Խաւարի դռներով

Նորեկ Գասպարեան(*)

Հատուած « Շուշեցի մի ծիծաղող տղեկ» գրքէն (Անտարես, 2023)

… Տղերքը ոտքից մինչեւ գլուխ զինուած, խաւարի դռները մէկ-մէկ բացելով, կանգ առան թշնամու խրամատների մատոյցներում: Լսելի էին խրամատում պահմտոցի խաղացող ձայները, շան հաչոցը, խրամատի ճակատը քորող քամու անհանգիստ շնչառութիւնը: Տղերքը մի քանի շաբաթ պատրաստուել էին, ուսումնասիրել տեղանքը, հակառակորդի Continue reading “Խաւարի դռներով”

ԾՆՈՒԵԼ ԵՄ… եւ այլ քերթուածներ

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Արցախում, ժայռի պարանոցից կախուած մի գիւղ կայ, անունը՝ կարեւոր չէ: Քանի տարեկան է, չգիտեմ, բայց հայրս ծնուել է այնտեղ, պապս էլ, պապիս պապն էլ, պապիս պապի պապն էլ: Հաշուէք, տեսէք ինչքան է ստացւում, եթէ, ի հարկէ, հետաքրքիր է: Գիւղի կէսը մենք էինք, ուզում եմ ասել՝ մեր գերդաստանը, հօրս ասելով՝ մեր ցեղը, միւս կէսը՝ միւսները: Եւ մենք գիւղի վերեւում էինք, ժայռը, որ ասում եմ, հէնց այդ ժայռի ամենավերեւի տեղը: Եւ այնտեղ էլ հօրս պապը՝ Գասպարեան Մարտիրոսը, տուն է շինել, երկյարկանի, գեղեցիկ, հաստ պատերով՝ տանիքին փռելով հօրս տատի նախշուն հայեացքը: Եւ երբ մի օր պապիս հարցրել եմ՝ ինչու՞ է տունն այդքան գեղեցիկ, պապս տաք ժպտացել է՝ որովհետեւ այնտեղ ծնուելու էիր դու: Եւ ես, Մարտիրոսի հպարտութեան հասած քաղցր պտուղները գիւղով մէկ բաժանելու համար, հէնց այդ տանն էլ ծնուել եմ: Յիշում եմ, աշուն էր, բայց կարգին, տեղը տեղին ձիւն էր եկել: Չէք հաւատայ, բայց այդ օրը համարձակուել եմ նաեւ բանաստեղծութիւն էլ գրել. Continue reading “ԾՆՈՒԵԼ ԵՄ… եւ այլ քերթուածներ”