ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Պատերազմ կայ, որ աշնանը գալիս է՝ տերեւաթափի փոխարէն կեանքաթափ անելով երկիրը: Այս աշունը այդպիսին էր: Լուռ, անխոստում:
Պատուհանի մօտ մնացած երազանքներ, հողի հետ խառնուած արիւն ու գրքերի թաց էջեր: Աչքերի անհաշուելի բազմութիւնից գլորւում են յոյսի կաթիլները: Արցախն ապրել է ուզում: Անընկճելի որդիներն իրենց ձեռքերով են պահում մի բուռ Արցախը: Այդ բռի մէջ կեանք կայ: Աննուաճ ոգի ու յաղթանակի սպասող թռչունների թռիչքում անվեհերութիւն է։ Continue reading “ՉԸՆԴՀԱՏՈՒՈՂ ԹՌԻՉՔ, ԱՆՀԱՇՈՒԵԼԻ ՕՐԵՐ…”