ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտաւ, տեսայ Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկեանը. չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:
Ջահել կառավարը սրտաշարժուեց.
—Ինչի՞ ես լալիս, էֆենդի,— ասաց,— արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:
—Ես մե՛ր տոհմատունն եմ ուզում,— ասացի:
Շշմած՝ հետ շրջուեց.
—Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:
* * *
Արեւմարին լեռնաքաղաքի փողոցները խնոցու կարագ ու ծաղկած փշատենի էին բուրում, ներքին բակերն իրենց ստուերներն էին որոնում ու չէին գտնում։ Միայն Խնկաձորն էր անդադրում գահավիժում, լուսափոշի շաղ տալով՝ ամպի ծուէնները տանում, Եփրատն էր լցնում։ Continue reading “Այստեղ հայեր են ապրել”