ԱՐՄԷՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Սկիզբը՝ նախորդ թիւով
Սովորաբար ճաշին նախորդող ազատ ժամին Ալիսան նախընտրում էր մեկուսանալ հիմնական շէնքից քիչ հեռու գտնուող գողտրիկ մի պուրակում, որտեղ կլոր աւազան կար։ Աւազանի կենտրոնում կոկորդիլոս գրկած տղայի բետոնէ արձան կար, որ իւղաներկով գունաւորած էր։ Կոկորդիլոսի բերանից շիթով ջուր էր ցայտում, իսկ նրան գրկած տղան Վերածննդի շրջանի փոքրիկ կուպիդոն էր յիշեցնում, բայց չունէր ոչ նետ ու աղեղ, ոչ էլ հրեշտակի թեւեր, պարզապէս իրենից չափերով մի քիչ մեծ կոկորդիլոսին գրկած տղուկ էր։ Ալիսան նստում էր մօտակայ փայտէ նստարանին՝ ծառի շուաքում, եւ կլանուած ընթերցում այդ ամառ իր կարդացած միակ գիրքը՝ Բուլիչովի «Сто лет тому вперёд»-ը,(«Հարիւր տարի յետոյ») որի հիման վրայ էլ նկարահանուել էր իր Continue reading “ԱՐԾԱԹԷ ԴԱՐՊԱՍ (Բ.)”