Այստեղ հայեր են ապրել

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտաւ, տեսայ Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկեանը. չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:

Ջահել կառավարը սրտաշարժուեց.

Ինչի՞ ես լալիս, էֆենդի,— ասաց,— արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:

Ես մե՛ր տոհմատունն եմ ուզում,— ասացի:

Շշմած՝ հետ շրջուեց.

Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:

* * *

Արեւմարին լեռնաքաղաքի փողոցները խնոցու կարագ ու ծաղկած փշատենի էին բուրում, ներքին բակերն իրենց ստուերներն էին որոնում ու չէին գտնում։ Միայն Խնկաձորն էր անդադրում գահավիժում, լուսափոշի շաղ տալով՝ ամպի ծուէնները տանում, Եփրատն էր լցնում։ Continue reading “Այստեղ հայեր են ապրել”

Մարմնացում եւ այլ բանաստեղծութիւններ

ՍԵՒԱՆ ՀԱՆՆԷՇԵԱՆ—ՊԵՏՈՒՐԵԱՆ

ՄԱՐՄՆԱՑՈՒՄ

Աշուն է։

Հասած եմ բնութեան մէջ,

ուր կանաչին մէջէն երանգներ կը ծլին

ու կեանքը գոյներո՜վ կը ցոլայ։

Հասած եմ խորհուրդին մէջ

ու կը փնտռեմ հին աշխարհը,

մանո՜ւկ հայեացքին

գաղտնիքները,

որոնք ապագայ առեղծուածին

ճանապարհը հիւսած էին

ու մտածումները,

որոնք կը թեւածէին

կեանքին բոլոր անկիւնները։ Continue reading “Մարմնացում եւ այլ բանաստեղծութիւններ”

Ո՞ւր է տեսլականը

ԱՐՄԵՆԱԿ ԵՂԻԱՅԵԱՆ

Վերջին քանի մը տարիներուն արեւմտահայ սփիւռքի մէջ սկսած է զարգանալ ու տեղ ընել մտայնութիւն մը, թէ արեւմտահայերէնի պահպանութիւնը պէտք է ստանձնէ Հայաստանը: Առ այս կը գրուին յօդուածներ, կը ներկայացուին հայցեր, կը մշակուին ծրագրեր, կը կազմակերպուին համագումարներ՝ ի սփիւռս թէ ի Հայաստան, ուր ելոյթ կ՚ունենան շատ լուրջ ազգայիններ. ասոնցմէ վերջինը տեղի ունեցաւ ամիս մը առաջ Երեւանի մէջ եւ արեւմտահայու նախաձեռնութեամբ՝ աւարտելու համար կատարեալ ձախողութեամբ մը:

Չկմկմանք, դարձդարձիկ ճամբաներէ չմօտենանք հարցին, այլ փորձենք եզը իր եղջիւրներէն զսպել. որքա՞ն իրապաշտ է նման ցանկութիւն մը: Որքանո՞վ Հայաստան կրնայ օգտակար ըլլալ լեզուի մը, որ կը կը գրուի ու խօսուի սփիւռքի մէջ, կ՚ուսուցուի սփիւռքահայ վարժարաններու մէջ, կը ծառայէ սփիւռքահայ մամուլին ու հրատարակչատուներուն եւ որոնց բոլորէն մազ մը իսկ փոխելու իրաւասութիւնը չունի ինք: Continue reading “Ո՞ւր է տեսլականը”

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ* ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿԸ

Գէորգ Եազըճեան, «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)», Երեւան 2016։ 352 էջ

ՄԱՐԳԱՐԻՏ ՄԱՄԻԿՈՆԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Գէորգ Եազըճեանի «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» գիրքը կարդացի մի քանի անգամ՝ նախ՝ որպէս պարզ ընթերցող, յետոյ՝ որպէս կազմողին, ծանօթագրողին քիչ թէ շատ ճանաչող մարդ։

Այս գիրքը, որ նախատեսուած է «… պատմական ճշմարտութեան հետամուտ եւ իրենց ազգի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր հայոց» համար, կարդալուց յետոյ պարզուեց՝ ստիպուած կը լինեմ մտահոգուել նաեւ անցեալով, որից մեզ ընդամենը 25 տարի է բաժանում։ Continue reading “ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ* ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿԸ”

ՎՐԻԺԱԿ

Գրիգոր Ջանիկեան

1.

«Բնօրրան» ջոկատի տղաները Գէորգին առաջին օրուանից չսիրեցին։ Մէկ-մէկ սեռական հակումների մասին կծու ակնարկներ էլ էին անում։ Տնաշէնն ինքն էր մեղաւոր. կարծես Մայամի էր եկել, Մոսկուայից Արցախ՝ մարտադաշտ, հետը ինքնաշխատ ածելի, առանձին-առանձին երեսի ու ոտքի սրբիչ, հոտազերծիչ, խոնաւ անձեռոցիկ, ինչ ասես չէր բերել։ Մերձմոսկովեան գիտկենտրոնի վարիչը՝ անցեալ դարի ընկերվար-ժողովրդավարի մօրուքով Վարդան Սերոբի Քափանակեանն էր պատճառը։ Նա էր սովորեցրել, որ մի ամբողջ քաղաքի տարածք զբաղեցնող գերգաղտնի կայանում, որտեղ վաթսունչորս ազգութեան, ընդհուպ ճապոնացի, չինացի ռազմափորձագէտներ էին աշխատում, հայերը պիտի առանձնանան ոչ միայն իմացութեամբ, այլեւ մաքրակենցաղութեամբ, պահուածքով, քայլուածքով, ամեն ինչով։ Հէնց նրա շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր գիտկենտրոններից հաւաքագրուած հայ հիւլէագէտները, որոնցից շատերը Հայաստանում չէին էլ եղել, միմեանց գտան, հայացան։ Սկզբում նրանց հայութիւնը դրսեւորւում էր «Արարատի» յաղթանակների համար միասին ուրախանալով, մէկ էլ իւրաքանչիւրի տարեդարձը Գորկու ճեմափողոցի «Արմենիա» ռեստորանում նշելով։ Չնայած, շատ չանցած, այդ ռեստորանից հրաժարուեցին։ Խոպանից վերադարձող հայաստանցի հայերը, որոնք իրենց վաստակած փողերով նոյն «Արմենիայում» զեխ գինարբուքների էին տրւում, Մոսկուացի հայ գիտնականների կիրթ ռուսերէնը, ռուսերէնի արանքներում սպրդող հատուկենտ բարբառային հայերէնը լսելով՝ հեգնում՝ «շուռ տուածներ» էին ասում։ Continue reading “ՎՐԻԺԱԿ”