Մահացել է արձակագիր Արմէն Շեկոյեանը

Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ 68 տարեկանում կեանքից հեռացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմէն Շեկոյեանը: Այս մասին յայտնում են Գրողների միութիւնից:

Արմէն Շեկոյեանը ծնուել է 1953 թուականի մարտի 28-ին: 1974 թուականին աւարտել է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թուականին սովորել է Մոսկուայի Մաքսիմ Գորկու անուան գրականութեան ինստիտուտի գրական բարձրագոյն դասընթացներում։ Աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչութիւնում, ՀՀ մշակոյթի նախարարութիւնում: 1990-1992 թուականներին եղել է «Նաիրի» հրատարակչութեան գլխաւոր խմբագիր, 1992-1997 թուականներին եղել է Յովհ. Թումանեանի տուն-թանգարանի տնօրէնը։
Սիրուած են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երեւան-հիւրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճօճք», «Ճամբորդ արեւը», «Անձրեւ, անձրեւ, մի արի» եւ այլ գրքերը:

(«Երկիր»)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *