ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
բ.գ.թ., դոցենտ, Արցախի պետական համալսարան
Կորուսեալ ծննդավայրի վերյուշը, ցեղասպանութեան ու բռնագաղթի յիշողութիւնները ուղեկցել են Արամ Հայկազին ամբողջ ստեղծագործական կեանքի ընթացքում, դարձել պատմութիւն եւ յուշագրութիւն, պատմուածք ու վէպ, որոնց կենտրոնում ինքն է՝ որպէս Գարահիսարի մնացորդաց սերունդ: 1949-1954 թթ. գրեց ու հրատարակեց «Ցեղին ձայնը» պատմուածքների երկհատորեայ ժողովածուն, 1962 թուականին՝ «Չորս աշխարհ» գիրքը, 1973-ին՝ «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» ինքնակենսագրական պատում-յուշագրութիւնը: Առաջին ստեղծագործութիւններից սկսած՝ կորուսեալ ծննդավայրն ու իր անցած ճանապարհը՝ որպէս ժողովրդի պատմական ճանապարհ, դարձան նրա հիմնական թեման, որ Continue reading “ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶԻ «ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ ՈՒ ԻՐ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ» ԳԻՐՔԸ”