ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ — ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴԵԱՆ 150-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Ա

Վերջապէս ու վերջնականապէս համոզուեցի: Այս աշխարհը չափազանց նեղ է հայերիս համար: Մենք հասնում ենք ընդհուպ Կալիֆորնիա, Ճամայքա ու քանի որ աւելի հեռու գնալու տեղ չենք գտնում, մի կերպ տեղաւորւում ենք Երկիր մոլորակում:
Առայժմ: Continue reading “ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ — ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴԵԱՆ 150-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ”

ԹՈՒՄԱՆԵԱՆԱԿԱՆ ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

«Գործն է անմահ, լա՛ւ իմացէք…»
Յ.Թ.

Նա գրական յաւերժութեան իր անհասանելիութիւնից աւելի քան մէկ դար հայ լինելու, մարդկային լինելու, իր երկրին, ժողովրդին անսակարկ նուիրուելու դասեր է տալիս մեզ: Ու չնայած, շատ հասկանալի պատճառով, վաղուց նոր գործեր չի գրում, իւրաքանչիւր սերունդ նրա դասերը ընկալում է իւրովի: Կ՚ուզէի յաւելել՝ նորովի: Ես չգիտեմ՝ Յովհաննէս Թումանեանը ամենամեծ հայ բանաստեղծն է, թէ՞ ոչ, բայց միանշանակ է, որ Ամենայն հայոց բանաստեղծն է՝ արտայայտութեան ամենաբովանդակ ընդգրկմամբ:

Continue reading “ԹՈՒՄԱՆԵԱՆԱԿԱՆ ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ”

ԱՐԵԱՆ ՏԱՐՐԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ (Գրախօսութեան փոխարէն)

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Ոչ հեղինակին գիտեմ, ոչ՝ բեմադրիչին: Այնքանն եմ լսել, որ Քեմալ Աթաթուրքի բռնահանութիւնից յետոյ («Կամ՝ թրքացէք, կամ՝ հեռացէք») Բուլղարիայի Պլովդիւ քաղաքում ապաստանած քեռայրս «Թալէաթի անկումը» ամենայն հաւանականութեամբ սիրողական ներկայացումում ստանձնում է Սողոմոն Թեհլիրեանի դերը: Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում , երբ նա ձեռքը ճիւաղի ուսին է դնում, ու նա յետ շրջվելով, այլայլուած հարցնում է՝ «Ի՞նչ էք կամենում երիտասարդ», քեռայրս իր կողմից մի նախադասութիւն է ավելացնում՝ «Մէկ ու կէս միլիոն հայերի արիւնն եմ ուզում», ու նոր միայն սնդաւում(*) է:

Continue reading “ԱՐԵԱՆ ՏԱՐՐԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ (Գրախօսութեան փոխարէն)”

ԿԻԼԻԿԻԱՆ՝ ԻՄ ԿԻԼԻԿԻԱՆ, ԻՄ ԿԱՐՕՏՆ ՈՒ ՅՈՅՍԸ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

«Երթամ տեսնել զիմ Կիլիկիա…»:
Ն. Ռ.

Ով չի եղել Կիլիկիայում, թէ ինչ ենք կորցրել, չի պատկերացնի:
Ով լինի…
Ժողովուրդները բախտ ունե՞ն: Ես ի՜նչ իմանամ, ունեն, չունեն:
Փոխադրակառքը Բաթումից թուրքական սահմանը հատելուն պէս յայտնւում է Սեւ ծովի ափին, սլանում է ժամեր: Սլանում է օր ու գիշեր: Վերջապէս հասնում է Ստամբուլ, մի պահ խճողւում է Վոսփորի ու Continue reading “ԿԻԼԻԿԻԱՆ՝ ԻՄ ԿԻԼԻԿԻԱՆ, ԻՄ ԿԱՐՕՏՆ ՈՒ ՅՈՅՍԸ”

ԿԱՆԱՉ ԼՈՅՍ — Այժմ եւ միշտ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Տղան իրեն վատ էր զգում, նա երբեք նման ուշադրութեան չէր արժանացել: Բոլորը վեր էին կենում, իր կենացն էին խմում, ասում էին բաներ, որ իրեն երբէք չէին ասել: Որ իր հետ առնչութիւն չէին ունեցել: Բայց մայրը բոլորին լսում, հաւանաբար նաեւ հաւատում էր: Մերթընդմերթ էլ, իբր Continue reading “ԿԱՆԱՉ ԼՈՅՍ — Այժմ եւ միշտ”

ՆՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ — (Հատուած «Հայի յաւերժութիւնը» վէպից)

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Ճիշտ որ զինուորն ամեն ինչ վերջում է իմանում:
Կամաւորականները չիմացան ու դեռ երկար պիտի չիմանային, թէ ինչո՛ւ Սպարապետը անսպասելի զօրակացք եկաւ, ինչո՛ւ իրենց ախպերական բանակը աշխարհազօրային դարձաւ, հազարապետ Ակնունին գերարդիական զրահատոկուն ունեցաւ: Մինչդեռ արար-աշխարհն արդէն գիտէր… Continue reading “ՆՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ — (Հատուած «Հայի յաւերժութիւնը» վէպից)”

ՓՐԿՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՑ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Պոլսի լաւագոյն՝ «Թոքաթլեան» խրախճարանի ջահերը շողարձակում էին աստղաբոյլերի պէս: Նախասրահում բարապանները ամիրաներին, սեղանաւորներին խոնարհ ընդունում, մատռուակները նոյն խոնարհութեամբ ախորժաբեր էին մատուցում։ Հրաւիրեալները առայժմ ոտքի վրայ էին զրուցում, ուշացողներին էին սպասում։ Continue reading “ՓՐԿՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՑ”

ԼՈՒՍՆԱՄՈՒԹ ՄԻ ՕՐ, ԱՐԵՒՇՈՂ ՄԻ ԳԻՇԵՐ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

(Հատուած Նախիջեւանի մասին վէպից, որը դեռ խորագիր չունի)

Արմինէին տատը պատմել, ո՛չ հաւատացրել էր՝ Նահապետ Նոյը առաւօտ վաղ Արարատի գագաթին զարթնել, տեսել էր, որ արեգակի շողերը Ցղնայի սարաւանդներն են ուղղւում, Ցղնայի հողն են ջերմացնում ու գուրգուրում, իջել, առը բացել, առաջին որթն էր տնկել: Դրա համար էր իրենց խաղողը ամենաքաղցրը: Continue reading “ԼՈՒՍՆԱՄՈՒԹ ՄԻ ՕՐ, ԱՐԵՒՇՈՂ ՄԻ ԳԻՇԵՐ”

ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ

(Զեկոյց Սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ խորհրդաժողովին)
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Այս խորհրդանշական խորհրդաժողովին, այս խորհրդանշական ամբիոնից ես ուզում եմ հարցնել Հայրենիքի եւ ի սփիւռս աշխարհի տարագրուած իմ յարգոյ գրչակիցներին՝ 101 տարի արծարծուելուց ու վերարծարծուելուց յետոյ արդեօ՞ք ցեղասպանութեան թեման մեր գրականութիւնում սպառուած է: Հարցնում ու ինքս էլ ինձ պատասխանում, աւելի ճիշտ յանդիմանում եմ՝ ինչպէ՞ս կարող է ցեղասպանութեան թեման սպառուել, երբ 101 տարի անց էլ մեր անմեղ նահատակներն անթաղ են մնացել ու որ կարեւորն է՝ շարունակում են գերի մնալ, յոյսով, հաւատով լի հայեացքները մեր ուղղել Արարատն ու Վանայ լիճը, Մուշն ու Սասունը: Continue reading “ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ”

ՃԱՅԻ ՃԱԽՐԱՆՔԸ

Տիկին Զապէլ Եսայեանի խնկելի յիշատակին

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Աշնանային արեգակի ցոլքերը ոսկեփայլ ծաղկաթերթեր էին տեղում Մարմարայի վրայ: Ալիքները ջինջ ճողփում, ժպտում էին նրանց զնգուն ժպիտով: Ծովեզրեայ յետկէսօ՞րն էր անհոգ, թէ՞ տիար Արփիարին էր անհոգութիւնը համակել: Արդէն համոզուել էր, որդին՝ Նոյը, այնքան էր մեծացել, որ դասագրքերով լեցուն պայուսակը մերժում էր իրեն տալ, ուսափոկերով կռնակն էր նետում, օր օրի մանկութիւնից պատանեկութեանն անցնում: Շուտով երեւի թոյլ չտար, որ Կեդրոնական հասնէր, դասերից յետոյ իրեն տուն տանէր: Տարեկից դասընկերները, նույնիսկ աւելի հեռու՝ Սկիւտար, Բանկալթի ապրողները, ինքնուրույն էին վերադառնում: Ամիրաների զաւակները՝ հայրիկների ուղարկած շքակառքերով: Continue reading “ՃԱՅԻ ՃԱԽՐԱՆՔԸ”