ԱԳՌԱՒԱՔԱՐԻ ԴՌՆԵՐԸ ԹԱԿԵԼՈՎ — ԷՊՈՍԸ ՅԵՏԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ(*)

Հայ պոեզիան էպոսի գրական-բանաստեղծական մշակումների ու անդրադարձների մեծ փորձառութիւն ունի։ Էպոսի առաջին պատումի գրառումից ի վեր տասնեակ պոետիկ մշակումներ են եղել՝ ստեղծուած տարբեր նպատակներով, նախատեսուած ընթերցողական տարբեր շրջանակների համար, գաղափարական տարբեր ուղղուածութեամբ։ Բանաւոր էպոսի այդ գրական մշակումները մեծապէս նպաստել են «Սասնայ ծռերի» հանրային ճանաչմանը։ Մասնաւորապէս Յովհաննէս Թումանեանի «Սասունցի Դաւիթ» պոեմը (1903 թ.) մեր էպոսի ամենից յայտնի տարբերակն է եւ իր ձեւաբովանդակային ամբողջականութեամբ, գաղափարի եւ իրացման, ներդաշնակութեամբ անգերազանցելի է մնում մինչ օրս։ Թէեւ ինքը՝ Յովհ. Թումանեանը Continue reading “ԱԳՌԱՒԱՔԱՐԻ ԴՌՆԵՐԸ ԹԱԿԵԼՈՎ — ԷՊՈՍԸ ՅԵՏԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ”