ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՒԱՐՏՒՈՒՄ

ՎԱՆ ՆՈՎԻԿՈՎ

Պատերազմը սնւում է պատերազմով:
Շիլլեր

Պատերազմը ծնուեց թերեւս այն ժամանակ, երբ… Կայէնը սպանեց եղբօրը` Աբելին: Յետոյ որդին սպանեց ծնողին, ծնողը` որդուն, ազգը` ազգին, ու պատերազմը մեծացա՜ւ-մեծացաւ, բայց ոչ ծերանում է, ոչ էլ մեռնում: Մարդկութեան միամիտ տեսակը յոյս է պահում, թէ ինչպէս արցունքն է յորդում ցաւից, բայց ի վերջոյ սպառւում, ինչպէս Continue reading “ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՒԱՐՏՒՈՒՄ”

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԿԻ ԱՌԱՍՊԵԼԸ

ՎԱՆ ՆՈՎԻԿՈՎ

Զինուորի մահը դանդաղ էր մօտենում: Աչքերի առաջն արնագոյն ստուերներ են պատում: Մահացու վէրքից արիւն է ծորում: Կաթ-կաթ: Բայց մահը վարանում էր մօտ գալ ու պահմտոցու պէս մի խաղ էր սկսել: Շուրջբոլորը մշուշուած էր մահուան խորհրդաւորութեամբ: Քիչ առաջ, երբ ամբողջ մարտադաշտը ոռնում էր արեան համն առած գազանի նման, այսպիսի անդորր պատկերացնելն անբնական կը թուար: Continue reading “ԿԱՐՄԻՐ ԾԱՂԿԻ ԱՌԱՍՊԵԼԸ”