ՍԱՂՄՈՍՆԵՐ ՎԱՍՆ ԱՌԱՒԵԼ ԿԵԱՆՔԻ (Ա.)

ԳԱՌՆԻԿ Աւ. Ք. Գ.

ՍԱՂՄՈՍ 1

Ագահութեան գերի եւ անգոհաբան էակ,
դուն կը յիշե՞ս, թէ դրախտ մը ունէիր, որ ապականեցիր ու կը շարունակես ապականել…
Ապշեցուցիչ է քու հանճարիդ մոլորումը:
Դուն պիտի տառապի՞ս որ արարչութիւնը հասցուցեր ես իր փրկութեան սպասումին: Continue reading “ՍԱՂՄՈՍՆԵՐ ՎԱՍՆ ԱՌԱՒԵԼ ԿԵԱՆՔԻ (Ա.)”

Վերջին Վարդավառը

Վարդան Յակոբեան

Բահուորի դէմքից հոսող քրտինքին զուգահեռ,
իմ հարցին ի պատասխան,
բառերն ընկան շաղախի մէջ.
— Մեր շէնում դպրոցի տնօրէն էի։ Հադրութցի եմ։
Շոգը թանձրացնում է մեղքերը ժամանակի։
Աղաւնոն քանի կար, Հաքառուն ինքն իրեն
արդէն գտել էր, Continue reading “Վերջին Վարդավառը”

ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ, ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ, ԳՐՈՀ, ԱԶԱՏԱՄԱՐՏ

Կոմիտաս Յակոբեան

ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ

Օրը վերջանում է իրիկնամուտին,
անկեանք փողոցներում
վխտող զինուորները
ստուերներ են փնտռում`
պարետատուն տանելու համար:
Թափառական շներն անգամ, Continue reading “ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ, ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ, ԳՐՈՀ, ԱԶԱՏԱՄԱՐՏ”

Բանաստեղծութիւններ

Վարդան Յակոբեան

Արցախը հիմա բոլորի բերանում է՝
և հերոսի, և սրիկայի, և զոհի…
ժամանակի մէջ ամեն ինչ վերանում է,
ու նոր գաղափարներ են նետւում գրոհի։
Խաւարում վաղն ու գալիքը մեռնում են,
հորիզոնը հանգչում է բութ կրնկի տակ,
հազար տարուայ խոցերը կրկին յառնում են,
փոշի է կեանքը մեղքերի մէջ անյատակ։
Ընդդիմանում են զոհերն արդէն արթնացած, Continue reading “Բանաստեղծութիւններ”