Յովնաթան որդի Երեմիայի

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

1

Թէ ո՛րտեղից եւ ի՛նչպէս Յովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Յովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, յափշտակութեամբ եւ ներքին անիմանալի մղումով։
Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելութեան արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թեւերով եւ սեռի, փոքրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաեւ լերան քաղաքի հին ամրոցում կոտրտուած արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հաւաքուած էին մի մութ սենեակում։ Կային արձաններ եւ ամրոցի պատերի եւ պարիսպների վրայ, բարձր, էլի կոտրտուած, աղճատուած վիճակում։ Continue reading “Յովնաթան որդի Երեմիայի”