ՊԵՐՃՈՒՀԻ ԱՒԵՏԵԱՆ
«Ծիծեռնակաբերդ բարձրացողները ձեռքերնուն մէջ ծաղիկ ունին,
իջնողները՝ սրտերնուն մէջ կսկիծ եւ աչքերու մէջ անօրինակ տխրութիւն մը»։
ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ
— Կարմիր կակաչներ, — աղջիկը գումարը երկարեց տարեց ծաղկավաճառ կնոջ:
Կողքի երիտասարդ ծաղկավաճառուհին մօտեցաւ:
— Նայէք ինչ սիրուն են իմ վարդերը, մի փունջ տա՞մ:
— Չէ՛, ես կակաչներ վերցրել եմ արդէն… — պատասխանեց աղջիկը:
Ու աչքերը խոնարհելով ձեռքի փունջին՝ շարունակեց բարձրաձայն մտածելով։
— Կարմիր փակ թերթիկները պահում են խոցուած, սեւ սիրտը:
Տարեց ծաղկավաճառուհիի դէմքի կնճիռները աւելի խտացան, աչքերուն մէջ յիշողութիւնը խլրտաց, ու արցունքի կաթիլը սահեցաւ այտին վրայ:
— Թոռս կորել է, եօթ ամիս առաջ զանգել էր մօրը թէ Շուշիում ենք… հիմի զոհուել է թէ գերի չգիտենք… Continue reading “ՄԻԱՍԻՆ”