ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ
Նուիրում եմ Ֆլորայի յիշատակին
«Գրողը պիտի արտայայտի ոչ այն ինչ կայ, կամ կարող է լինել կեանքում, այլ այն ինչ ինքն է երազում տեսել»:
Անտոն Չեխով
Առաջին իսկ հայեացքից, Փոքրաւան գիւղը ինձ դուր չեկաւ: Դա մեծ մասամբ մէկ յարկանի տներով, իր անուանը չհամապատասխանող, բաւական փռուած գիւղ էր: Հողաշէն տների կտուրների վրայ հին կարպետի կտորներով ծածկուած խոտի դէզեր կային: Տների շուրջը պարտադիր, ցածրիկ նոյնպէս հողաշեն ցանկապատեր էին արուած: Ամենուրեք զգացւում էր չորացած խոտի եւ թրիքի, քիթ խտխտացնող, ոչ այնքան տհաճ հոտը: Տարօրինակ գնդաձեւ սաղարթներով, հատ ու կէնտ ծառերը բազմազանութիւն էին հաղորդում միօրինակ եւ ձանձրալի այս միջավայրին: Այստեղ գալու յաջորդ օրը առաւօտեան դուրս եկայ շրջապատը ուսումնասիրելու: Փողոցում, ցանկապատերի երկայնքով քարերի վրայ նստած պառաւ կանայք, չթաքցուած, նոյնիսկ Continue reading “ԼՈՐԱ (Ա.)”