ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՐԱՆԵԱՆ
Գիշերը մտադրուել էր հանգստեան կիրակին քնել մինչեւ կէսօր: Առաջին խանգարողն աղբի մեքենան էր, որի զնգզնգոցն արձագանքեց ուղեղում, գանգի պատերին զարկուելով ելք որոնեց, բայց չգտաւ ու մագնիսի պէս կպաւ արկի բեկորին: Շանթուած ցատկեց տեղից, փակեց պատուհանի բաց փեղկն ու թրմփալով կրկին անկողնու վրայ ընկաւ: Մեքենան վաղուց հեռացել էր, բայց ձայնն ականջների մէջ դեռ տժժում էր, ցաւն ասես դանակ էր, որ գլուխը փորձում էր երկու մասի կիսել: Հանեց շապիկն ու շատ պինդ ճակատին կապեց՝ ականջներն էլ թողնելով գործուածքի տակ: Յետոյ սկսեց մեդիտացիայի պէս մտքում կրկնել. «Կ՚անցնի, հիմա կամաց-կամաց կ՚անցնի, ու դու կը քնես, կը քնես, կը քնես…»: Continue reading “Երեք ամիս յետոյ”