ԲՈԼՈՐ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

ԷՐԻԿ ԲԵԿՆԱԶԱՐԵԱՆ
ԱՂՋԻԿԸ (ՀԱՅՈՒՀԻՆ)

— Էսօր տեսայ նրան: Կարծում էի էլ երբեք չեմ տեսնի, անցել են երկար ամիսներ, գուցէ տարիներ, բայց էսօր, էս անիծուած օրը շուկայից ականջակալներ գնելիս կրկին տեսայ նրան: Կարծում էի, թէ նա մեռել է, գետնի տակն է անցել, գրողի ծոցն է կորել, ուր որ է, մենակ թէ չերեւար:
Ես ոչինչ չգիտէի նրա ճակատագրի մասին: Համալսարանն աւարտելուց յետոյ ես շարունակեցի ուսումս, իսկ նա՝ չգիտեմ: Ասենք նա համալսարանում էլ հազիւ էր մնում, մի քանի անգամ փորձել էր դուրս գալ, հեռացուել, բայց կարծեմ ինչ-որ կապեր կային, որ հետ էին պահում նրան: Այլեւս չկային: Ոչ ոք իրօք չգիտէր՝ նա ինչով է զբաղւում: Continue reading “ԲՈԼՈՐ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ”