Ապոկալիպսիսի հրեշտակները

Յովհաննէս Երանեան

Բողոքաւոր մարդկանց երթը սեւ ժապաւէններով ու գրութիւններով ծածկուած փողոցներով մայրաքաղաքի մի հրապարակից դէպի միւսն էր գնում: Երբ նրանց՝ «Դաւաճան, հեռացիր» վանկարկումներն արդէն շատ մօտ էին, տաքսու վարորդը չուզեց ոտատակ ընկնել եւ կծկուեց իր մեքենայի մէջ: Թէեւ ուղեկից ոստիկաններ կային, սակայն տեսան ու չմիջամտեցին, երբ երթից մէկը քացով ուժգին հարուածեց նրա մեքենայի դռանն ու գոռաց.
— Ինչի՞ չես միանում, այ դաւաճանի զոմբի: Continue reading “Ապոկալիպսիսի հրեշտակները”

ԲՐՈՒՏԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԱԿԵՐՏԸ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՐԱՆԵԱՆ

Թէեւ հազար անգամ անցել էր այդ ճանապարհը, ու թէեւ աստիճանները լուսաւորուած էին, բայց այդ օրը Աննան շտապում էր բարձրանալ, քանի դեռ կիսամութ էր։ Ինչու կամ ուր էր շտապում, ինքն էլ չգիտէր։ Կասկադի աստիճանները մինչեւ վերջ չբարձրացած՝ կը թեքուէր աջ, ու նեղ արահետով կը գնար դէպի Մատենադարան, որին չհասած իր հին ու փոքր տունն էր։ Բաժանուելիս Անդրէին խնդրեց, որ իրեն թողնի այն։ Երբ ասաց, թէ կը հրաժարուի ունեցուածքը կիսելուց, նիւթական որեւէ այլ պահանջից, միայն թէ բարձունքին, նման տների միջեւ թառած մէկ ընդարձակ ու երկու նեղլիկ սենեակներով տունն իրեն թողնի, ամուսինը միայն քմծիծաղեց։ Հիմա` Սուրբ Ծննդեան տօնին նախորդող այդ օրը, Continue reading “ԲՐՈՒՏԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԱԿԵՐՏԸ”

Երեք ամիս յետոյ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՐԱՆԵԱՆ

Գիշերը մտադրուել էր հանգստեան կիրակին քնել մինչեւ կէսօր: Առաջին խանգարողն աղբի մեքենան էր, որի զնգզնգոցն արձագանքեց ուղեղում, գանգի պատերին զարկուելով ելք որոնեց, բայց չգտաւ ու մագնիսի պէս կպաւ արկի բեկորին: Շանթուած ցատկեց տեղից, փակեց պատուհանի բաց փեղկն ու թրմփալով կրկին անկողնու վրայ ընկաւ: Մեքենան վաղուց հեռացել էր, բայց ձայնն ականջների մէջ դեռ տժժում էր, ցաւն ասես դանակ էր, որ գլուխը փորձում էր երկու մասի կիսել: Հանեց շապիկն ու շատ պինդ ճակատին կապեց՝ ականջներն էլ թողնելով գործուածքի տակ: Յետոյ սկսեց մեդիտացիայի պէս մտքում կրկնել. «Կ՚անցնի, հիմա կամաց-կամաց կ՚անցնի, ու դու կը քնես, կը քնես, կը քնես…»: Continue reading “Երեք ամիս յետոյ”