ԱՐՑԱԽԵԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԵՐԿՈՒ ԳՈՐԳԻ ՄԱՍԻՆ (Բ.)

ԱՇԽՈՒՆՋ ՊՕՂՈՍԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու,
ՀՀ մշակոյթի նախարարութեան մշակութային արժէքների փորձագիտական կենտրոնի գլխաւոր մասնագէտ։

Սկիզբը մեր նախորդ թիւով

Մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում նաեւ «Գանձասար» գորգի գեղազարդման համակարգի մանրամասերը։ Այս դէպքում խօսքը վերաբերում է դրա լայն գօտուն, որը գեղազարդուած է մէկընդմէջ ներկայացուած վարդակով եւ մասնակիօրէն գծայնացուած «կենաց ծառ» յօրինուածքով։ Մեր դիտարկումները հնարաւորութիւն են տալիս շեշտելու, որ այս տիպի եզրագօտիները առաւելապէս բնորոշ են պատմական Հայաստանի արեւելեան ու հիւսիսարեւելեան Continue reading “ԱՐՑԱԽԵԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԵՐԿՈՒ ԳՈՐԳԻ ՄԱՍԻՆ (Բ.)”

ԱՐՑԱԽԵԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԵՐԿՈՒ ԳՈՐԳԻ ՄԱՍԻՆ (Ա.)

ԱՇԽՈՒՆՋ ՊՕՂՈՍԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու,
ՀՀ մշակոյթի նախարարութեան մշակութային արժէքների փորձագիտական կենտրոնի գլխաւոր մասնագէտ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հայոց գորգագործական մշակոյթի ուսումնասիրման հարցում կարեւոր նշանակութիւն ունեն Արցախում 1202 թ. գործուած «Եռախորան» եւ 1731 թ. գործուած «Գանձասար» հայատառ յիշատակարանով խորանաւոր գորգերը։ Դրանցից առաջինը պահւում է Վիեննայի արդիւնաբերութեան եւ արուեստի թանգարանում ու նուիրուած էր Սուրբ Հռիփսիմէին, իսկ երկրորդը՝ Երուսաղէմի Սուրբ Յակոբ հայոց եկեղեցու թանգարանում եւ նուիրուած է Աղվանից Ներսես III կաթողիկոսին։ Յստակ թուագրում եւ կատարման վայրի մասին տուեալներ ունեցող այս գորգերի գեղազարդման տարրերը բնորոշ են ոչ միայն պատմական Հայաստանի մի շարք գորգագործական կենտրոններին, այլ նաեւ հարեւան ու յատկապէս փոքրասիական գորգագործական կենտրոններին։ Այս առումով յատկապէս Continue reading “ԱՐՑԱԽԵԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԵՐԿՈՒ ԳՈՐԳԻ ՄԱՍԻՆ (Ա.)”