ԲԱՌԸ

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ (1940-2022)

Ինչպէս արեւի շողը բռնելով,
Կենդանանում է թրթուրը քնած
Եւ խլրտում է տաքուկ փոշու մէջ,
Այդպէս Հանճարի ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եւ տաք խլիրտով
Շարժւում է դեպի յաւիտենութիւն:

Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա, Continue reading “ԲԱՌԸ”

* * *

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ

Հայաստանը մառախլապատ է. գտնւում է թանձր մառախուղի, քաղաքական ծխի, տնտեսական ծխի վարագոյրի ետեւում։ Ես ուզում եմ որ ամբողջ աշխարհի հայոց միտքը, մտքի պայծառութիւնը կարողանայ թափանցել այդ մառախուղը, այդ սեւ վարագոյրը եւ կարողանայ տեսնել Հայաստանի իրական վիճակը, եւ այն ժամանակ ամեն մէկը աւելի սթափ եզրակացութեան կը գայ. օրուայ կենցաղից թող մի քիչ բարձրանան վերեւ, հասնեն մտքի եւ հոգու պայծառութեան, եւ թափանցեն այդ շերտերը, որպէսզի Հայաստանի իրական պատկերը միշտ լինի իրենց աչքի առջեւ։ Ես կարծում եմ, որ իրենց կեանքը աւելի կ՚իմաստաւորուի եւ աւելի օգտակար կարող են լինել հայութեան։

«Հորիզոն», 16 օգոստոս 1993

Ոչ եւս է բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեան

Երեւանի մէջ 11 յունուարին մահացաւ մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեան։
Ռազմիկ Դաւոյեան ծնած է 3 յուլիս 1940-ին Մեծ Պարնի գիւղը: 1949-ին ընտանիքին հետ տեղափոխուեր է Լենինական (այժմ՝ Գիւմրի), ուր աւարտեց միջնակարգ դպրոցը, իսկ 1958-ին՝ Լենինականի բժշկական ուսումնարանը։ 1959-էն 1964 ուսանած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական Continue reading “Ոչ եւս է բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեան”

ԵՏԱԴԱՐՁ

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ (1940-2022)

 

Որքան էլ դաժան խնդիրներ դնի
Կեանքը անողոք,
Ես չեմ ցանկանում, որ Քեզ հետ,
Տէ՛ր իմ,
Իմ այս զրոյցը համարես բողոք. —

Իմ հարցումներից ոչ մէկին ոչ մի
Պատասխան չեղաւ, Continue reading “ԵՏԱԴԱՐՁ”