Երգը

Արտաշէս Շահբազեան

Սահակ Սահակեանի յիշատակին

Հեղինակին կողմէ. — 2020 թուականի մեծ ողբերգութեան նախօրէն էր: «Անուշ» նստած էինք իրար հետ՝ ես, Շառոյեան Ռադիկը եւ Սահակ Սահակեանը: Սահակի ներկայութեամբ, բնականաբար, խօսակցութեան թեման երաժտութիւնն էր: Խօսում էինք այն մասին, թէ ազգային-յեղափոխական երգը, որքան դերակատար եղաւ եւ ինչ ազդեցութիւն ունեցաւ Արցախեան ազատամարտի, ազատամարտիկների ոգու բարձրացման եւ հայրենասիրական դաստիարակութեան գործում: Սահակն ինձ ասաց, թէ՝ «Այ էս թեմայով մի բան գրիր»: Մօտ երեք շաբաթ անց գրուած պատմուածքը ներկայացրի ընկերների դատին: Յետոյ տեղի ունեցան աներեւակայելի իրադարձութիւնները եւ մենք մեզ մոռացանք, ուր է թէ ուրիշ բաների մասին յիշէինք: Սահակի հեռանալուց յետոյ յիշեցի այդ ամենը եւ որոշեցի պատմուածքը հրապարակել՝ նկատի ունենալով, որ երգչի նախատիպը Սահակն է, եւ պատմուածքն էլ նուիրուել է սիրելի ընկերոջը:

Երգը քէֆի սեղանով տարածուեց լաւաշ հացի հետ: Բազմաձայն երգը սենեակ խուժեց տղերքի խուռներամ բազմութեան, յատակին քսուող Continue reading “Երգը”

ԵՂԲՕՐՍ ՏԱՆ ՃԱՄԲԻՆ (*)

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Եղբայրս ապրում է ինձանից ոչ հեռու, եւ երբեմն-երբեմն ես նրա տանն էի յայտնւումնախապէս այդպիսի նպատակ չունենալով: Պատահում էր, որ տանից դուրս էի գալիս զբօսնելու, նեղլիկ փողոցներով քայլում էի աւելի շուտ մտքերիս, քան թէ ոտքերիս ընթացքին հետեւելով եւ յանկարծ տեսնում էի, որ յայտնուել եմ եղբօրս տան մօտակայքում:

Continue reading “ԵՂԲՕՐՍ ՏԱՆ ՃԱՄԲԻՆ (*)”