Տողեր՝ 12-ամեայ Վաղարշակին, Ով մեր յիշողութեան մէջ միշտ քայլելու է

ՍՈՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Փոքրիկ,
Շատ փոքրիկ մի տղայ
Քայլում էր դեպի …
Քայլում է ուղղակի,
պատրաստւում էր
մի ամբողջ կեանք դարձնել
բզէզի թափահարուող թեւերի
եւ ոչինչ նկատող կիսավազք անցորդների
շարժ, ընթացք, ուղղութիւն…
Սակայն քայլը՝ դպրոցի անդպիր պատերին մօտ,
Սեղանի գոլորշամահ եղած տաք թէյից հեռու,
Քայլն անընթացք դարձաւ,
դարձաւ մօտեցող ցաւ
Զինուորին, ով աներազ, անվախ քնում էր հերթապահութեան ժամին,
Սպային, ով իր մանկիկի լոյսաշխարհն էր տօնում,
Բաժակ դառնութիւնը ըմպում,
Ի փոխ կենացի մուր է հայհոյում
Անարժան ներկայի,
որ գալիք չի բերելու իր փոքրիկին,
Պաշտօնեային, ով չարաշահում էր երկրիս ունեցուածքը,
Օրէցօր լայնացնելով իր մարմին-կեցուածքը,
Գիւղացուն, ով անվրդով ջրում էր իր այգին,
Ով վաղուց փոխարինել է «աշխատասէր» հոմանիշը
«Խեղճ» պսակով,
Բոլոր բոլորին, ովքեր չէին սպասում՝
— գուցէ չէին ուզում սպասել — թշնամու մուտքին,
Նրանց, ովքեր հիմա վախենում են կորստից,
Նրանց համար ցաւ էր քայլելը փոքրիկի:
Երկնքից,
Հեռահար կէտից
ոչ Ֆակուսիմայի ռադիոակտիւն էր,
ոչ Մինամատայի սնդիկըոչ էլ 2016-ի խաղաղ կարգաւորումը Կոլումբիայում,
Արցախն էր, Ըլըբալի, Ներքին Ճարտար…
Կատաղած արկը բաժանեց երկու տղաների
մէջտեղում թողնելով միայն մի … լռութիւն
Եւ փաթիլուած մասնիկներ արկի…
իմ փոքրիկ,
Շատ փոքրիկ քայլողն էր,
Քայլում է ուղղակի
Հեռու մայրիկից, բոլորից …
Ցաւը
անսփոփ սփռոց է փռել քաղաքում
ու բոլորին խրախճանքի է հրաւիրում:
Փոքրիկ
Շատ փոքրիկ մի տղայ
Քայլում էր դէպի …
Քայլում է ուղղակի,
պատրաստւում էր
մի ամբողջ կեանք դարձնել
պահի գիտակցում՝
Բարի լոյս,
Ժպիտ
Համարձակութիւն:

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published.