Դաւիթ Մուրատեանի ստեղծագործութիւնների ժանրային հնարաւորութիւնները

Վովա Արզումանեան

Դաւիթ Մուրատեանի գրական արուեստը ժամանակի ընթացքում չի կորցրել իր հնչեղութիւնը, քանզի բառը եւ դրանով ձեւաւորուած միտքն ուժեղ ազդեցութիւն ունի նաեւ նոյն այդ ժամանակի թոհուբոհում։ Սա կարեւոր առանձնայատկութիւն է յատկապէս գեղարուեստական արձակի համատեքստում: Այս առումով նշենք, որ գրողն արձակի ժանրային հնարաւորութիւններից օգտուելով կենդանի յիշողութիւն եւ Continue reading “Դաւիթ Մուրատեանի ստեղծագործութիւնների ժանրային հնարաւորութիւնները”

Խղճի խոստովանութի՞ւն, ճակատագի՞ր, թէ պարզապէս սիրավէպ

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Մարդու էութեան ամենախորքային բացայայտումների նպատակադրմամբ պէտք է բացել հայ ժամանակակից եզակի կին արձակագիրներից Մարգարիտ Տէրանցի «Սէր լուսնեզրին» վէպը: Հեղինակի գրիչը պրպտում է մարդկային ճակատագրերի լուսանցքներում, ձեւաւորում ինքնուրոյն մտածողութիւն եւ հաղորդում հետաքրքիր կառուցուածքային բովանդակութիւն: Արձակագիրը չի վախենում երեւոյթների մեծութիւնից, դրանց ներկայացնելու ինքնատիպ կարողութիւնն իսկապէս իր գրականութեան կարեւոր հիմնասիւներից է: Մարգարիտ Տէրանցն իր արձակի համար կարեւորում է ժամանակը, իրավիճակը եւ խորութիւնը: Հէնց այս երեք Continue reading “Խղճի խոստովանութի՞ւն, ճակատագի՞ր, թէ պարզապէս սիրավէպ”

ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Այն, ինչ քոնն է, պէտք է պահես, երբեք չզիջես ու չթողնես քայքայուի: Թատրոնն այսօրինակ վերամարմնաւորուած մեծ տարածքի տէր է՝ մարդու ներսի ու դրսի հետ մշտապէս կապի մէջ: Այն հոգու անսահման ճանապարհ է բացում՝ մշտապէս ուղենշելով երեւոյթների կարեւորութիւնը, որը յաճախ մարդու կողմից այս կամ այն կերպ հետին պլան է մղւում: Իսկ ովքե՞ր են նրան լսում: Քչերը, որովհետեւ թատրոնը նաեւ հայելի է, մարդը նրա միջով շատ անգամ իրեն է տեսնում՝ ամաչելու Continue reading “ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ”

ՊԱՏԵՐԱԶՄ… ԱԿՆԹԱՐԹՆԵՐ…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Խաղաղութիւն նկարելու համար ինձ գունաւոր մատիտներ են պէտք, որովհետեւ գոյների մէջ են մնացել անմահ հերոսների դէմքերը, շունչը, այն ամենը, ինչը կապուած է իրենց հետ: Մի ուժ կայ։ Այն մեռնել չի սիրում։ Դա մեր գենն է, որ անգամ հողի տակ է մտնում մի պահ, իսկ յետոյ վեր յառնում՝ որպէս փիւնիկ։
Հողը խաղաղութեանը սպասել գիտի… Continue reading “ՊԱՏԵՐԱԶՄ… ԱԿՆԹԱՐԹՆԵՐ…”

ՉԸՆԴՀԱՏՈՒՈՂ ԹՌԻՉՔ, ԱՆՀԱՇՈՒԵԼԻ ՕՐԵՐ…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Պատերազմ կայ, որ աշնանը գալիս է՝ տերեւաթափի փոխարէն կեանքաթափ անելով երկիրը: Այս աշունը այդպիսին էր: Լուռ, անխոստում:
Պատուհանի մօտ մնացած երազանքներ, հողի հետ խառնուած արիւն ու գրքերի թաց էջեր: Աչքերի անհաշուելի բազմութիւնից գլորւում են յոյսի կաթիլները: Արցախն ապրել է ուզում: Անընկճելի որդիներն իրենց ձեռքերով են պահում մի բուռ Արցախը: Այդ բռի մէջ կեանք կայ: Աննուաճ ոգի ու յաղթանակի սպասող թռչունների թռիչքում անվեհերութիւն է։ Continue reading “ՉԸՆԴՀԱՏՈՒՈՂ ԹՌԻՉՔ, ԱՆՀԱՇՈՒԵԼԻ ՕՐԵՐ…”

ԳՏԱՆ ԻՐԱՐ

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Ամենահեշտ քայլն առանց մտածելու է առաջ գնում: Եւ ես քայլեցի՝ չիմանալով, թէ որտեղ եմ գնում: Մի սովորութիւն ունեմ. միշտ ենթադրութիւններ եմ անում՝ յստակ չիմանալով դրա անհրաժեշտութիւնը: Continue reading “ԳՏԱՆ ԻՐԱՐ”