Մարդ եղիր, մա՜րդ

ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի
առանց լսելու հէքեաթն այս վսեմ,
իրար կոկորդից պատառ էք հանում
եւ դարձնում աշխարհն՝ ահաւոր ջեհնեմ:
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Երկիրը քոնն է, մեծաւոր, երկրի սրտախինդ ուրախութիւնն ու վայելքը, խրախճանքն ու ծափուծիծաղը քոնն են ու մերը չեն, մերը Խորենացու ողբն է: Երկրում մեր երեխաները չէ՝ քո երեխաներն են ապրում. մեր երեխաները նրանց յանցաւոր-թանձր ստուերներում յուսահատութիւնից ծմրում ու դեռ կեանք չտեսած՝ կեանքն անիծում են: Երկիր աշխարհը քոնն է ու երգն է մերը. «Աշխարհը մերն է, մերը, աշխարհը մերն է, այս աշխարհում ամեն մի հայ աշխարհի տէրն է»: Continue reading “Մարդ եղիր, մա՜րդ”