ԱԼԻՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
Արգահատում եմ հորիզոնները հեռու լազուրի,
Որ մտքիս ճոճքին քմծիծաղելով օրօր են անում.
Տե՜ս բարձրանում եմ ծխնելոյզները արցախալեզուի՝
Ու ջերմութեանը սէր խոստովանում։
Սառած բառերս թափւում են հատ-հատ լեզուաճաքերից,
Կարօտ Արցախի զինուորին տենչում…
Երկինքն էլ իջել, գրկել բուռ հողին՝
Մեր կենաց մահու պայքարն է մղում։
Տարիներ ի վեր պատից կախուած է արցունք հայելին,
Ու գերդաստանով, դարերով եկած արցախահային,
Եղեռնից եկած ծիծաղ չի բերում,
Դրա համար էլ երկինք եմ մուրում…
Իջէ՜ք Տղաներ, մենք Ձեզ ենք սպասում…
Բերդաշէն, Արցախ