ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
բ. գ. թ., դոցենտ, Արցախի պետական համալսարան
«Ես նախանձում եմ Ստեփան Զօրեանին, որ նրա ծննդավայրը՝ Ղարաքիլիսան, այստեղ է, այս հողի վրայ… Մեր օրօրոցը մնաց այն կողմը: Ու մենք ունենք մի մաշող կարօտ…. Ոչ ոք չի խօսում այդ կոտորածների մասին: Մինչդեռ մեր սրտից արիւն է կաթում, երբ յիշում ենք…. Ինձ յուզում են կոտորածները, ինձ հանգիստ չեն տալիս: Ես վէպ եմ գրում: Մինչեւ չգրեմ՝ հանգիստ չի իջնի ինձ վրայ: Դա իմ հոգու պարտքն է, իմ խոշտանգուած էութեան մի մասն է, որ ճչում, կանչում է ինձ»(1):
Վ. Թոթովենց
1920-1930-ական թթ. խորհրդահայ արձակում, գրաքաղաքական կոնկրետ նախադրեալներով պայմանաւորուած, զարգացման սրընթաց աստիճանի հասաւ ինքնակենսագրական ժանրը: Ծրագրային միտուածութեամբ առանձնացող ինքնակենսագրական ժանրը կարճ ժամանակաընթացքում` 1927-1935 թթ., երեւան բերեց գեղարուեստական ինքնատիպ արժէքներ, որոնց մի ծայրում Գ. Մահարու «Մանկութիւն», «Պատանեկութիւն», Վ. Թոթովենցի «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ», Զ. Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» վիպակներն են, միւսում` Ս. Զօրեանի «Մի կեանքի պատմութիւն»-ը: Հիմնաքար ունենալով Չարենցի Continue reading “ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԺԱՆՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ԱՐՁԱԿՈՒՄ”