ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ
Ի բնէ եւ իբրեւ կոչում ու պարտականութիւն, գրողը հակադրուած է ուժին ու իշխանութեան: Բիրտ ուժը միշտ էլ մարդկութեան թշնամին է եղել. ամենասարսափելի հիւանդութիւնը, որ երբեւէ վարակել է աշխարհը: Ուժն ու անսանձ իշխանութիւնը քայքայում են ամէն ինչ եւ սնանկացնում հենց նրա՛նց, ովքեր իշխանութեան գլուխ են: Արուեստագէտը այն էակն է, եթէ կ’ուզէք այն սրբազան խենթը, որ պայքարում է ուժի ու իշխանութեան դէմ՝ յանուն հասարակութեան շահերի պաշտպանելով ճշմարտութիւնը: Ահա թէ ինչու նա շարունակ հալածւում է այնտե՛ղ, ուր իշխանութիւնը զերծ է օրինական պատասխանատուութիւնից: Բիրտ ուժի առջեւ չկայ աւելի վտանգաւոր մի արարած՝ քան արուեստագէտը: Եթէ նա չի լռում, ապա լռեցւում է: Փորձ է կատարւում նաեւ շահագործելու արուեսագէտի ձայնը, նրան պարգեւելու իշխանութեան հովանաւորութիւնը: Եւ այս՝ ժողովրդավարական ամենից յառաջադէմ երկրներից սկսած մինչեւ միապետական իշխանութիւնները: Continue reading “Գրողն ու հասարակայնութիւնը”