբեջանական ծագում» (էջ 305):

Այս իրողութիւններու մթնոլորտին մէջ է, որ Լուսինէ Սահակեան կատարած է իր աշխատանքը, ամփոփելով իրմէ առաջ կատարուած աշխատանքները, ներկայացնելով ձեռագիրները, հեղինակները, վայրերը, ընտանիքները եւ յատուկ անունները: Լուսինէ Սահակեան վերակենդանացուցած է Համշէնը, հայ իշխանական տոհմերու կալուած, երբ թուրք-մոնկոլ ներխուժողները չէին հասած Պոնտոս, Հայաստան, ոչ Կոստանդնուպոլիս:

Ներխուժողները գիտեն, որ այդ աշխարհներուն մէջ օտար են, բռնագրաւած են, եւ կը պատահի որ զայրոյթի պահու մը ըսեն ճշմարտութիւնը, ինչպէս այդ ըրաւ Ռեչեփ Էրտողան, յայտարարելով, որ «Իսթանպուլը երբեք Բիւզանդիոն պիտի չըլլայ»: Առածը կ՛ըսէ՝ «գող՝ սիրտը դող»:

Կը խորհիմ, որ հայ ազգային գիտակցութեան եւ զարթօնքին մեծապէս կը նպաստէ «Համշէնը Հայկական Ձեռագրերում» գիրքին ներկայացումը, ոչ միայն արդէն յանձնառուներու փակ շրջանակներուն մէջ, այլ համաժողովրդական մակարդակով, որպէս վկայութիւն, փաստագրութիւն, արմատներու պատմութիւն, մշակութային ինքնութեան ինքնատիպ պայքարի փաստ, որպէսզի գիտնանք, թէ ի՛նչ ունէինք եւ ունինք, ի՛նչ ունեցած ենք եւ ի՛նչ յափշտակուած է, ի՛նչ կը յափշտակուի եւ կ՛ուզեն յափշտակել: Յանդգնութիւն պէտք է ժողովուրդ մը իսլամացնելէ ետք անոր հայկական բարբառին վերագրել… թրքական ծագում:

Պարզ. Լուսինէ Սահակեանի գիրքը տանիլ ժողովուրդին, որպէսզի Համշէնը մնայ հայկական: Տանիլ դպրոցներ, դասարանները, հայեցի դաստիարակութիւնը բերելով մեր կեանքին մէջ, անցեալ եւ ներկայ: Որպէսզի սերունդները սորվին եւ գիտնան պատմութիւն, աշխարահագրութիւն, մշակոյթ եւ իրաւունք՝ որուն տէր պէտք է կանգնիլ:

Կրկին, մազոխականի սովորութեամբ, գիրքին վերջաւորութեան կարդացի տպաքանակը. 500: Եթէ ուզենք գիրքը տարածել Հայաստան եւ Սփիւռք(ներ), ան գաղտնի պիտի մնայ, պիտի թաքնուի գրադարաններու մէջ:

Ի՞նչ պէտք է ընել, որպէսզի այս գիրքը հասնի քաղաքական գործիչին, ուսուցիչին, մտաւորականին, ուսանողին, քահանային, վարդապետին, լրագրողին, գրադարաններու եւ ակումբներու…

Որպէսզի չմոռնանք, չմոռցուին հող եւ մշակոյթ, եւ չմոռցուինք…

At the initiative of the OSCE Minsk Group Co-Chairs, the negotiations between Armenian Prime Minister Nikol Pashinyan and Azerbaijan’s President Ilham Aliyev started in Vienna.  The two leaders met for fresh talks on the Artsakh conflict.

Neither leader made public statements immediately after the talks which lasted for more than three hours. After the meeting Pashinyan told TASS news agency that the meeting with Azerbaijani President on the Artsakh issue was normal,

Also present at the meeting were the Foreign Ministers of the two countries, Zohrab Mnatsakanyan and Elmar Mammadyarov, OSCE Minsk Group Co-Chairs Igor Popov (Russia), Andrew Schofer (USA), Stephane Visconti (France) and Personal Representative of the OSCE Chairperson-in-Office Andrzej Kasprzyk.

Pashinyan and Aliyev had three informal meetings on the margins of international summits. Pashinyan repeatedly stated those meetings cannot be considered formal talks on Karabakh settlement.

24 Մարտ 2019-ը Ուինծըրի հայութեան համար եղաւ պատմական ու անկիւնադարձային օր մը, երբ պաշտօնապէս հիմը դրուեցաւ ծխական նոր համայնքի մը, որ կոչուեցաւ «Ս. Ստեփանոս» եկեղեցական ծխական համայնք անունով:
Արդարեւ, Կիրակի 24 Մարտի յետմիջօրէին, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, ընկերակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ Գերապատիւ Տ. Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեանի եւ Տիթրոյթի Ս. Սարգիս Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Արժանապատիւ Տ. Հրանդ Քահանայ Գէորգեանի, այցելեց շրջանի հայութեան, եւ ընդառաջելով անոնց փափաքին հիմը դրաւ ծխական-եկեղեցական նոր համայնքին, որ խորքին մէջ պսակումն էր այն հոգեկան կապին, որ գոյութիւն ունէր Գանատայի Հայոց Թեմի եւ Ունծըրի հայութեան միջեւ:
Հանդիպումը տեղի ունեցաւ Հայ Կեդրոնի մէջ: Առաջնորդ Սրբազանն ու ընկերակից հոգեւորականները ջերմօրէն հիւրընկալուեցան շրջանի հայութեան կողմէ: Տեղի ունեցաւ «Խաղաղական» ժամերգութիւն, որուն աւարտին Առաջնորդ Սրբազանը փոխանցեց իր հոգեւոր պատգամը: Ժամերգութեան աւարտին, Առաջնորդ Սրբազանն ու շրջանի հայութիւնը սիրոյ սեղանի շուրջ ունեցան մտերմիկ երկխօսութիւն:
Նշենք, որ Ուինծըրի մէջ երկար տարիներէ ի վեր արդէն իսկ կը գործեն Հ.Յ.Դ.-ի «Ռուբէն» կոմիտէութիւնն ու Հ.Օ.Մ-ի «Ռուբինա» մասնաճիւղը, որոնք աշխոյժ գործունէութիւն կը ծաւալեն շրջանի հայութեան ազգային, մշակութային եւ ընկերային կեանքը բարելաւելու ի խնդիր: Այս իմաստով, Առաջնորդ Սրբազան Հօր հետ շրջանի հայութեան հանդիպումը առիթ եղաւ, որ անոնք ծխական համայնք դառնալու ճամբուն վրայ կատարեն նախնական ծրագրում, ընտրեն գործադիր առաջին մարմինը՝ հոգաբարձական կազմը:
Հանդիպման աւարտին, Առաջնորդ Սրբազանը շնորհաւորեց Ուինծըրի հայութիւնը՝ նորաստեղծ համայնքին առիթով, գնահատեց ցարդ տարուած աշխատանքներն ու բարի երթ մաղթեց համայնքի յառաջիկայ ծրագիրներուն:

 

 

Մարտ 29-ին, ՀՅԴ Բիւրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոնին մէջ տեղի ունեցցաւ ՀՅԴ պատուիրակութեան հանդիպումը Համերաշխութեան և Ժողովրդավարութեան Եւրոպական համախմբումի (European Forum for Democracy and Solidarity) գիտնականներու և եւրոպական հիմնադրամներու ներկայացուցիչներէ կազմուած պատուիրակութեան հետ: Տեղեկահաւաքի բնոյթ կրող այցելութիւնը մաս կը կազէ Արևելեան Եւրոպայի ժողովրդավարութեան զարգացումները ուսումնասիրող ծրագրին, որուն կ՚աջակցի Եւրոպական Ընկերվարական կուսակցութիւնը (PES)։

Հանդիպման ընթացքին ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, ողջունելով հիւրերուն, կարևոր նկատած է անոնց առաքելութիւնը տարածաշրջան և յատկապէս Հայաստան։ Արմէն Ռուստամեան ներկայացուցած է Հայաստանի վերջին քաղաքական զարգացումները, հասարակութեան տրամադրութիւնները եւ նոր մարտահրաւէրները։

ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը անդրադարձած է Դաշնակցութեան յառաջիկայ աշխատանքներուն, որպէս արտախորհրդարանական ուժ՝ թէ՛ ներքին թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ կուսակցութեան դերակատարութեան մասին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը Եւորպական պատուիրակութեանը տեղեկացուցած է նաև, որ Գերագոյն Մարմինի կողմէ կեանքի կոչուած յանձնախմբերը մեծ ծաւալի աշխատանքներ կ՚իրականացնեն՝ ուշադրութեան տակ պահելով կառավարութեան գործունէութիւնը։

Համերաշխութեան և Ժողովրդավարութեան Եւրոպական համախմբումը հիմնադրուած է 1993 թուականին Եւրոպական Միութեան անդամ շարք մը երկիրներու ընկերվար֊-դեմոկրատական կուսակցութիւններու և հիմնադրամներու կողմէ` նպատակ ունենալով տարբեր երկիրներու մէջ խթանել ընկերվարական և ժողովրդավարական արժէքներու զարգացումը։

ՀՅ Դաշնակցութիւնը Եւրոպական Ընկերվարական կուսակցութեան անդամ է։

(Horizon Weekly) – On March 28, the Hon. Mary Ng Minister of Small Business and Export Promotion and MP for Markham-Thornhill visited Armenian Community Centre of Toronto to share the canadian government’s plan to ensure local small businesses have the tool to succeed in the global market. She also highlighted how the Government of Canada is making it easier for small businesses by helping them start up, scale up and access new markets.Present also were Ali Ehsassi – Member of Parliament and MP Majid Jowhari.

Horizon Weekly special correspondent Sarin Poladian conducted an interview with minister Ng.

Prior to serving as a Member of Parliament, Minister Ng worked as Director of Appointments in the Prime Minister’s Office. She also served as the Director of Policy in provincial education where she built relationships, negotiated with teachers’ unions, and served students while helping to improve Ontario’s education system.

Minister Ng also served in the President’s Office at Ryerson University, helping to shape new initiatives that connected students and their innovative ideas with businesses, creating quality jobs for young Canadians. She has been a speaker and panelist on topics ranging from business, innovation, women in leadership and Canada-China relations.

Horizon Weekly Exclusive Interview with The Honourable Mary Ng, Canada's Minister of Small Business

Horizon Weekly Exclusive Interview with The Honourable Mary Ng, Canada's Minister of Small Business and Export Promotion. Interview conducted by Horizon Weekly special correspondent Sarin Poladian.

Posted by Horizon Weekly on Friday, March 29, 2019

 

«Գոլդեն Բէյքրի»ն Տարբեր Երկրներում Ապրող Ընկերներին Հայաստան Տեղափոխեց

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Կարէն Մկրտիչեանը, Սեւան Արթինը եւ Մհեր Ծատուրեանը ծնուել եւ երկար տարիներ ապրել են Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում: Ժամանակի ընթացքում Կարէն Մկրտիչեանը բնակութիւն է հաստատել Կանադայում, Մհեր Արթինը՝ Անգլիայում, Լիբանանում մնացել է ընկերներից միայն Մհերը: Այսօր, սակայն, նրանք տեղափոխուել ու բնակութիւն են հաստատել Հայաստանում: Նրանց միաւորել է արեւելեան հացամթերքի՝ առայժմ փոքրիկ «Գոլդեն բէյքրի» («Golden Bakery») արտադրամասը, որը նրանք միասին հիմնել են Երեւանում:

Կարէն Մկրտիչեանը «Ռիվիերա Կապիտալ» («Riviera Capital») ներդրումային ընկերութեան հիմնադիրն է: Վերջինիս նպատակը Հայաստանում ներդրումները քաջալերելն է: «Հայաստանում նախագծեր կամ հետաքրքիր ներդրումային ծրագրեր գտնելով (որոնք, մեր կարծիքով, գրաւիչ կարող են լինել) եւ «փաթեթաւորելով»՝ ներկայացնում ենք ներդրողներին: Եթէ հաւանութեան է արժանանում, յետագայում, արդէն, մենք դա կառավարում ենք, ընդհանուր վերահսկողութիւն իրականացնում՝ վստահանալով, որ ներդրողի գումարը ճիշդ ձեւով է կառավարւում, չի փոշիանում: Այս իմաստով, դառնում ենք ներդրողի աչքն ու ականջը երկրում: Յոյս ունենք, որ մեր աշխատանքը կը քաջալերի, որպէսզի յաւելեալ ներդրումներ կատարուեն: «Գոլդեն բէյքրի»ին ընկերութեան առաջին նախագիծն է: Ունենք նաեւ այլ ծրագրեր, որոնք ընթացքի մէջ են», «Հայերն այսօր»ի հետ զրոյցում նշում է Կարէն Մկրտիչեանը:

Հարցին՝ ինչու՞ որոշեցին ներդրողներ գտնել արեւելեան հացամթերք արտադրող ընկերութեան համար, Կարէն Մկրտիչեանը պատասխանում է. «Մեծացել եմ Լիբանանում, 20 տարի ապրել եմ Կանադայում, արդէն 3 տարի է՝ տեղափոխուել եմ Հայաստան: Այս հացը լաւ եմ ճանաչում: Գործընկերներս նոյնպէս Լիբանանից են: Հասկացանք, որ Հայաստանում այս հացատեսակի որակաւոր տարբերակը չկայ, իսկ շուկայում պահանջարկ կայ: Այս ամէնը հաշուի առնելով՝ որոշեցինք ճիշդ ձեւով ձեռնարկել այս գործը: Այս ամէնի արդիւնքում Մհերն իր ընտանիքով տեղափոխուեց Հայաստան: Իրականում արեւելեան հացի արտադրամաս հիմնելու գաղափարը հէնց նրանն է: Մեր ընկերութիւնն օգնեց, որ այն իրագործենք: Մեր միւս ընկերը՝ Սեւան Արթինը, Անգլիայում լոնդոնեան բանկերից մէկի Միջին Արեւելեան մասի տնօրէն էր եւ ունէր կապեր միջինարեւելեան ներդրողների հետ: Ինքն էլ իր դերը խաղաց այս գործում այն իմաստով, որ ԱՄԷից ներդրող գտաւ: Նրանք ցանկանում են աւելի մեծ ներդրումներ կատարել Հայաստանում: Սա առաջին փորձն է: Յոյս ունենք, որ թեբ իրենք, թեբ իրենց միւս գործընկերները կը քաջալերուեն՝ յաւելեալ ներդրումներ կատարելու Հայաստանում»:

Թիմային (խմբային-Խմբ.) աշխատանքի շնորհիւ ստեղծուեց «Գոլդեն բէյքրի»ն: Արդիւնքում, ե՛ւ Մհերը, ե՛ւ Սեւանը տեղափոխուեցին Հայաստան:

«Սեւանը ծնունդով Լիբանանից է, սակայն Լոնդոնում է ապրել մօտ 20 տարի: Նա ներդրողի ներկայացուցիչն է եւ «Գոլդեն բէյքրի»ի գործադիր տնօրէնը: Կարծում եմ՝ մեծ յաջողութիւնների կը հասնենք: Հետաքրքիրն այն է, որ երեքս միմեանց ճանաչում էինք, սակայն տարբեր երկրներում էինք ապրում, այսօր, սակայն, միաւորուեցինք Հայաստանում», նշում է Կարէն Մկրտիչեանը:

Մհեր Ծատուրեանը «Գոլդեն բէյքրի»ի ընդհանուր կառավարիչն է: Նա 8 տարի հացամթերք արտադրող լիբանանեան ամենամեծ ընկերութեան տնօրէնների խորհրդում է աշխատել: Այսօր որոշել է կուտակած փորձը հայրենիքում կիրառել: «Մտածեցի իրականացնել Հայաստանում այն պարզ պատճառով, որ այսօր շատ մարդիկ կան, որոնք ցանկութիւն ունեն այս հացն օգտագործել: Այն ո՛չ միայն Մերձաւոր Արեւելքի երկրներում ապրող հայերին է ծանօթ, այլեւ յատուկ է Արաբական երկրներին: Հացամթերքը, որն այսօր մենք արտադրում ենք, կոչւում է պիտա, որը մենք արաբական հաց ենք անուանում: Կանադայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, անգամ Աւստրալիայում, կայ այս հացատեսակը», պատմում է Մհեր Ծատուրեանը եւ հաւելում՝ գաղափարը Կարէնին է ներկայացրել, որն էլ հաւանել ու ներդրողներ է գտել: Ինքն էլ Սեպտեմբերին եկել ու հաստատուել է Հայաստանում, թէեւ տնտանիքը մօտ 2 տարի՝ այստեղ է:

«Հայաստանեան կեանքը, լիբանանեանի համեմատութեամբ, շատ հանդարտ է, ամենօրեայ սթրես (ճնշում-Խմբ.) չկայ, հեզասահ է: Մենք Լիբանանում վարժուել ենք աւելի արագ տեմպի (կշռոյթ-Խմբ.): Նախապատրաստական աշխատանքներից յետոյ փետրուարի 19ին սկսեցինք առաջին արտադրութիւնն արդէն վաճառքի նպատակով: Առաքում ենք երեւանեան մի քանի մեծ ու փոքր խանութներ՝ SAS, Carrefour, ռեստորաններ եւ այլն: Արդէն բաւականին գնորդներ ունենք: Բոլորը շատ գոհ են մեր հացի որակից: Մենք էլ աշխատում ենք շատ զգոյշ լինել, բարեխիղճ աշխատել, որպէսզի մեր գնորդների վստահութիւնը չկորցնենք: Այս պահին 6 աշխատող ունենք արտադրամասում, առաջիկայում թիւը կ՛աւելանայ եւ մենք հնարաւորութիւն կ՛ունենանք մեծացնել արտադրանքի ծաւալը», ասաց Մհեր Ծատուրեանը:

Գաղափարը կեանքի կոչելու ընթացքում եղել են դժուարութիւններ, սակայն, ինչպէս նշում է Մհերը, կարողացել են յաղթահարել. «Դեռ Սեպտեմբերին պէտք է սկսէինք մեր աշխատանքը: Սակայն նորոգութիւններ կատարելիս՝ գործը շատ ուշացաւ: Հայաստանում, ճիշդ է, շատ լաւ աշխատողներ կան, բայց հակառակն էլ կայ: Մարդիկ պէտք է աւելի արագ լինեն, աշխատանքի նկատմամբ մտայնութիւնը պէտք է փոխուի, աշխատողը պէտք է աւելի պատասխանատու լինի իր կատարած աշխատանքի համար»:

«Գոլդեն բէյքրի»ի նպատակը ո՛չ միայն արեւելեան հացամթերք նախընտրող մարդկանց պահանջարկը գոհացնել է, այլեւ Հայաստանի նկատմամբ հետաքրքրութիւն առաջացնելը. «Յոյս ունենք մեր այս քայլով քաջալերել մեր այն ընկերներին, որոնք կարող են գալ Հայաստան եւ ներդրումներ անել, գործ հիմնել, աշխատատեղեր ստեղծել: Այդ քայլով նրանք մեծ օգուտ կը տան Հայաստանին: Սեպտեմբերին, երբ արտադրամասի համար տարածք էինք փնտրում, տեսանք, թէ որքան շատ կիսաքանդ գործարաններ կան, որոնք տարիներ ի վեր անգործութեան են մատնուել այն դէպքում, երբ ժամանակին գործուն արտադրամասեր են եղել: Իսկ նման գործարաններին նոր կեանք տալով՝ մեծ օգուտ կարող ենք տալ մեր երկրին, հետեւաբար, ինչու պարապուրդի մատնել այդ ամէնը», նշում է Մհեր Ծատուրեանը:

Արդէն մէկ ամիս է՝ «Գոլդեն բէյքրի» արեւելեան հացամթերքի արտադրամասը սկսել է իր արտադրանքը՝ փորձելով կայուն տեղ զբաղեցնել շուկայում: Ընկերութիւնը նպատակ ունի արտադրանքը նաեւ մարզեր առաքել: Գիւմրիից, արդէն, հետաքրքրուած են հացատեսակով: Ծրագրում են նաեւ Հայաստանից դուրս արտահանել: Ժամանակի ընթացքում այլ հացատեսակներ եւս կը սկսեն արտադրել: Հետաքրքիր շատ գաղափարներ կան եւ «Գոլդեն բէյքրի»ի պատասխանատուները յուսով են՝ մօտ ապագայում կը կարողանան իրկանացնել:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագիրով 2016-2018 թուականներուն Արցախի ընտանիքներուն մէջ չորրորդ երեխայի ծննդեան առիթով տրամադրուող 4000ական ԱՄՆ տոլարին համարժէք դրամի աջակցութիւնը խթանած է ծնելիութիւնը:

Այս  մասին` ըստ “Արցախփրես”-ի՝ ըսած է Արցածի աշխատանքի, ընկերայի հարցերու եւ վերաբնակեցման նախարար Սամուել  Աւանեսեան:

Անոր խօսքով`  մինչեւ այս  ծրագրի  մեկնարկը Արցախի մէջ արձանագրուած է 4րդ երեխայի 150 ծնունդ, իսկ 2016 թուականին` 213, 2017ին`  230, իսկ 2018ին՝ 201:

«Ծրագրի   իրականացման ընթացքին Արցախի մէջ 25 տոկոսով աճած է  4րդ երեխաներու ծնունդը: Ունինք բազմաթիւ ծրագիրներ, որոնք կը նպաստեն  ծնելիութեան  աճին: Օրինակ` երրորդ երեխային համար պետութիւնը միանուագ կը տրամադրէ 500 հազար դրամ գումար, իսկ չորրորդին` 700  հազար դրամ: Մինչեւ 2 տարեկան երեխային համար պետութիւնը սահմանած է նպաստ, իսկ 4րդ երեխային մինչեւ անոր 18  տարեկանը`  ամենամսեայ: Հինգ եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքները կ՛օգտուին նաեւ պետական եւ բարեգործական այլ աջակցութիւններէն»,- մասնաւորապէս ըսած է  նախարարը:

Այսօր` Մարտ 27ին, Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատին մէջ տեղի ունեցած է ձեռնարկ, որու ընթացքին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018ին Արցախի 201 ընտանիքներուն չորրորդ երեխայի ծննդեան առիթով տրամադրած է 4000ական ԱՄՆ տոլարին համարժէք դրամ:

Ձեռնարկին ներկայ եղած է նախագահ Բակօ Սահակեան կարեւոր համարած է տարիներ շարունակ իրականացուող այս նախաձեռնութիւնը` ընտանիքներուն ընկերային վիճակի բարելաւման եւ հանրապետութեան մէջ բազմազաւակութեան խթանման տեսանկիւններէ:

Ան երախտագիտութիւն յայտնած է Սամուէլ Կարապետեանին՝ Արցախի նկատմամբ յատուկ վերաբերմունք ունենալուն համար:

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան ըսած է, այս ծրագիրը նպաստած է երիտասարդ ընտանիքներու կայացման եւ բազմազաւակութեան խթանման, որ իր հերթին կը հանդիսանայ ամուր պետականութեան հիմքը: “Բարեգործական  ծրագրի  սկիզբէն`  2016 թուականէն սկսած, մինչեւ այսօր,  ծրագիրէն  օգտուած  է  443  ընտանիք”, յայտնած է ան:

Ծրագիրէն օգտուած Վանք  գիւղէն 4 երեխաներու մայր Նարինէ Աբրահամեան իր խորին շնորհակալութիւնը յայտնած է  «Տաշիր» հիմնադրամին եւ ըսած է, որ ինք զոհուած ազատամարտիկի հարս է, եւ իր 4րդ երեխան ծնած է  Արցախի անկախութեան օրը` Սեպտեմբեր 2ին եւ զայն անուանած են Արցախ: Ան համոզուած է, որ իր որդիները պիտի ըլլան հերոսական հայրենիքի արժանի զաւակները:

Ն. Պէրպէրեան

28 ­Մար­տի այս օ­րը, 34 տա­րի ա­ռաջ, ­Պէյ­րու­թի մէջ ա­ռե­ւան­գո­ւե­ցաւ, ան­հետ կոր­սո­ւե­ցաւ եւ մութ պայ­ման­նե­րու մէջ սպան­նո­ւե­ցաւ հայ քա­ղա­քա­կան մտքի նոր ժա­մա­նակ­նե­րու ա­մէ­նէն մար­տու­նակ դէմ­քե­րէն՝ ­Հայ­կա­կան Ա­րե­ւե­լու­մի դրօ­շա­կիր եւ Դաշ­նակ­ցու­թեան գա­ղա­փա­րի մար­տիկ Սար­գիս ­Զէյթ­լեան։

Ե­թէ կա­րե­լի է քա­նի մը բա­ռով խտաց­նել գա­ղա­փա­րա­կան նկա­րա­գիրն ու էու­թիւ­նը ­Սար­գիս Զէյթ­լեան ազ­գա­յին անձն­դիր գոր­ծի­չին, ջլա­պինդ եւ հա­մար­ձա­կա­խօս հրա­պա­րա­կա­գի­րին ու դաշ­նակ­ցա­կան յան­դուգն ղե­կա­վա­րին, ա­պա ի­րա­ւամբ ան կը հան­դի­սա­նայ ­Հա­յաս­տանն ու հա­յու­թիւ­նը ա­մէն բա­նէ վեր դա­ւա­նե­լու ազ­գա­յին-քա­ղա­քա­կան հան­գա­նա­կին, այ­լեւ՝ ժո­ղովր­դա­վար եւ ա­զա­տա­խոհ ներշն­չան­քով ազ­գա­յին եւ ըն­կե­րա­յին հա­մընդ­հա­նուր ա­զա­տագ­րու­մի գա­ղա­փա­րա­բա­նու­թեան յա­ռա­ջա­պահ պատ­գա­մա­բե­րը։

Մարտ 1985ի այս օ­րը, ­Լի­բա­նա­նի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի թո­հու­բո­հին մէջ, հա­յա­նուն բայց ազ­գա­դաւ ու­ղեղ մը յղա­ցաւ, պա­տո­ւի­րեց ու օ­տա­րի ձեռ­քով ի­րա­գոր­ծեց ա­ռե­ւան­գու­մը եւ սպա­նու­թիւ­նը ­Մար­դու, ­Հա­յու եւ ­Դաշ­նակ­ցա­կա­նի ինք­նա­տիպ մարմ­նա­ւո­րու­մը հան­դի­սա­ցող այս ար­ժա­նա­ւո­րին։

Իր 25րդ Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին, 1992ին, ­Հայ ­Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թիւ­նը, յա­տուկ յայ­տա­րա­րու­թեամբ մը, ար­ժե­ւո­րու­մը կա­տա­րե­լով 28 ­Մարտ 1985ի ո­ճի­րին բա­ցած խոր վէր­քին, մեր ժո­ղո­վուր­դի սե­րունդ­նե­րուն յանձ­նեց Ա­ւան­դը Ս. ­Զէյթ­լեա­նի՝ պատ­գա­մե­լով, որ

— «Ս. ­Զէյթ­լեա­նը էր եւ կը մնայ մեր ար­ժա­նա­ւոր ըն­կե­րը, որ նա­հա­տա­կո­ւած է Հ.Յ.­Դաշ­նակ­ցու­թեան վա­րած պայ­քա­րի պատ­նէ­շին վրայ՝ հա­կա­դաշ­նակ­ցա­կան մութ ու­ժե­րու ձեռ­քով (իր ըն­կե­րա­կից՝ Կ. ­Գո­լան­ճեա­նի հետ միա­սին) ա­ռե­ւան­գո­ւե­լով եւ տմար­դի կեր­պով ա­հա­բեկ­ման են­թար­կո­ւե­լով։ ­Պայ­քա­րո­ղի խրոխտ կե­ցո­ւած­քով, դաշ­նակ­ցա­կա­նի գա­ղա­փա­րա­կան սքան­չե­լի տի­պա­րով եւ դաշ­նակ­ցա­կան մտքի դրօ­շա­կի­րի փայ­լուն դի­մա­գի­ծով, ինչ­պէս նաեւ իր գոր­ծով ու օ­րի­նա­կով, Ս. ­Զէյթ­լեան այ­լեւս մաս կը կազ­մէ դաշ­նակ­ցա­կան ան­մահ նա­հա­տակ­նե­րու փա­ղան­գին»։

Եւ որ­քան ժա­մա­նա­կը թա­ւա­լի, այն­քան հա­յոց յի­շո­ղու­թեան մէջ ­Մարտ 28ը ան­դին կ­’անց­նի գոր­ծո­ւած վա­տո­գի ո­ճի­րին առ­թած ընդվ­զու­մէն եւ կը զգե­նու ­Սար­գիս ­Զէյթ­լեա­նի ան­մեռ յի­շա­տա­կը ո­գե­կո­չե­լու, ­Գա­ղա­փա­րի ­Մար­տի­կի ա­նոր ա­ւան­դով ու վաս­տա­կով հա­ղոր­դո­ւե­լու եւ վե­րա­նո­րո­գո­ւե­լու օ­րուան նշա­նա­կու­թիւն։

Սար­գիս ­Զէյթ­լեան ծնած էր 1930ին, պատ­մա­կան ­Մու­սա ­Լե­րան Խ­տըր ­Պէկ գիւ­ղը։ ­Մեծ մայ­րը՝ Վար­դե­րը 1915ի ­Մու­սա ­Լե­րան հե­րո­սա­մար­տին կռո­ւած հայ հե­րո­սու­հի­նե­րէն էր։ ­Հայ­րը՝ Թով­մա­սը, հե­րո­սա­մար­տի շրջա­նին տա­կա­ւին պա­տա­նի, իբ­րեւ սուր­հան­դակ մաս­նակ­ցած էր թրքա­կան յար­ձակ­ման դէմ մղո­ւած մար­տե­րուն, իսկ ե­րեք տա­րի ետք, միա­նա­լով Ֆ­րան­սա­կան բա­նա­կի կող­քին կազ­մո­ւած ­Հայ­կա­կան ­Լե­գէո­նին, մաս­նակ­ցած էր 1918ի Ա­րա­րա­յի յաղ­թա­կան ճա­կա­տա­մար­տին։

Բա­ռին ի­րաւ եւ հա­րա­զատ ի­մաս­տով մու­սա­լեռ­ցի էր Ս. ­Զէյթ­լեան։ Ու­սումն ու հան­րա­յին ծա­ռա­յու­թիւ­նը ո՛ւր որ ալ տա­րին եւ պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան ի՛նչ դիր­քի վրայ ալ կանգ­նե­ցու­ցին զինք՝ ան միշտ գոր­ծեց լեռ­նա­կան հայ գիւ­ղա­ցիի ա­նեղծ պայ­ծա­ռամտու­թեամբ, խրոխտ նկա­րագ­րով եւ ա­նե­րեր հայ­կա­կա­նու­թեամբ։

Կեան­քը չօգ­նեց, որ Ս. ­Զէյթ­լեան հա­մալ­սա­րա­նա­կան բարձ­րա­գոյն ու­սում ստա­նայ։ Ս­տի­պո­ւե­ցաւ բա­ւա­րա­րո­ւիլ Ե­րու­սա­ղէ­մի ­Ժա­ռան­գա­ւո­րա­ցին եւ ­Պէյ­րու­թի ­Հա­մազ­գա­յի­նի Ճե­մա­րա­նին ջամ­բած հա­յա­գի­տա­կան պատ­րաս­տու­թեամբ։ ­Բայց ե՛ւ իր ու­սում­նա­տեն­չու­թեամբ ու ինք­նաշ­խա­տու­թեամբ, ե՛ւ ­Յա­կոբ Օ­շա­կա­նի, ­Լե­ւոն ­Շան­թի, ­Նի­կոլ Աղ­բա­լեա­նի, ­Սի­մոն Վ­րա­ցեա­նի ու ­Կա­րօ ­Սա­սու­նիի տա­րո­ղու­թեամբ մեծ Ու­սու­ցիչ­նե­րու շուն­չով կազ­մա­ւո­րո­ւե­լու իր բախ­տա­ւո­րու­թեամբ՝ ­Սար­գիս ­Զէյթ­լեան մտա­ւո­րա­կան նա­խան­ձե­լի պա­շա­րի տի­րա­ցաւ եւ իր ողջ կեան­քը ի­մաս­տա­ւո­րեց հա­յոց պատ­մու­թիւնն ու մշա­կոյ­թը, հայ քա­ղա­քա­կան մտքի դե­գե­րում­ներն ու հայ ազ­գա­յին ինք­նու­թեան բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցու­մը ու­սում­նա­սի­րե­լու անս­պառ ե­ռան­դով։ Եւ այդ պա­շա­րով՝ ­Սար­գիս Զէյթ­լեան հա­մար­ձակ քայ­լե­րով իր ու­ղին հար­թեց հայ ի­րա­կա­նու­թեան մէջ։

Բա­ցա­ռա­պէս սփիւռ­քի մէջ գոր­ծեց, բայց հայ ժո­ղո­վուր­դի հայ­րե­նա­կան կեան­քի ա­ռօ­րեան, ազ­գա­յին-քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան-մշա­կու­թա­յին իր բո­լոր ե­րես­նե­րով ու հո­գե­րով, ան­բա­ժան մասն ու կի­զա­կէ­տը դար­ձուց սփիւռ­քա­հա­յու իր կե­ցու­թեան։ ­Միայն ի­րեն չպա­հեց գա­ղա­փա­րա­կան ու հո­գեմ­տա­ւոր այդ ջեր­մե­ռանդ ա­ռօ­րեան, այլ ան­սա­կարկ բաշ­խեց իր ըն­թեր­ցող­նե­րուն, իր դպրո­ցա­կան ա­շա­կերտ­նե­րուն, դաշ­նակ­ցա­կան իր ըն­կեր­նե­րուն եւ, լայն ընդգր­կու­մով, աշ­խար­հաս­փիւռ ողջ հա­յու­թեան։

Սար­գիս ­Զէյթ­լեա­նի կեան­քը մնա­յուն վե­րելք մը ե­ղաւ հան­րա­յին գոր­ծու­նէու­թեան տար­բեր մար­զե­րու մէջ եւ գա­ղա­փա­րա­կան ծա­ռա­յու­թեան բո­լոր մա­կար­դակ­նե­րուն վրայ։

1954ին հրա­ւի­րո­ւե­ցաւ ­Գա­հի­րէ՝ ա­տե­նի նստա­վայ­րը Հ.Յ.Դ. ­Բիւ­րո­յի, միա­նա­լու հա­մար Հ.Յ.Դ. Ե­գիպ­տո­սի պաշ­տօ­նա­թերթ «­Յու­սա­բեր»ի խմբագ­րա­կան կազ­մին։ Ան մօ­տէն ծա­նօ­թա­ցաւ ու գոր­ծակ­ցե­ցաւ ­Վա­հան ­Նա­ւա­սար­դեա­նի ղե­կա­վա­րու­թեամբ «­Յու­սա­բեր»ի շուրջ խմբո­ւած հայ մտա­ւո­րա­կան փա­ղան­գին՝ ­Գաբ­րիէլ ­Լա­զեա­նի եւ ­Բե­նիա­մին ­Թա­շեա­նի տա­րո­ղու­թեամբ խմբա­գիր­նե­րու հետ։ «­Յու­սա­բեր»ի դպրո­ցին մէջ թրծո­ւե­ցան ­Սար­գիս ­Զէյթ­լեան ազ­գայ­նա­շունչ մտա­ւո­րա­կա­նի, հզօր կամ­քի տէր քա­ղա­քա­կան գոր­ծի­չի եւ դաշ­նակ­ցա­կան բո­լո­րա­նո­ւէր ա­ռաջ­նոր­դի նկա­րա­գիրն ու վար­քա­գի­ծը։ ­Նոյն տա­րի­նե­րուն նաեւ կրթա­կան մշակ ե­ղաւ Գա­հի­րէի Ազ­գա­յին «­Գա­լուս­տեան» վար­ժա­րա­նին մէջ, ուր պաշ­տօ­նա­կից ու­նե­ցաւ իր կեան­քի հե­տա­գայ ըն­կե­րու­հին՝ ծա­նօթ մտա­ւո­րա­կան ­Սո­նա ­Սի­մո­նեա­նը։

1958-1959ին, ­Վա­հան ­Նա­ւա­սար­դեա­նի մա­հէն ետք, ­Սար­գիս ­Զէյթ­լեան նշա­նա­կո­ւե­ցաւ «­Յու­սա­բեր»ի խմբա­գիր եւ մնաց այդ պաշ­տօ­նին վրայ մին­չեւ 1962, երբ ըն­տա­նեօք վե­րա­դար­ձաւ ­Լի­բա­նան եւ հաս­տա­տո­ւե­ցաւ Այն­ճար, ուր ստանձ­նեց Ազ­գա­յին «­Յա­ռաջ» վար­ժա­րա­նի տնօ­րէ­նու­թիւ­նը։ ­Թէ՛ ազ­գա­յին-գա­ղա­փա­րա­կան շուն­չով սե­րունդ հասց­նե­լու, թէ՛ «­Յա­ռաջ»ը ­Գո­լէ­ճի մա­կար­դա­կին բարձ­րաց­նե­լու եւ թէ, ընդ­հան­րա­պէս, Այն­ճա­րի հա­յու­թեան հա­ւա­քա­կան կեանքն ու դաշ­նակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թիւ­նը վե­րաշ­խու­ժաց­նե­լու ա­ռում­նե­րով՝ բեղմ­նա­ւոր ե­ղաւ ­Սար­գիս ­Զէյթ­լեա­նի գոր­ծու­նէու­թեան այն­ճա­րեան շրջա­նը։

1966ին ըն­տա­նեօք հաս­տա­տո­ւե­ցաւ ­Պէյ­րութ։ ­Կար­ճա­տեւ շրջա­նի մը հա­մար միա­ցաւ Հ.Յ.Դ. Լի­բա­նա­նի պաշ­տօ­նա­թերթ «Ազ­դակ»ի խմբագ­րու­թեան, միա­ժա­մա­նակ՝ պա­տաս­խա­նա­տու պաշ­տօն վա­րեց «­Հա­մազ­գա­յին»ի մէջ։ Շու­տով եղ­բայր­նե­րուն հետ ըն­տա­նե­կան գործ հաս­տա­տե­ցին ա­զատ աս­պա­րէ­զի մէջ, ինչ որ հնա­րա­ւո­րու­թիւ­նը ըն­ձե­ռեց ­Սար­գիս ­Զէյթ­լեա­նի, որ­պէս­զի լիա­ժամ նո­ւի­րո­ւի մտա­ւո­րա­կան աշ­խա­տան­քի եւ ազ­գա­յին-կու­սակ­ցա­կան ե­ռուն գոր­ծու­նէու­թեան։

Ընտ­րո­ւե­ցաւ Հ.Յ.Դ. ­Լի­բա­նա­նի Կ. ­Կո­մի­տէի ան­դամ, ստանձ­նեց նաեւ Կ.Կ.ի ներ­կա­յա­ցու­ցի­չի պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւ­նը եւ, միա­ժա­մա­նակ, Հ.Յ.Դ. ­Բիւ­րո­յի ան­դամ բժիշկ ­Բաբ­կէն Փա­փա­զեա­նի կող­քին խմբա­գիր նշա­նա­կո­ւե­ցաւ 1969ին վե­րահ­րա­տա­րա­կու­թիւ­նը սկսած Հ.Յ.Դ. պաշ­տօ­նա­թերթ «Դ­րօ­շակ»ին։ ­Պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան այդ զոյգ մա­կար­դակ­նե­րուն վրայ ­Սար­գիս ­Զէյթ­լեան ե­ղաւ ճա­ռա­գայ­թող ներ­կա­յու­թիւն։

Իր ղե­կա­վա­րու­թեամբ՝ Հ.Յ.Դ. ­Լի­բա­նա­նի Կ. ­Կո­մի­տէն քա­ղա­քա­կան մեծ յա­ջո­ղու­թիւն­ներ նո­ւա­ճեց պե­տա­կան-քա­ղա­քա­կան կեան­քի մէջ ներ­գոր­ծօն դե­րա­կա­տա­րու­թեան, ինչ­պէս նաեւ Հայ ­Դա­տի հե­տապնդ­ման ճա­կատ­նե­րուն վրայ։

Իսկ «Դ­րօ­շակ»ի է­ջե­րուն իր հրա­պա­րա­կած խմբագ­րա­կան­նե­րով եւ ազ­գա­յին-քա­ղա­քա­կան յօ­դո­ւա­ծա­շար­նե­րով, Ս. ­Կա­լեան եւ Ս. ­Զէյթ­լեան ստո­րագ­րու­թիւն­նե­րով, ան հիմ­նա­կան ներդ­րում ու­նե­ցաւ մեր ժա­մա­նակ­նե­րու հայ­կա­կան ա­րե­ւե­լու­մի գա­ղա­փա­րա­բա­նու­թեան եւ ­Հայ Դա­տի պայ­քա­րի դաշ­նակ­ցա­կան ռազ­մա­վա­րու­թեան մշա­կու­մին ու հու­նա­ւոր­ման մէջ։

Տե­սա­կէտ ու­նե­ցող, ու­ղի հար­թող եւ գա­ղա­փա­րա­կան պայ­քար ա­ռաջ­նոր­դող հե­ղի­նա­կու­թիւ­նը ե­ղաւ ­Սար­գիս ­Զէյթ­լեան, որ իբ­րեւ այդ­պի­սին, 1972ին, Հ.Յ.Դ. 20րդ Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին, ընտ­րո­ւե­ցաւ Հ.Յ.Դ. ­Բիւ­րո­յի ան­դամ եւ այդ պա­տաս­խա­նա­տուու­թեան վրայ, ան­սա­կարկ նո­ւի­րա­բե­րու­մով, գոր­ծեց եւ ու­ղի հու­նա­ւո­րեց մին­չեւ վեր­ջին շունչ՝ մին­չեւ իր դէմ գոր­ծո­ւած ա­ռե­ւան­գու­մի եւ սպա­նու­թեան ա­նարգ ո­ճի­րը։

Բիւ­րո­յա­կան իր գոր­ծու­նէու­թեամբ, ­Սար­գիս ­Զէյթ­լեան ոչ միայն դաշ­նակ­ցա­կան աշ­խար­հաս­փիւռ մա­մու­լին ընդ­հա­նուր պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւ­նը ստանձ­նեց եւ ա­նոր ար­դիա­կա­նաց­ման եւ ու­ժե­ղաց­ման մէջ վճռո­րոշ ներդ­րում ու­նե­ցաւ, այ­լեւ՝ իր ա­ռանձ­նա­յա­տուկ դրոշ­մը դրաւ Հ.Յ.Դ. Ծ­րագ­րի այժ­մէա­կան վե­րամ­շա­կու­մին ու վե­րա­հաս­տատ­ման մէջ.- Դաշ­նակ­ցու­թեան եւ ընդ­հան­րա­պէս հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման գա­ղա­փա­րա­կան ա­ւանդ­նե­րուն, ազ­գա­յին-յե­ղա­փո­խա­կան եւ ըն­կեր­վա­րա­կան-ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­կունք­նե­րուն վե­րա­թար­մաց­ման մէջ տի­րա­կան ե­ղաւ Ս. ­Զէյթ­լեա­նի աշ­խոյժ մաս­նակ­ցու­թիւ­նը։

Հիմ­նա­կան ե­ղաւ ­Սար­գիս ­Զէյթ­լեա­նի ներդ­րու­մը նաեւ ու մա­նա­ւանդ սփիւռ­քա­հայ ա­ռօ­րեա­յի ՀԱՅՐԵՆԱՑՄԱՆ դժո­ւա­րին գոր­ծին մէջ։

Իր ճի­գե­րուն եւ հե­տե­ւո­ղա­կա­նու­թեան շնոր­հիւ, սփիւռ­քա­հայ մա­մու­լի եւ ընդ­հան­րա­պէս դաշ­նակ­ցա­կան մտա­ծո­ղու­թեան ա­ռօ­րեայ դաշ­տը դար­ձան հայ­րե­նա­կան կեան­քի զար­գա­ցում­նե­րը, հայ­րե­նի­քի դի­մագ­րա­ւած խնդիր­նե­րը եւ ա­նոնց ազ­գա­յին-քա­ղա­քա­կան լու­սար­ձա­կով անդ­րա­դարձ­ներն ու քննար­կում­նե­րը։

Այդ­պէ՛ս, ի հե­ճուկս հայ­րե­նի­քին պար­տադ­րո­ւած խորհր­դա­յին կար­գե­րուն եւ ընդ­դէմ պե­տա­կա­նօ­րէն գոր­ծադ­րո­ւող խորհր­դա­յին ու­ծաց­ման եւ ա­պազ­գայ­նաց­ման բո­լոր ճնշում­նե­րուն ու հա­լա­ծանք­նե­րուն, հայ­րե­նի հա­յու­թեան ազ­գա­յին զար­թօն­քի պոռթ­կում­նե­րը ա­ռաջ­նա­հերթ կա­րե­ւո­րու­թեամբ լու­սար­ձա­կի տակ պա­հո­ւե­ցան Ս. ­Զէյթ­լեա­նի կող­մէ։ Իր ջան­քե­րուն շնոր­հիւ էր, նաեւ, որ ­Դաշ­նակ­ցու­թեան քա­ղա­քա­կան եւ կազ­մա­կեր­պա­կան վե­րըն­ձիւղ­ման ա­ռա­ջին փոր­ձե­րը կա­տա­րո­ւե­ցան ­Դէ­պի Եր­կիր…

Ս­փիւռ­քի հա­յու­թեան 1970ա­կան­նե­րու քա­ղա­քա­կան եւ յե­ղա­փո­խա­կան զար­թօն­քին մէջ, ո­րուն ա­ռա­ջա­տար շար­ժի­չը ե­ղաւ ­Դաշ­նակ­ցու­թիւ­նը, Հ.Յ.Դ. ­Բիւ­րո­յի հա­ւա­քա­կան պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան ներշն­չու­մով, ­Սար­գիս ­Զէյթ­լեան իր յա­տուկ ներդ­րու­մը ու­նե­ցաւ հայ­րե­նի ե­րի­տա­սարդ գոր­ծիչ­նե­րու եւ ա­զա­տա­խոհ մտա­ւո­րա­կա­նու­թեան հետ կա­պե­րու հաս­տատ­ման ու սեր­տաց­ման մար­զին մէջ։ Այդ մա­սին վկա­յու­թիւն­նե­րը չեն պակ­սիր 1988էն ետք հրա­պա­րակ ի­ջած հայ­րե­նի գոր­ծիչ­նե­րու բա­նա­ւոր թէ գրա­ւոր բա­ցա­յայ­տում­նե­րուն ու խոս­տո­վա­նու­թեանց մէջ։

Մարտ 28 է դար­ձեալ եւ հա­յոց յի­շո­ղու­թեան պաս­տա­ռին կ­’ու­րո­ւագ­ծո­ւի խրոխտ դէմ­քը Սար­գիս ­Զէյթ­լեա­նի՝ յի­շեց­նե­լով ու շնչա­ւո­րե­լով ժա­մա­նա­կի մա­շու­մին դի­մա­ցող եւ այժ­մէա­կան թար­մու­թեամբ յորդ ա­նոր գա­ղա­փար­ներն ու պատ­գամ­նե­րը։

Սար­գիս ­Զէյթ­լեա­նի՝ որ ան­վի­ճե­լի դրօ­շա­կիր­նե­րէն է նաեւ ու մա­նա­ւանդ հայ քա­ղա­քա­կան մտքի պե­տա­կա­նա­ձիգ հա­սու­նաց­ման թռիչ­քին։

Տա­կա­ւին այն ժա­մա­նակ­նե­րուն, երբ խորհր­դա­յին լու­ծի տակ հայ­րե­նի հա­յու­թիւ­նը կը գտնո­ւէր ազ­գա­յին պա­հան­ջա­տի­րու­թեան իր ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու բռնա­տի­րա­կան ար­գել­քի տակ, Սար­գիս ­Զէյթ­լեան հան­դի­սա­ցաւ յա­ռա­ջա­մար­տիկ­նե­րէն մէ­կը հայ­րե­նի հա­յու­թեան մէջ ­Հայ Դա­տի պայ­քա­րին ան­փո­խա­րի­նե­լի կռո­ւա­նը գտնե­լու եւ ամ­րապն­դե­լու գա­ղա­փա­րա­կան ա­րե­ւե­լու­մին։

Դաշ­նակ­ցա­կան Մտ­քին զար­թօն­քը հու­նա­ւո­րե­լով՝ ­Սար­գիս ­Զէյթ­լեան բարձր պա­հեց դրօ­շը հա­յե­ցի այն ա­րե­ւե­լու­մին, թէ հարկ է ­Հա­յաս­տա­նի խորհր­դա­յին ի­րա­կա­նու­թե­նէն ան­դին սե­ւե­ռիլ եւ բո­լոր ու­ժե­րով լծո­ւիլ ­Հայ ­Դա­տի պայ­քա­րին հայ­րե­նի՛, պե­տա­կա՛ն կռո­ւա­նի հզօ­րա­ցու­մին։

Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թեան վե­րա­նո­ւա­ճու­մին եւ հա­յոց ազ­գա­յին պե­տա­կա­նու­թեան լիի­րաւ վե­րա­կանգ­նու­մին սե­ւե­ռող դաշ­նակ­ցա­կան մե­րօ­րեայ ռազ­մա­վա­րու­թիւ­նը իր հու­նա­ւո­րու­մը ստա­ցաւ ­Սար­գիս ­Զէյթ­լեա­նի ­Սե­րուն­դին շուն­չով։

Մեր օ­րե­րուն ու բո­լոր ժա­մա­նակ­նե­րուն հայ քա­ղա­քա­կան միտ­քը ա­ռաջ­նոր­դող՝ «­Հա­յաս­տանն ու հա­յու­թիւ­նը ա­մէն բա­նէ վեր» դա­ւա­նան­քով, ո­րուն ար­ժա­նա­ւոր պատ­գա­մա­բերն է ­Սար­գիս Զէյթ­լեան.-
«Այ­սօր հայ ժո­ղո­վուր­դին առ­ջեւ դրո­ւած է, իբ­րեւ քա­ղա­քա­կան դատ եւ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­ռար­կայ, ոչ թէ ­Հա­յաս­տա­նի ստեղ­ծու­մը, իբ­րեւ ազ­գա­յին հո­ղա­մաս, ինչ­պէս էր պա­րա­գան ե­րէկ, այլ ­Հա­յաս­տա­նի ամ­բող­ջա­ցու­մը, փոքր ու ան­բա­ւա­րար տա­րա­ծու­թեամբ Հա­յաս­տա­նի ըն­դար­ձա­կու­մը մին­չեւ իր պատ­մաբ­նա­կան սահ­ման­նե­րը, ամ­բողջ հա­յու­թիւ­նը իր մէջ ամ­փո­փե­լու եւ ա­նոր բնա­կա­նոն զար­գա­ցու­մը ա­պա­հո­վե­լու անհ­րա­ժեշտ հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րով։

«Ա­ւե­լի՛ն. այ­սօր հայ ժո­ղո­վուր­դին առ­ջեւ բարձ­րա­ցող հար­ցը ոչ թէ հայ ան­կախ պե­տու­թեան ստեղ­ծումն է ո­չին­չէն, այլ ­Հա­յաս­տա­նի պե­տա­կան ան­կա­տար ան­կա­խու­թիւ­նը կամ ինք­նա­վա­րու­թիւ­նը կա­տա­րեալ կամ ամ­բող­ջա­կան ան­կա­խու­թեան վե­րա­ծելն է, մի­ջազ­գա­յին ի­րա­ւուն­քի հան­րա­ճա­նաչ չա­փա­նիշ­նե­րուն ու ըմբռ­նում­նե­րուն հի­մունք­նե­րով, ազ­գա­յին ա­զատ ինք­նո­րոշ­ման սկզբուն­քով։ ­Հայ ժո­ղո­վուր­դի հայ­րե­նա­զուրկ բազ­մու­թեանց եւ հայ­րե­նա­կան հո­ղե­րու հա­յա­զուրկ, այլ կեն­սա­կան տա­րա­ծու­թեանց միա­ցումն ու ամ­բող­ջա­ցու­մը գե­րա­զան­ցօ­րէն գե­րիշ­խան հայ պե­տա­կա­նու­թեան մը հո­վա­նիին տակ։

«… ­Հա­յաս­տա­նի կեն­դա­նի՛ ի­րա­կա­նու­թիւ­նը միան­գամ ընդ­միշտ կու գայ վե­րընդգ­ծե­լու մեծ ճշմար­տու­թիւն մը.- ­Հայ­րե­նի­քի ան­փո­խա­րի­նե­լի կեն­սու­նա­կու­թիւ­նը ազ­գի մը գո­յու­թեան, գո­յա­տեւ­ման ու բնա­կա­նոն զար­գաց­ման հա­մար, ի շարս այ­լոց, նաեւ հա՛յ ժո­ղո­վուր­դին հա­մար։

«­Հայ­րե­նի՛քն է, հայ­րե­նի՛ հողն է,- որ­քան ալ սահ­մա­նա­փակ իր տա­րո­ղու­թեամբ,- պե­տու­թի՛ւնն է, պե­տա­կան կա­ռոյ­ցի գո­յու­թիւնն է,- որ­քան ալ թե­րի ազ­գա­յին ա­ռու­մով եւ մի­ջազ­գա­յին ի­րա­ւուն­քի ու քա­ղա­քա­կան մտա­ծո­ղու­թեան ընդ­հա­նուր օ­րի­նա­չա­փու­թիւն­նե­րով,- նա­խա­պայ­մանն ու ակ­նաղ­բիւ­րը ա­մէ՛ն բա­նի, ազ­գա­յին ընդ­հան­րա­կան ա­մէ՛ն բա­րի­քի ու վե­րա­փո­խու­թեան» («Ազ­դակ ­Շա­բա­թօ­րեակ-ԴՐՕՇԱԿ», 1978, թիւ 18-19, 20)։

Արցախի պետական պիւտճէի միջոցներով՝ Շահումեանի շրջանին մէջ՝ բազմազաւակ ընտանիքներու համար կը շարունակուին կառուցել բնակարաններ: Այս  մասին, ըստ Artsakhpress.am-ի՝ ըսած է Շահումեանի շրջանի վարչակազմի քաղաքաշինութեան եւ ճարտարապետութեան բաժինի վարիչ Հրայր Ասրեան՝ նշելով, որ ծրագիրը խթան կը հանդիսանայ ծնելիութեան եւ բազմազաւակութեան աճին համար:

Ան տեղեկացուցած է, որ ներկայիս շրջանի Նոր Վերինշեն, Չարեքտար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքէջ, Նոր Խարխափուտ,  Ակնաբերդ համայնքներուն մէջ, բազմազաւակ 8 ընտանիքի համար կ՝իրականացուին բնակարաններու կառուցման աշխատանքներ:

«Վերոնշեալ համայնքներու բնակարաններու կառուցման աշխատանքներուն շուրջ 80%-ը աւարտման փուլի մէջ է: Ներկայիս կը կատարուին ներքին ու արտաքին յարդարման եւ տարածքներու  բարեկարգման աշխատանքներ: Բնակարանները նախատեսուած է շահագործման յանձնել ընթացիկ տարին»,- աւելցուցած է պատասխանատուն եւ նշած, որ 2000-2018 թուականներուն պետական պիւտճէի միջոցներով՝ շրջանին մէջ կառուցուած է շուրջ 49 բնակարան:

Արցախում ՀՅԴ-ի քաղաքականութիւնը հիմնուած է եղել «Արցախը և Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են» սկզբունքի վրայ. Դաւիթ Իշխանեան

Մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ, Վիեննայում տեղի կ՚ունենայ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քանի որ դա բանակցութիւն չի համարւում, ուստի, մեծ հաշուով, քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում մեծ սպասելիքներ չունեն:

 

Yerkir.am -ի հետ զրոյցում ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր Դավիթ Իշխանեանը նշում է՝ հետաքրքիր որակում են տալիս՝ հանդիպում և ոչ` բանակցութիւն, մինչդեռ հիմնահարցի հետ կապուած` երկու երկրների առաջին դէմքերի հանդիպումները միշտ որակել են որպէս բանակցութիւններ և բանակցային գործընթաց

-Փաշինեան-Ալիև վերջին երեք հանդիպումները, կարծես, բանակցային գործընթացի ձևաչափի մէջ չէին, «պատահական» հանդիպումներ էին: Բնականաբար, վերջին մէկ ամսուայ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արուած թէ’ յայտարարութիւնները, թե’ նախապատրաստական աշխատանքները միտուած էին բանակցային գործընթացը վերսկսելուն և երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպմանը: Մինչ այդ հանդիպել էին արտաքին գործերի նախարարները, և տրամաբանական է, որ այս հանդիպումը պիտի սկիզբ դնի բանակցային ընդհատուած գործընթացին: Այնուամենայնիւ, լուրջ սպասելիքներ չկան, և եթէ համարենք, որ սա բանակցային գործընթացի սկիզբն է, իսկ երկու կողմն էլ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարել, հաւանաբար կը լինեն կարծիքների և առաջարկների լուրջ բախումներ, ինչից յետոյ կարող է ուրուագծուել, թէ որ ուղղութեամբ կը շարունակուի բանակցային գործընթացը՝ կը մտնի փակուղի՞, թէ՞ շարունակութիւն կ՚ունենայ: Ենթադրում եմ՝ տրամաբանական է, որ այդ հանդիպումից յետոյ շարունակականութիւն կ՚ապահովուի, և հայկական կողմը յստակօրէն պետք է հաւատարիմ մնայ իր սկզբունքներին ու վերջերս առաջ քաշած իր պնդումներին բանակցային գործընթացի ձևաչափի վերականգնման և Արցախին ուղղակիօրէն բանակցային գործընթացում ներգրաւելու մասին:

-Արդեօ՞ք Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու  հարմար պահն է կամ այն հասունացել է:  ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ սա սկզբունքային հարց է, բայց ոչ` նախապայման:

-Այստեղ մենք պէտք է անդրադառնանք հարցին, թէ երբ և ինչպէս Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: 1994-95 թուականներին ստորագրուած համաձայնագրերով՝ որպէս բանակցող կողմ իր ստորագրութիւնն ու մանդատը ունեցող Ղարաբաղը, բնականաբար, պէտք է ուղղակիօրէն ներգրաւուած լինի այդ գործընթացում, որովհետև անուղղակի ներգրաւուածութեան ձևաչափին ականատես լինում ենք համանախագահների տարբեր այցելութիւններով, հարցերի քննարկումներով, Արցախի օրինական իշխանութիւնների հետ ուղղակի հանդիպումներով: Այս ամէնը բանակցային գործընթացում ներգրաւուածութեան մասին է խօսում: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը շատ յստակ հասկանում է, որ ձևաւորուած  ձևաչափը վերջնական հանգրուանում այլընտրանք չունի: Այնուհանդերձ, այս փուլում մենք կը տեսնենք Ադրբեջանի լուրջ դիմադրութիւնը` ամէն գնով թոյլ չտալ Արցախի ներգրաւումը և բանակցային ներկայիս ձևաչափում փոփոխութիւններ մտցնելը: Այն, որ առանց Արցախի մասնակցութեան հիմնահարցի լուծման որևէ տարբերակ չի կարող լինել և չի կարող ընդունուել ոչ միայն Արցախի պաշտօնական շրջանակների կողմից, այլև հասարակական և քաղաքական, սա միանշանակ է: Բնականաբար, եթէ միջնորդները, շահագրգիռ կողմերը ցանկութիւն ունեն հիմնահարցին լուծում տալու, այդ ամենը հնարաւոր է Արցախի ուղղակի ներգրաւմամբ, ինչու չէ` նաև Արցախի և Ադրբեջանի ուղղակի շփումների միջոցով:

-ՀՀ-ում վստահեցնում են, որ Արցախի և ՀՀ-ի միջև Արցախի հարցում հակասութիւններ չկան, կարելի՞ է եզրակացնել, որ Երևանի` Արցախի հետ կապուած իւրաքանչիւր յայտարարութիւն, ձևակերպում ընդունելի է պաշտօնական Ստեփանակերտի կողմից:

-1998-ին և դրան նախորդած ժամանակաշրջանում կային լուրջ հակասութիւններ՝ տեսակէտերի, մօտեցումների, սկզբունքների: Մենք պիտի կարողանանք գոնէ քաղաքագիտական առումով ճիշդ որակում տալ ռազմավարական և մարտավարական խնդիրներին: Ես կարծում եմ, որ ռազմավարական խնդիրների մէջ հակադրութիւններ չունենք, նկատելի չէ` թէ’ նախորդ իշխանութիւնների ժամանակ, թէ’ ներկայիս: Իսկ մարտավարական խնդիրների մէջ կարող է դա լինել, խօսքը  համադրման և նախօրոք կատարուած դերաբաշխման մասին է: Ընդհանուր մտահոգութիւնների փարատման առումով կարելի է շեշտել վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի և Արցախի ազգային անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը: Տեղեակ լինելով Արցախի պաշտօնական շրջանակների ընդհանուր տեսակէտին և նիստի հետ կապուած ներքին բաւարարուածութեանը` կարելի է որոշակիօրէն փարատել մտահոգութիւնները, որոնք առկայ էին: Բայց խնդիրը մէկ համատեղ նիստի կամ մէկ տեղական գործընթացի մասին չէ, մենք պէտք է կարողանանք մեր ընդհանուր քայլերը համադրել, բայցև  արտաքին ճակատում ոչ միայն ունենալ միասնական ու համադրուած քայլեր, այլև կարողանանք ուղղակիօրէն դերաբաշխում կատարել, և Հայաստանն ու Արցախը իւրաքանչիւրն իր մարտավարութիւնն ունենայ:

-Արցախում 2020-ին սպասւում են նախագահական և խորհրդարանական ընտրութիւններ: Այս անգամ ի՞նչ ընտրութիւններ ենք ունենալու, կը տարբերուի՞ այն նախորդներից, ինչպէս ոմանք մտահոգւում են:

-Շատ է խօսւում ապագայ նախագահական և խորհրդարանական ընտրութիւնների մասին: Նախ` պէտք է արձանագրենք, որ դրանք տեղի են ունենալու մէկ օր, համաժամանակեայ՝ համաձայն նոր Սահմանադրութեան: Համապետական այդ կարևոր ընտրութիւնների առումով արդէն իսկ ուրուագծւում են որոշակի տեղաշարժեր, ժամկէտից շուտ քարոզարշաւի երևոյթներ, թեկնածուների անուններ են շրջանառւում: Այս համատեսքտում կը ցանկանայի նշել, որ սեպտեմբերին ՏԻՄ ընտրութիւններ են սպասւում, որովհետև դրանք կարևոր են լինելու երկրի ներքին կեանքում և համապետական ընտրութիւնների նախօրեակին ուրուագծելու են այս կամ այն քաղաքական ուժի հնարաւորութիւնները, թեև ՏԻՄ նախորդ ընտրութիւնները ցույց տուեցին, որ քաղաքական հետաքրքրութիւն այլևս չկայ դրանց նկատմամբ, ուստի չկայ քաղաքական պայքար այս հարցում: Բայց, ըստ իս, այս ընտրութիւնները ՏԻՄ նախորդ ընտրութիւններից կը տարբերուեն՝ հաշուի առնելով 2020-ին սպասուելիք նախագահական և խորհրդարանական ընտրութիւնների փաստը. իւրաքանչիւր ուժ փորձելու է ունենալ իր յենարանները, արձանագրել իր յաջողութիւնները, իհարկէ, հիմնական կեդրոնացումը լինելու է նախագահական ընտրութիւնների ուղղութեամբ: Եւ նախագահ Սահակեանի յայտարարութիւնից յետոյ, որ այլևս չի առաջադրուելու, որը և՛ Սահմանադրութեան պահանջն է, և՛ քաղաքական ճիշդ որոշում, քաղաքական տարբեր առաջնորդների մոտ որոշակի նախադրեալներ են ստեղծել արդէն իսկ հրապարակ իջնելու ու հրապարակային քայլեր ձեռնարկելու, ինչը նախընտրական քարոզարշաւի բնոյթ է ստացել: Դաշնակցութիւնն այդ առումով զուսպ է և, բնականաբար, ունի իր  անելիքները, առաջարկները՝ հաշուի առնելով երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրաւէրները: Ըստ այդմ՝ ընդհանուր միասնական օրակարգի և պլատֆորմի երևակման անհրաժեշտութիւն ունի, որը միտուած է ոչ թէ այս կամ այն ուժին, այլ ապագայ մարտահրաւէրների դիմակայմանն ու յաղթահարմանը: Թերևս, շատ հեշտութեամբ այսօր կարող ենք յայտարարել, որ ունենալու ենք մեր սեփական թեկնածուն, որը նաև Սահմանադրութեան պահանջն է և համաժամանակեայ ընտրութիւնների թելադրանքը, որ ընտրութիւններին գնացող քաղաքական ուժը պէտք է մասնակցի իր սեփական թեկնածուով: Այս առումով Դաշնակցութիւնը որևէ խնդիր չունի, և չնայած այդ որոշումն այսօր դեռ չկայ և այն վերապահուած է ՀՅԴ Արցախի կառոյցի Բարձրագոյն ժողովին՝ Շրջանային ժողովին, որը ամիսներ յետոյ տեղի կ՚ունենայ, այնուհանդերձ, կա նաև քաղաքական տրամաբանութիւն և պահանջ: Եւ, ինչպէս միշտ, Դաշնակցութիւնը զուտ կուսակցական շահերից, նպատակներից չէ, որ առաջնորդւում է, կրկնում եմ՝ այստեղ կարևոր են երկրի առջև ծառացած մարտահրաւէրները՝ կապուած Արցախի հիմնահարցի, անվտանգային խնդիրների, ներքին կայունութեան և միասնականութեան ապահովման հետ: Իւրաքանչիւր քաղաքական ուժ պէտք է ունենայ այս գիտակցումը և զուտ կուսակցական շահով չ՚առաջնորդուի, որը որոշակի վտանգներ է պարունակում: Սրանցից զերծ մնալու համար անհրաժեշտ են քննարկումներ, տարբեր կարծիքների և տեսակետների ներկայացում, մտքերի բախում, որի արդիւնքում կը ծնուի այն իրական որոշումը, որին ականատես կլինենք 2019-ի աշնանը՝ ընտրութիւններից ամիսներ առաջ:

-Կա՞ն թեկնածուներ, որոնց յենարանը Երևանում է:

-Բնականաբար, մեկնաբանութիւններ տրւում են տարբեր անձերի շուրջ, բայց ես զերծ կը մնամ թէ’ անուններ նշելուց, թէ’ նման որակումներից: Համարում եմ, որ դեռ վաղ է այդ մասին յայտարարութիւններ և մեկնաբանութիւններ անելը, քանի որ ինքնին քաղաքական զարգացումները Արցախում բաւարար շրջան չեն անցել:

-Այս հարցում պաշտօնական  Երևանն ի՞նչ դիրք պիտի բռնի:

-Նախ՝ չպէտք է տարանջատել երկու հանրապետութիւնները, երբ մեղադրանքի ձևով խօսում ենք, թէ Երևանը խառնւում է Ստեփանակերտի ներքին գործերին և հակառակը: Մենք պէտք է հասկանանք, որ ունենք ընդհանուր նպատակներ, և Ստեփանակերտը չի կարող առանց Երևանի, Երևանն էլ` առանց Ստեփանակերտի: Պիտի հասկանանք, որ Ղարաբաղեան հիմնահարցն ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, և ՀՀ-ն ունի ոչ միայն Արցախի անվտանգութեան երաշխաւորի դեր, այլև պատասխանատուութիւն համայն հայութեան առջև: Սա շատ կարևոր է, և անտրամաբանական է, երբ փորձում ենք որակումներ տալ՝ խառնուելու, նախընտրած թեկնածուի և թեկնածուների շուրջ ձևակերպումներ տալու:

-Նշեցիք, որ Դաշնակցութիւնն Արցախի նախագահական ընտրութիւններին առաջադրելու է սեփական թեկնածուին, և հաշուի առնելով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ անցողիկ շեմը չյաղթահարելը, Արցախում և ՀՀ-ում տարբե՞ր են այնտեղի և այստեղի ընտրողների ընկալումները Դաշնակցութեան հետ կապուած: 

-Մենք ապակեդրոն կուսակցական կառոյց ենք, և իւրաքանչիւր շրջան իր ընտրազանգուածն ու քաղաքական գիծն ունի: Այո, ցաւօք, Դաշնակցութիւնը դուրս մնաց ՀՀ-ի խորհրդարանում ՝այտնուելուց: Արցախում մենք մեր ընտրազանգուածն ունենք և այստեղ մեր հետ կապուած ընկալման հարցում դերակատարում է ունեցել 1990-ականներին Արցախի ազատագրական պայքարի փուլը, Դաշնակցութեան դերակատարումը, մեր ուղղակի ներկայութիւնը Արցախում, ինչպէս նաև յետպատերազմեան տարիներին Դաշնակցութեան որդեգրած ընդհանուր քաղաքականութիւնը, որը միտուած էր  այն սկզբունքին, որ Արցախը և Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են: Մեր ընտրազանգուածին չեմ ուզում տարբերակել, բայց ՀՀ-ում ընտրողները դեռ չեն կարողացել ամբողջապէս ընկալել Դաշնակցութեան դերն ու առաքելութիւնը, և այս ընկալման բացի մէջ է, որ մենք պիտի քաղաքական ներդրում կատարենք և կարողանանք Դաշնակցութեանը և ընտրազանգուածին բերել կողք կողքի, այստեղ երկու կողմն էլ անելիք ունի, բայց նախաձեռնողի դերում պիտի հանդէս գա ՀՅԴ Հայաստանի կառոյցը:

Մարիամ Պետրոսեան

ARMENPRESS. Armenia has sent a humanitarian mission to Syria proceeding from its sovereignty and historic mission, Prime Minister Nikol Pashinyan said in parliament today during concluding remarks of the governmental action plan’s performance report.

“If our medic has saved the life of a person there whose grandfather has in 1915 helped one of our compatriots who survived the Armenian Genocide, given them a piece of bread or a glass of water, I find that we are repaying our historic debt to the Syrian people. If in a de-mining zone, where children are running and playing, our experts are clearing 100 square meters of area for the grandchildren of those people who at a time had given refuge to our compatriots who survived the Armenian Genocide, I think this is a historic mission that we are carrying out in Syria. Does this mission have risks? Of course it does. But does this really increase Armenia’s sovereignty and international subject matter? Yes, it does,” Pashinyan emphasized.

He said the humanitarian mission in Syria is a morally, humanly and politically correct mission.

Armenia dispatched humanitarian de-miners and medics on February 8 to Aleppo, Syria.

 

(VOA) – Turkish President Recep Tayyip Erdogan said Wednesday that it was time to rename Istanbul’s landmark Hagia Sophia as a mosque, saying that it had been a “very big mistake” to convert it into a museum.

“Hagia Sophia will not be called a museum. It will be taken out of that status. We will call Hagia Sophia a mosque,” Erdogan told A Haber television during an interview.

“Those who come to Hagia Sophia will visit Hagia Sophia mosque,” he said.

The former church and mosque, now a museum, often sparks tensions between Christians and Muslims over Islamic activities held there, including the reading of verses from the Quran or collective prayers.

Its secular status allows believers of all faiths to meditate, reflect or simply enjoy the astonishing architecture of a building dating to the sixth century.

Erdogan is campaigning for votes for his Justice and Development Party (AKP) ahead of municipal elections on March 31.

Originally built in the 6th century, Hagia Sophia was the main seat of the Greek Orthodox church. It was turned into a mosque following the Ottoman conquest of Istanbul – then Constantinople – in 1453.

Hagia Sophia became a museum after the formation of modern Turkey in 1923. It is today a UNESCO World Heritage site.

Շաբաթ, 23 Մարտ 2019-ին, Հալէպի ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Սուրիոյ Հայ Դատի յանձնախումբերուն խորհրդաժողովը, ներկայութեամբ ՀՅԴ Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեանի, Սուրիոյ Հայ Դատի Կեդրոնական եւ զանազան շրջաններու Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչներուն։

Խորհրդաժողովը լսելէ ետք Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենեակի եւ Սուրիոյ Հայ Դատի յանձնախումբերու գործունէութեանց զեկոյցները, հանգամանօրէն քննեց հետեւեալ օրակարգի կէտերը։

-Արաբական եւ յատկապէս սուրիական հանրային կարծիքը Հայ Դատին եւ Հայոց Ցեղասպանութեան մասին։

-Սուրիահայ երիտասարդութեան ներգրաւումը Հայ Դատի աշխատանքներուն մէջ եւ մասնագիտական օղակներու յառաջացումը։

-Սուրիոյ յետպատերազմեան պատկերին մէջ Հայ Դատի աշխատանքներու թիրախներուն եւ օգտագործելի կարելիութիւններուն ճշդումը։

-Սուրիական ընկերութեան բաղադրիչներուն եւ քաղաքական կողմերու հետ գործակցութեան կարելիութիւնները։

-Սուրիոյ զանազան շրջաններու մէջ Հայ Դատի քարոզչական աշխատանքներու իւրայատկութիւնները եւ համապատասխան մարդուժի պատրաստութիւնը։

Յետ քննարկումներուն, Սուրիոյ Հայ Դատի յանձնախումբերը վերահաստատեցին իրենց յանձնառութիւնը՝

1.- Ընդգծելու Թուրքիոյ կողմէ հայութեան եւ Սուրիոյ ժողովուրդին դէմ ի գործ դրուած բարբարոսութիւններուն, ցեղասպանական արարքներուն զուգահեռները։
2.- Հետապնդելու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացը՝ քաջ իմանալով, որ անպատիժ մնացած ցեղասպանութիւնները կրնան կրկնուիլ որեւէ ժամանակի կամ տարածաշրջանի մէջ։ Վկայ՝ Սուրիոյ ողջ ժողովուրդին դէմ ի գործ դրուած բարբարոսութիւններն ու կոտորածները, վկայ՝ Սուրիոյ բազմերանգ քաղաքակրթութեան ոչնչացման ուղղուած ահաբեկչական խմբաւորումներուն եւ անոնց զօրավիգ կանգնող պետութիւններուն անսանձելի վայրագութիւնները։

Սուրիոյ Հայ Դատի Յանձնախումբերու Խորհրդաժողով

 

Welcome

...