«ՆՈՐՔ»Ի ՎԵՐՋԻՆ ԹԻՒԸ

Լոյս է տեսել «Նորք» գրական-գեղարուեստական, հասարակական-քաղաքական հանդէսի անցեալ տարուայ չորրորդ համարը: Հանդէսը բացւում է գլխաւոր խմբագիր Լիլիթ Յովսէփեանի` Հայաստանի գրողների միութեան 85-ամեակին նուիրուած շնորհաւորանքով: ՀԳՄ յոբելեանին է նուիրուած նաեւ ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանի համառօտ խօսքը: Այնուհետեւ ներկայացուած են տարբեր տարիներին ՀԳՄ-ն ղեկավարած գրողները: Դրաստամատ Տէր-Սիմոնեան (1934-1937), Նաիրի Զարեան (1944-1946), Ավետիք Իսահակեան (1946-1957), Էդուարդ Թոփչեան (1959-1975), Վարդգէս Պետրոսեան (1975-1988), Հրաչեայ Յովհաննիսեան (1988-1990), Վահագն Դաւթեան (1990-1994), Ռազմիկ Դաւոյեան (1994-1996), Հրանտ Մաթեւոսեան (1996-2001), Լեւոն Անանեան (2001-2013):
Արձակի բաժնում ներկայացուած են Հրաչ Բեգլարեանի «Սարեակի պատուհանը» վիպակը, Գէորգ Գրիգորեանի «Հերթական այցը Ֆեմիդային» եւ Մարիանա Պէրթիզլեան Ղազարեանի «Քելէր ցոլէր» պատմուածքները: Տպագրուել է նաեւ Գրիգոր Ջանիկեանի «Հայաստանը Հայաստանում է միայն» խոհագրութիւնը:
Պոեզիայի խորագրի տակ տեղ են գտել Կլարա Պօղոսեանի, Մարինա Գէորգեանի, Երուանդ Պետրոսեանի բանաստեղծական շարքերը, ինչպէս նաեւ Ջաօ Սիի, Պաւէլ Գրուշկոյի, Գեննադի Այգիի բանաստեղծութիւնները` Շանթ Մկրտչեանի թարգմանութեամբ: Գրախօսութիւն բաժնում հրապարակուել է Էդուարդ Մկրտչեանի «Բանավէճի ընթացքը եւ ամփոփումը» ծաւալուն յօդուածը:

«Գրական Թերթ», 3 ապրիլ 2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *