ԿԱՆԱՉ ԼՈՅՍ — Այժմ եւ միշտ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Տղան իրեն վատ էր զգում, նա երբեք նման ուշադրութեան չէր արժանացել: Բոլորը վեր էին կենում, իր կենացն էին խմում, ասում էին բաներ, որ իրեն երբէք չէին ասել: Որ իր հետ առնչութիւն չէին ունեցել: Բայց մայրը բոլորին լսում, հաւանաբար նաեւ հաւատում էր: Մերթընդմերթ էլ, իբր Continue reading “ԿԱՆԱՉ ԼՈՅՍ — Այժմ եւ միշտ”

ՆՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ — (Հատուած «Հայի յաւերժութիւնը» վէպից)

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Ճիշտ որ զինուորն ամեն ինչ վերջում է իմանում:
Կամաւորականները չիմացան ու դեռ երկար պիտի չիմանային, թէ ինչո՛ւ Սպարապետը անսպասելի զօրակացք եկաւ, ինչո՛ւ իրենց ախպերական բանակը աշխարհազօրային դարձաւ, հազարապետ Ակնունին գերարդիական զրահատոկուն ունեցաւ: Մինչդեռ արար-աշխարհն արդէն գիտէր… Continue reading “ՆՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ — (Հատուած «Հայի յաւերժութիւնը» վէպից)”

ՓՐԿՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՑ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Պոլսի լաւագոյն՝ «Թոքաթլեան» խրախճարանի ջահերը շողարձակում էին աստղաբոյլերի պէս: Նախասրահում բարապանները ամիրաներին, սեղանաւորներին խոնարհ ընդունում, մատռուակները նոյն խոնարհութեամբ ախորժաբեր էին մատուցում։ Հրաւիրեալները առայժմ ոտքի վրայ էին զրուցում, ուշացողներին էին սպասում։ Continue reading “ՓՐԿՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՑ”

ԼՈՒՍՆԱՄՈՒԹ ՄԻ ՕՐ, ԱՐԵՒՇՈՂ ՄԻ ԳԻՇԵՐ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

(Հատուած Նախիջեւանի մասին վէպից, որը դեռ խորագիր չունի)

Արմինէին տատը պատմել, ո՛չ հաւատացրել էր՝ Նահապետ Նոյը առաւօտ վաղ Արարատի գագաթին զարթնել, տեսել էր, որ արեգակի շողերը Ցղնայի սարաւանդներն են ուղղւում, Ցղնայի հողն են ջերմացնում ու գուրգուրում, իջել, առը բացել, առաջին որթն էր տնկել: Դրա համար էր իրենց խաղողը ամենաքաղցրը: Continue reading “ԼՈՒՍՆԱՄՈՒԹ ՄԻ ՕՐ, ԱՐԵՒՇՈՂ ՄԻ ԳԻՇԵՐ”

ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ

(Զեկոյց Սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ խորհրդաժողովին)
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Այս խորհրդանշական խորհրդաժողովին, այս խորհրդանշական ամբիոնից ես ուզում եմ հարցնել Հայրենիքի եւ ի սփիւռս աշխարհի տարագրուած իմ յարգոյ գրչակիցներին՝ 101 տարի արծարծուելուց ու վերարծարծուելուց յետոյ արդեօ՞ք ցեղասպանութեան թեման մեր գրականութիւնում սպառուած է: Հարցնում ու ինքս էլ ինձ պատասխանում, աւելի ճիշտ յանդիմանում եմ՝ ինչպէ՞ս կարող է ցեղասպանութեան թեման սպառուել, երբ 101 տարի անց էլ մեր անմեղ նահատակներն անթաղ են մնացել ու որ կարեւորն է՝ շարունակում են գերի մնալ, յոյսով, հաւատով լի հայեացքները մեր ուղղել Արարատն ու Վանայ լիճը, Մուշն ու Սասունը: Continue reading “ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ”

ՃԱՅԻ ՃԱԽՐԱՆՔԸ

Տիկին Զապէլ Եսայեանի խնկելի յիշատակին

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Աշնանային արեգակի ցոլքերը ոսկեփայլ ծաղկաթերթեր էին տեղում Մարմարայի վրայ: Ալիքները ջինջ ճողփում, ժպտում էին նրանց զնգուն ժպիտով: Ծովեզրեայ յետկէսօ՞րն էր անհոգ, թէ՞ տիար Արփիարին էր անհոգութիւնը համակել: Արդէն համոզուել էր, որդին՝ Նոյը, այնքան էր մեծացել, որ դասագրքերով լեցուն պայուսակը մերժում էր իրեն տալ, ուսափոկերով կռնակն էր նետում, օր օրի մանկութիւնից պատանեկութեանն անցնում: Շուտով երեւի թոյլ չտար, որ Կեդրոնական հասնէր, դասերից յետոյ իրեն տուն տանէր: Տարեկից դասընկերները, նույնիսկ աւելի հեռու՝ Սկիւտար, Բանկալթի ապրողները, ինքնուրույն էին վերադառնում: Ամիրաների զաւակները՝ հայրիկների ուղարկած շքակառքերով: Continue reading “ՃԱՅԻ ՃԱԽՐԱՆՔԸ”

«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»

2015-ի աշնան լոյս տեսաւ դերասանուհի, բեմագիր եւ բեմադրիչ Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» հատորը (Anny Romand, Ma grand-mère d’Arménie, éd. Michel de Maule, Coll. Je me souviens. 2015. 123pp)։ «Հորիզոն գրական»-ի ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք անոր ներածականը՝ Հորաս Էնգդալի կողմէ, ինչպէս նաեւ յուշավէպէն հատուածներ, թարգմանութեամբ մեր աշխատակից Գրիգոր Ջանիկեանի։ Continue reading “«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»”

Այստեղ հայեր են ապրել

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտաւ, տեսայ Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկեանը. չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:

Ջահել կառավարը սրտաշարժուեց.

Ինչի՞ ես լալիս, էֆենդի,— ասաց,— արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:

Ես մե՛ր տոհմատունն եմ ուզում,— ասացի:

Շշմած՝ հետ շրջուեց.

Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:

* * *

Արեւմարին լեռնաքաղաքի փողոցները խնոցու կարագ ու ծաղկած փշատենի էին բուրում, ներքին բակերն իրենց ստուերներն էին որոնում ու չէին գտնում։ Միայն Խնկաձորն էր անդադրում գահավիժում, լուսափոշի շաղ տալով՝ ամպի ծուէնները տանում, Եփրատն էր լցնում։ Continue reading “Այստեղ հայեր են ապրել”

ՎՐԻԺԱԿ

Գրիգոր Ջանիկեան

1.

«Բնօրրան» ջոկատի տղաները Գէորգին առաջին օրուանից չսիրեցին։ Մէկ-մէկ սեռական հակումների մասին կծու ակնարկներ էլ էին անում։ Տնաշէնն ինքն էր մեղաւոր. կարծես Մայամի էր եկել, Մոսկուայից Արցախ՝ մարտադաշտ, հետը ինքնաշխատ ածելի, առանձին-առանձին երեսի ու ոտքի սրբիչ, հոտազերծիչ, խոնաւ անձեռոցիկ, ինչ ասես չէր բերել։ Մերձմոսկովեան գիտկենտրոնի վարիչը՝ անցեալ դարի ընկերվար-ժողովրդավարի մօրուքով Վարդան Սերոբի Քափանակեանն էր պատճառը։ Նա էր սովորեցրել, որ մի ամբողջ քաղաքի տարածք զբաղեցնող գերգաղտնի կայանում, որտեղ վաթսունչորս ազգութեան, ընդհուպ ճապոնացի, չինացի ռազմափորձագէտներ էին աշխատում, հայերը պիտի առանձնանան ոչ միայն իմացութեամբ, այլեւ մաքրակենցաղութեամբ, պահուածքով, քայլուածքով, ամեն ինչով։ Հէնց նրա շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր գիտկենտրոններից հաւաքագրուած հայ հիւլէագէտները, որոնցից շատերը Հայաստանում չէին էլ եղել, միմեանց գտան, հայացան։ Սկզբում նրանց հայութիւնը դրսեւորւում էր «Արարատի» յաղթանակների համար միասին ուրախանալով, մէկ էլ իւրաքանչիւրի տարեդարձը Գորկու ճեմափողոցի «Արմենիա» ռեստորանում նշելով։ Չնայած, շատ չանցած, այդ ռեստորանից հրաժարուեցին։ Խոպանից վերադարձող հայաստանցի հայերը, որոնք իրենց վաստակած փողերով նոյն «Արմենիայում» զեխ գինարբուքների էին տրւում, Մոսկուացի հայ գիտնականների կիրթ ռուսերէնը, ռուսերէնի արանքներում սպրդող հատուկենտ բարբառային հայերէնը լսելով՝ հեգնում՝ «շուռ տուածներ» էին ասում։ Continue reading “ՎՐԻԺԱԿ”