ԵՏԱԴԱՐՁ

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ (1940-2022)

 

Որքան էլ դաժան խնդիրներ դնի
Կեանքը անողոք,
Ես չեմ ցանկանում, որ Քեզ հետ,
Տէ՛ր իմ,
Իմ այս զրոյցը համարես բողոք. —

Իմ հարցումներից ոչ մէկին ոչ մի
Պատասխան չեղաւ, Continue reading “ԵՏԱԴԱՐՁ”

Քերթուածներ

ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐԵԱՆ

 

Ոչ մի ձայն
այլեւս
չի հասնում ինձ
ու չի հասնելու։
Այս համատարած
աղմուկների մէջ
վերստին յայտնուել եմ
Մսրայ Մելիքի
անտակ հորի մէջ։
Ես ժամանակի
ցինիկ ստերում
մի աններելի
միամտութեամբ
ու անսթափութեամբ
տրուել եմ Continue reading “Քերթուածներ”

Քերթուածներ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԷՐՊԷՐԵԱՆ
*

Բեւեռային գիշե՞ր է սա,
ուր ինկած ենք արիւնլուայ:
մութին՝ ձայներ աղաղակող,
սակայն կարծես լսող չկայ:
Գարշապար մը գլխուդ վրայ
կը փորձէ քեզ միշտ մղել վար,
սակայն անվերջ կ’ընդդիմանաս Continue reading “Քերթուածներ”

ԾՆՈՒԵԼ ԵՄ… եւ այլ քերթուածներ

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Արցախում, ժայռի պարանոցից կախուած մի գիւղ կայ, անունը՝ կարեւոր չէ: Քանի տարեկան է, չգիտեմ, բայց հայրս ծնուել է այնտեղ, պապս էլ, պապիս պապն էլ, պապիս պապի պապն էլ: Հաշուէք, տեսէք ինչքան է ստացւում, եթէ, ի հարկէ, հետաքրքիր է: Գիւղի կէսը մենք էինք, ուզում եմ ասել՝ մեր գերդաստանը, հօրս ասելով՝ մեր ցեղը, միւս կէսը՝ միւսները: Եւ մենք գիւղի վերեւում էինք, ժայռը, որ ասում եմ, հէնց այդ ժայռի ամենավերեւի տեղը: Եւ այնտեղ էլ հօրս պապը՝ Գասպարեան Մարտիրոսը, տուն է շինել, երկյարկանի, գեղեցիկ, հաստ պատերով՝ տանիքին փռելով հօրս տատի նախշուն հայեացքը: Եւ երբ մի օր պապիս հարցրել եմ՝ ինչու՞ է տունն այդքան գեղեցիկ, պապս տաք ժպտացել է՝ որովհետեւ այնտեղ ծնուելու էիր դու: Եւ ես, Մարտիրոսի հպարտութեան հասած քաղցր պտուղները գիւղով մէկ բաժանելու համար, հէնց այդ տանն էլ ծնուել եմ: Յիշում եմ, աշուն էր, բայց կարգին, տեղը տեղին ձիւն էր եկել: Չէք հաւատայ, բայց այդ օրը համարձակուել եմ նաեւ բանաստեղծութիւն էլ գրել. Continue reading “ԾՆՈՒԵԼ ԵՄ… եւ այլ քերթուածներ”

ՈՒԶՈՒՄ ԵՄ

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ուզում եմ երջանկութիւնը
տաք վերմակ լինի,
ծածկուեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու…
Ուզում եմ երջանկութիւնը էն իմ սիրած
կօշիկը լինի, որ իսկական կաշուից է,
որ ինչքան էլ հագնում եմ, չի մաշում…
Ուզում եմ երջանկութիւնը իմ սիրած
ականջօղի պէս ամեն օր կրել,
այդպէս գնալ աշխատանքի,
քնելիս չհանել, չդնել մահճակալիս մօտ… Continue reading “ՈՒԶՈՒՄ ԵՄ”

* * *

ՆԵՄՐՈՒԹ

* * *

Ճղուած շորերի
գոյնն ամենալաւն է.
հագիդ,
թէ պահարանում:

Ամենաանկեղծ զգացողութիւնը,
միլիոն տարի յետոյ էլ
կը գտնուի
ծածկուած շորերի գրպաններում: Continue reading “* * *”

ԹԱՕ ԹՕ ՔԻՆԿ — Հինգ քերթուած

ԼԱՕ ՑՈՒ(*)

Ֆրանսերէնէ հայացուց ՆՈՐԱ ՊԱՐՈՒԹՃԵԱՆ

Ա.

Գեղեցիկը ամէն ոք կը համարէ գեղեցիկ,
բայց հո՜ն է տգեղութիւնը անոր.
լաւը ամէն ոք կը համարէ լաւ,
բայց հո՜ն է չարիքը անոր.

Քանզի
Էութիւնն ու անէութիւնը կը ծնին զիրար,
հեշտն ու բարդը կ’ամբողջանան իրարմով,
երկարն ու կարճը մէկը միւսով կը նիւթուի, Continue reading “ԹԱՕ ԹՕ ՔԻՆԿ — Հինգ քերթուած”

ԹԷՅ

ՎԵՀԱՆՈՅՇ ԹԵՔԵԱՆ

Ամբողջ եղածը քախքէ եւ թէյ էր
Քախքէն կը մկրտուէր տարչին թէյին մէջ,
Ամենայն փութով՝ փափկացած մասին
Կը քսէինք կարագ, վրան՝ մեղրագոյն թուզի անուշ էր.
Աշխարհի ամենէն համով պատառն էր։ Continue reading “ԹԷՅ”

ԱՆՔԱՐՏԷԶ ՀԱՅՐԵՆԻՔ

ՎԻՏԱԼԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Քո էջերում այլեւս քարտէզներ չկան,
այդտեղ ոչ մէկին պէտք չէ կողմնացոյց,
ամենամօտիկ լեռան գագաթից
ձեռքերդ քսւում են հորիզոններին,
իսկ աչքերդ գրկում ափաչափ կիսալուսինները,
որոնց միւս կէսը
մնացել է սահմանից այն կողմ: Continue reading “ԱՆՔԱՐՏԷԶ ՀԱՅՐԵՆԻՔ”