ԻՄ ԸՆԿԵՐ ԳԵՒՈՐԸ

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ

Մեր տան դիմաց՝ Ղուկասեան թիւ 9 շէնքի բակում մէկ յարկանի ախոռատիպ երկու կառոյց կար, որտեղ «Սանբակ» կոչուող ինստիտուտի լաբորատորիայի փորձերի համար ճագարներ և ծովային խոզուկներ էին աճեցնում: Տատիկս, որ մինչև Հայաստան ներգաղթելը իր ամբողջ կեանքում անասուններ էր պահել, ընդունուեց այնտեղ որպէս այդ կեդանիներին խնամող: Կենդանիները պահւում էին երկու յարկով շարուած վանդակների մէջ: Ինչքան յիշում եմ, այդ խեղճ կենդանիների Continue reading “ԻՄ ԸՆԿԵՐ ԳԵՒՈՐԸ”

ԼՈՐԱ (Բ.)

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ

Սկիզբը՝ նախորդ թիւին մէջ

Մարեկը եւ Լորան շատ արագ ամուսնացան: Պսակադրութեան արարողութիւնից յետոյ, բաւական համեստ փոքրիկ խնջոյք եղաւ: Լորան համակերպուած եւ երջանիկ տեսք ունէր, թէեւ խուսափում էր աչքերիս նայել: Խնջոյքից անմիջապէս յետոյ, նորապսակները հարսանեկան ճանապարհորդութեան մեկնեցին Իտալիա: Երբեմն Իտալիայի տարբեր քաղաքներից ես ու Դանուտան իրենից փոստային բացիկներ էինք ստանում:
Երկար տատանումից յետոյ, համարձակուեցի կնոջս խոստովանել, Continue reading “ԼՈՐԱ (Բ.)”

ԼՈՐԱ (Ա.)

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ

Նուիրում եմ Ֆլորայի յիշատակին

«Գրողը պիտի արտայայտի ոչ այն ինչ կայ, կամ կարող է լինել կեանքում, այլ այն ինչ ինքն է երազում տեսել»:
Անտոն Չեխով

Առաջին իսկ հայեացքից, Փոքրաւան գիւղը ինձ դուր չեկաւ: Դա մեծ մասամբ մէկ յարկանի տներով, իր անուանը չհամապատասխանող, բաւական փռուած գիւղ էր: Հողաշէն տների կտուրների վրայ հին կարպետի կտորներով ծածկուած խոտի դէզեր կային: Տների շուրջը պարտադիր, ցածրիկ նոյնպէս հողաշեն ցանկապատեր էին արուած: Ամենուրեք զգացւում էր չորացած խոտի եւ թրիքի, քիթ խտխտացնող, ոչ այնքան տհաճ հոտը: Տարօրինակ գնդաձեւ սաղարթներով, հատ ու կէնտ ծառերը բազմազանութիւն էին հաղորդում միօրինակ եւ ձանձրալի այս միջավայրին: Այստեղ գալու յաջորդ օրը առաւօտեան դուրս եկայ շրջապատը ուսումնասիրելու: Փողոցում, ցանկապատերի երկայնքով քարերի վրայ նստած պառաւ կանայք, չթաքցուած, նոյնիսկ Continue reading “ԼՈՐԱ (Ա.)”

Չափի եւ գեղեցիկի զգացումը երբեք չի դաւաճանել իրեն — ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻՍ ՄԱՍԻՆ

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ, ճարտարապետ

Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնի առաջին կուրսում մեր լսարան մտաւ բարձրահասակ, համակրելի, գեղեցիկ կեցուածքով մի երիտասարդ եւ փոքր ինչ ռնգային, հաճելի բարիտոնով ասաց. «Ես ձեզ պատմելու եմ իտալական վերածնունդի ճարտարապետութեան մասին»: Ինչպէս հարկն է առաջին կուրսում, մենք պատրաստել էինք տետրակներ եւ մատիտներ դասախօսութիւնը սղագրելու համար, բայց մեզ վիճակուած չէր օգտագործելու դրանք: Առաջին իսկ խօսքերից հմայուած եւ կախարդուած յայտնուեցինք իտալական վերածնունդի հրաշալի իրականութեան մէջ:
Այդ երիտասարդը Ջիմ Թորոսեանն էր: Նա կարողանում էր Continue reading “Չափի եւ գեղեցիկի զգացումը երբեք չի դաւաճանել իրեն — ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻՍ ՄԱՍԻՆ”