«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին…». Վերժին Մովսիսեան

ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղայ դեկտեմբերեան անհաւատալի ձիւնառատ օրը, երբ Հրանտ Մաթեւոսեան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթեւոսեանի այրու՝ Վերժինէ Մովսիսեանի հետ պայմանաւորուել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրոյ իրենց պատմութիւնից, Հրանտի կեանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականութիւնից, Վարպետի վերջին ժամերից եւ այսպիսի զրոյց, կարծես թէ, առաջին անգամ էր լինելու: Continue reading “«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին…». Վերժին Մովսիսեան”

ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ

ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՄՈՒՏՔ

1064 թ. թուրքմէն-սելջուկ Արփ-Արսլանը գրաւում ու աւերում է հայոց մայրաքաղաք Անին: Մի քանի տարի յետոյ՝ 1071 թ., նա Մանազկերտի ճակատամարտում ջախջախում է բիւզանդական հզօր զօրքը: Այս յաղթանակով թուրքերը վերջնականապէս հաստատւում են Հայկական բարձրաւանդակում, որտեղից այլեւս երբեք չպիտի հեռանային: 1299 թ. հռչակւում է Օսմանեան կայսրութիւնը: 1453 թ. քսանմէկամեայ եռանդուն սուլթան Մէհմէդ 2-րդը գրաւում է անառիկ Կոստանդնուպոլիսը՝ վերացնելով Բիւզանդական կայսրութիւնը: Continue reading “ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ”