ՈՃԻՐ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԻԺ ՈՒ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ

(Ֆեոդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վէպի եւ Դերենիկ Դեմիրճեանի «Դատաստան» դրամայի մեկնութեան փորձ)
ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ

«… իսկ կը խղճայ մեզ Նա, Ով խղճացել է բոլորին,
եւ Ով հասկանում է ամենքին եւ ամեն ինչ,
Նա միակն է, Նա էլ դատաւոր է»։
(հատուած «Ոճիր եւ պատիժ» վէպից(1))

Գաղտնիք չէ, որ մասնագիտական դաշտում գրական սէրերը (առաւել եւս՝ առաջին սէրը) տարիներ, երբեմն՝ տասնամեակներ կանխորոշում են մեր անելիքներն ու ասելիքները։ Հետաքրքիր զուգադիպութեամբ՝ Ակսել Բակունցից (Թեւանեան, 1899-1937) յետոյ (նրա գրականութեան շնորհիւ հեռաւոր 1971-ին կտրուկ փոխեցի մասնագիտական կողմնորոշումս) համարեա քսան տարի զբաղուեցի Դերենիկ Continue reading “ՈՃԻՐ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԻԺ ՈՒ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ”

Դաւիթ Մուրատեանի ստեղծագործութիւնների ժանրային հնարաւորութիւնները

Վովա Արզումանեան

Դաւիթ Մուրատեանի գրական արուեստը ժամանակի ընթացքում չի կորցրել իր հնչեղութիւնը, քանզի բառը եւ դրանով ձեւաւորուած միտքն ուժեղ ազդեցութիւն ունի նաեւ նոյն այդ ժամանակի թոհուբոհում։ Սա կարեւոր առանձնայատկութիւն է յատկապէս գեղարուեստական արձակի համատեքստում: Այս առումով նշենք, որ գրողն արձակի ժանրային հնարաւորութիւններից օգտուելով կենդանի յիշողութիւն եւ Continue reading “Դաւիթ Մուրատեանի ստեղծագործութիւնների ժանրային հնարաւորութիւնները”

Համազգայինի Գիւմրու գրասենեակը բացեց իր դռները

Փետրուարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան և Գիրք նուիրելու օրը, Գիւմրիում կայացաւ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գիւմրու գրասենեակի բացման արարողութիւնը։
Միջոցառման հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ «Շիրվանեան» երիտասարդական կենտրոնի դահլիճում, որտեղ բացման խօսքով Continue reading “Համազգայինի Գիւմրու գրասենեակը բացեց իր դռները”

Արհաւիրք — մարդոց եւ ընդերքի հարուածներուն միջեւ

ՔՐԻՍՏ ԽՐՈՅԵԱՆ(*)

Պէյրութ, 7 փետրուար 2023

Օրուան վերջը տուն գալ, դուրսի հագուստները հանել, փոխուիլ, լուացուիլ եւ անցնիլ անկողին: Հերթականօրէն բանալ բջիջային հեռաձայնի քանի մը կիրառոյթներ, ստուգել օրուան նորութիւնները, պատասխանել քանի մը հոգիի նամակներուն, ապա փակել հեռաձայնը, անջատել անոր ձայնը, դնել քիչ մը հեռուն ու քնանալ. այս դարու Continue reading “Արհաւիրք — մարդոց եւ ընդերքի հարուածներուն միջեւ”

Հիմա արդէն

ԽԱԺԱԿ ԱՅՆԹԱՊԵԱՆ

Գիւղը ի՞նչ է , ես չգիտցայ
Հողը ի՞նչ է ,չհասկցայ…
Գիւղը ի՞նչ է, որո՞ւն պէտք է ,
Հողը ինչո՞ւ այս աստիճան պահանջկոտ է…
Որքան պիտի դեռ այս հողը քրտինք ծծէ,
Որքան պիտի դեռ այս հողը արիւն խմէ,
Որ գոհանայ իր պահանջքը Continue reading “Հիմա արդէն”

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԻ «ՃՌՌԱՑՈՂ ԼՌՈՒԹԻՒՆ» ՇԱՐՔԸ

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Բանասիրական գիտութիւնների թեկնածու

Հերմինէ Աւագեանի «Վազում եմ, սպասի՜ր…» պատմուածքների ժողովածուն պայմանականօրէն բաժանուած է երեք բաժինների՝ «Ճռռացող լռութիւն», «Յաջորդ կանգառը՝ մանկութիւն» եւ «Ժպի՜տ, նկարում եմ» վերնագրերով։
Արձակագիր Հերմինէ Աւագեանի լեզուն  պարզ է, անմիջական։
Թւում է՝ բարձրաբերձ լեռներից սկիզբ առնող զուլալ աղբիւրի ջուր ես խմում, խմում ու չես յագենում։ Ուզում ես անվերջ կարդալ նրա Continue reading “ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԻ «ՃՌՌԱՑՈՂ ԼՌՈՒԹԻՒՆ» ՇԱՐՔԸ”

ԿՈՆՖԵՏՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՒՈՒՄ

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հարցնում եմ.
—Կոնֆետ կ՚ուտե՞ս:
—Չէ՛, շատ եմ կերել, էլ չեմ ուզում:
—Բայց ե՞րբ ես կերել, չեմ նկատել:
—Հա՛, չես նկատել։
Յետոյ նայում եմ աչքերին: Աչքերի մէջ ամպեր կան, բայց նա փորձում է ժպտալ: Continue reading “ԿՈՆՖԵՏՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՒՈՒՄ”

Կարդալով Հերմինէ Աւագեանի «Վազում եմ, սպասի՞ր…» հատորը

Տաթեւ Թամրազեան(*)

Երազի միջով հեղինակը հիմա պիտի ուղեկցի մանկութեան պատկերասրահով։
«Ի՞նչ ենք շահելու դրանից»։ ՉԷ՞ որ յիշողութիւնները գուցէ պիտի ցաւ պատճառեն յաճախ եւ կամ պիտի արցունք բերեն։ «Ճանապարհը չհասնելու մէջ է նաեւ գեղեցիկ։ Կարեւորը՝ ոչինչ չկորցնես»։
Եւ մենք ոչինչ չենք կորցնում այս գունազարդ պատկերասրահով շրջելիս։ Կտաւներից վայրի խնձորի, ալիւրի, հող ու ջրի, սուրբ հողի հոտ ու համ է գալիս։ Պատերազմը չի սկսւում մի պատմուածքում եւ Continue reading “Կարդալով Հերմինէ Աւագեանի «Վազում եմ, սպասի՞ր…» հատորը”