ԵՐԳԸ

ՅՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ

Մենք ազգովի բաղաձայն ենք: Բայց մեր ազգի ամենանշանաւոր բաղաձայնը պապս էր՝ լռակեաց, խոժոռադէմ մի մարդ, շարժումները՝ չափաւոր, բառերը՝ ժլատ: Երբեմն ինձ թւում էր, թէ լռութեամբ զրուցում է ծառերի, արեւի, քարերի, լեռների, երկնքի հետ: Հարց էր տալիս, պատասխան ստանում: Եւ լռութիւնը մեծ էր ու խորհրդաւոր:
Մի անգամ, երբ դեռ փոքր էի, երկուսով գնացել էինք խոտ հնձելու: Կանաչ խոտը բարձրացել, ծնկահար կանգնել էր: Պապս գերանդին ուսից իջեցրեց, լռութեամբ նայեց երկնքին, մտաւ խոտհարք: Գերանդին նրա ձեռքին մէ՛կ կորչում էր կանաչ խոտերի մէջ, մէ՛կ, դուրս թռչելով, փայլում արեւի տակ, եւ հաճելի մի երգ էր լսւում շարունակ՝ հը՜շշ, հը՜շշ, հը՜շշ… Continue reading “ԵՐԳԸ”