ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Պապս երանութեան մէջ էր. ծերութեան թոշակն աչքը ճպպացնելու նման ծախսել էր շուկայում` մի քիլօ թութուն էր գնել, մի ձեռք ներքնաշոր, մոթալ պանիր, հաց, օղի էր խմել, եւ հիմա այդ օղին նրան օրօրում էր: Ճռճռան թախտին նստած` նա ծոյլ-ծոյլ քանդում էր շալուարի կոճակները, կօշիկների ամրակապերը եւ քթի տակ դնդնում էր մի երգ, որը ոչ տխուր էր, ոչ էլ ուրախ: Դա ե՛ւ տխուր, ե՛ւ ուրախ երգ էր` խնամքով պահուած մի յուշ կինտոյական Թիֆլիսից, որտեղ պապս ծախսել էր ջահելութիւնը ճիշդ այնպէս, ինչպէս, ահա, ծերութեան թոշակն էր ծախսել մեր կիսաքաղաքի շուկայում: Continue reading “ՆՌՆԵՐ”