«ԱՅՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՈՒԵԼՈՒ Է, ՊԻՏԻ ԿԱՏԱՐՈՒԻ»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ

Հատուած «Բանկ Օտոման» վէպէն

Կոստանդնուպոլիս, Ելդըզ, յուլիս, 1896թ.

Երեք զամբիւղ դրուեց նրա առջեւ. իւրաքանչիւրի մէջ հարիւրական ձու: Նրան ասել էին, թէ ձուերն անկարելի է թունաւորել: Այնուհանդերձ պահանջում էր, որ ամեն առաւօտ Քիլարջի բաշիի՝ մառանապետի գլխաւորութեամբ զամբիւղները բերուեն իր սենեակ: Այնուհետեւ, երեք զամբիւղներից ընտրում էին 10-12 ձու, իր ներկայութեամբ խաշում, կճպում եւ երկու կէս անում: Ձուերի մի կէսը, ուշադիր զննելուց եւ իրար հետ համեմատելուց յետոյ, պահում էր իրեն, միւս կէսը պահանջում, որ խոհարարն ու Քիլարջի բաշին ուտեն իր ներկայութեամբ: Այնուհետեւ, համոզուելով, որ թունաւորուած չէ, սկսում էր իր համեստ նախաճաշը. Continue reading “«ԱՅՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՈՒԵԼՈՒ Է, ՊԻՏԻ ԿԱՏԱՐՈՒԻ»”

ԸՆԴՀԱՏՈՒԱԾ ԹՌԻՉՔ (Պետրոս Հերեանի դիմանկարի ուրուագիծ)

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ

Կայունացած մի օրինաչափութիւն է նկատւում գրականութեան պատմութեան մէջ: Առաջին քայլերն անող բանաստեղծների ջախջախիչ մեծամասնութիւնը, եթէ ոչ բոլորը, մի որոշ շրջան, մինչեւ հասունանալը, մինչեւ սեփականը հաստատելը, գտնւում են մեծերի մոգական ազդեցութեան ներքոյ, դրանով իսկ ասես նշելով իրենց ակունքը, քերթողական նախասիրութիւնները: Բաւական է յիշել թէկուզ Չարենցի օրինակը, որի առաջին բանաստեղծութիւններում նկատւում է Տէրեանի բացայայտ ազդեցութիւնը: Ֆրանսիացի դրամատուրգ եւ արձակագիր Ժան Ժիրոդուն էլ հետաքրքիր դիտարկում ունի` գրուած նման մի առիթով: Խօսելով իր առաջին քայլերի մասին գրականութեան մէջ, գրում է. «Ես հիւրասիրում էի ինձ ոչ թէ գրքերով, այլ հէնց նոյն Continue reading “ԸՆԴՀԱՏՈՒԱԾ ԹՌԻՉՔ (Պետրոս Հերեանի դիմանկարի ուրուագիծ)”

ԿԵԱՆՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ — (ՊՕՂՈՍ ԳՈՒԲԵԼԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 85 ԵՒ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ 65-ԱՄԵԱԿՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ)

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ

Գրաքննադատի եւ լրագրողի իմ գործունէութեան ամբողջ ընթացքում կտրականապէս դէմ եմ եղել «չեմպիոնական» արատաւոր այն սկզբունքին, որ շատ յաճախ մեզանում կիրառւում է արուեստի եւ գրականութեան գործիչների վաստակը գնահատելիս: «Ամենամեծին» եւ «ամենատաղանդաւորին վերջերս աւելացաւ «ամենահանճարեղը», կարծես հանճարեղ լինելը քիչ է եւ դեռ պէտք է մի բան էլ վրան աւելացնել:
Պօղոս Գուբելեանի գրականութեանը ծանօթ եւ ըստ արժանւոյն գնահատել իմացող գրաքննադատը, ենթադրում եմ, պիտի մի պահ տրուի նման գայթակղութեանը` նրան որակելու որպէս Սփիւռքի գրականութեան անցած յիսուն տարիների ամենա… Չենք թաքցնում, այդ գայթակղութիւնը մեզ էլ է փորձութեան ենթարկել, բայց Continue reading “ԿԵԱՆՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ — (ՊՕՂՈՍ ԳՈՒԲԵԼԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 85 ԵՒ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ 65-ԱՄԵԱԿՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ)”

«Բանկ օտոման» գործողութիւնը ժամանակին ցնցել էր ամբողջ Եւրոպան

ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Գրող, գրականագէտ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանի հետ զրուցել ենք նրա՝ «Բանկ օտոման» վէպի լատվիերէն թարգմանութեան առիթով։ Սա «Բանկ օտոմանի» վեցերորդ թարգմանութիւնն է` ռումիներէնից, ֆրանսերէնից, ռուսերէնից, պարսկերէնից եւ սերբերէնից յետոյ:

Continue reading “«Բանկ օտոման» գործողութիւնը ժամանակին ցնցել էր ամբողջ Եւրոպան”

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՑԱՆ ԱՅՍՏԵՂՈՎ»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ

«Ու Ձե՛զ եւրոպեան դիք որ շնագին
Սակարկեցիք մեր արեան լռութեան գին…»
Ռուբէն ՍԵՒԱԿ «Կարմիր գիրքը», 1910թ.։

«Եւրոպայում տիրող անհամաձայնութեան հետեւանքով Ասիան ընկաւ թուրքերի ձեռքը, նրանց առջեւ բացուեցին Թրակիոյ դարպասները։ Այնուհետեւ, եւրոպական թագաւորների միջեւ, Հիդրայի գլուխների պէս ծագած վէճերն ու կռիւները քաջալերեցին թուրքերին աւելի տարածուվել Եւրոպայում… Հանդարտ ծովի վրայ նաւի ղեկն ում ասես կարելի է վստահել։ Սակայն մեր սխալների հետեւանքով, թուրքերն իրենց յաջողութիւններից դարձան աւելի համարձակ։ Երբեմն արուեստը հասցնում է խմբագրել բնութեան թերութիւնները, սակայն չի վերացնում արմատը, եւ երբ արուեստը քաշւում է մի կողմ, բնութիւնն Continue reading “«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՑԱՆ ԱՅՍՏԵՂՈՎ»”

Ալեքսանդր Թոփչեանի «Բանկ Օտոման»ը` պարսկերէն

Հայ ժողովրդի պատմութեան 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մի շարք կարեւորագոյն իրադարձութիւններ արգելեալ նիւթեր էին Խորհրդային Հայաստանի գրեթէ ամբողջ գոյութեան ընթացքում: ՕրինակԿ. Պոլսի Օսմանեան բանկի գրաւման եւ դրան յաջորդող քաղաքում տեղի ունեցած հազարաւոր հայերի ջարդի պատմութիւնը, հասկանալի պատճառներով, չարտացոլուեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախութիւնից յետոյ էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրուած լռութիւնը:

Continue reading “Ալեքսանդր Թոփչեանի «Բանկ Օտոման»ը` պարսկերէն”