ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ
Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ (Ա.)
ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻ ԱՐՁԱԿԸ, ՆՐԱ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Միացեալ Նահանգներ անցնելուց յետոյ Յակոբ Կարապենցի համար 1950-60-ական թուականները բեղմնաւոր դարձան. երիտասարդ էր, գրական ճանաչողութեան ներուժով: Նրա պատմուածքների առաջին հատորը՝ «Անծանօթ հոգիները», ըստ էութեան ամփոփեց ստեղծագործական առաջին երկու տասնամեակների արդիւնքները: Շփումը քաղաքակրթութեան նոր որակների հետ էր, ուր միջավայրն ու մարդիկ՝ «հոգիները», անհաղորդ էին: Ո՞րն է նրա համար հինը՝ «ազգայի՞նը»… Եւ եթէ այո, ապա ո՞րն է նորը՝ «ամերիկեա՞նը», որը գայթակղում, տանում է իր ետեւից, բայց եւ զգալի չափով հեռացնում է ազգային աւանդոյթի աւազանից: Continue reading “Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը — 4”