* * *

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ

Հայաստանը մառախլապատ է. գտնւում է թանձր մառախուղի, քաղաքական ծխի, տնտեսական ծխի վարագոյրի ետեւում։ Ես ուզում եմ որ ամբողջ աշխարհի հայոց միտքը, մտքի պայծառութիւնը կարողանայ թափանցել այդ մառախուղը, այդ սեւ վարագոյրը եւ կարողանայ տեսնել Հայաստանի իրական վիճակը, եւ այն ժամանակ ամեն մէկը աւելի սթափ եզրակացութեան կը գայ. օրուայ կենցաղից թող մի քիչ բարձրանան վերեւ, հասնեն մտքի եւ հոգու պայծառութեան, եւ թափանցեն այդ շերտերը, որպէսզի Հայաստանի իրական պատկերը միշտ լինի իրենց աչքի առջեւ։ Ես կարծում եմ, որ իրենց կեանքը աւելի կ՚իմաստաւորուի եւ աւելի օգտակար կարող են լինել հայութեան։

«Հորիզոն», 16 օգոստոս 1993

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *