ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ
Առաջին սէրս ձնծաղիկի պէս
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եւ իսկոյն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առաւ համբոյրը ոսկեղեն շողի
Եւ ամօթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանօթ էր արդէն արեւի ուժին,
Ինձ գերեց, տարաւ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տուեց, բուրմունքն ուրիշին։