ԿԱՐՕՏ եւ այլ քերթուածներ

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գիշերը յուշերիդ ստեղներն է սեղմում,
Եւ սենեակդ լցւում է քնքուշ նուագով.
Քնել չի՜ լինում…
Մի առ մի թերթում ես օրերիդ մատեանը,
Եվ արցունքիցդ աղօթք է կաթում.
Քնել չի՜ լինում…
Բառերդ հանգրուան են փնտրում
Եւ մեռնում են՝ թղթին չհասած .
Քնել չի՜ լինում…
Ճերմակ թղթին նկարում ես երազներդ Continue reading “ԿԱՐՕՏ եւ այլ քերթուածներ”

ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՒՈՒՄ ԿԱՄ՝ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ, ՈՐ ՉՄԱՆԿԱՑԱՒ…

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Պատերազմը կարծես թէ լռել էր կամ էլ՝այդպէս էր թւում…25 տարի առաջ…
Խոնաւ նկուղներից մէկիկ-մէկիկ դուրս էին գալիս մանուկներ, աչքերում՝ արեւի եւ լոյսի փափագ: Նրանք վախուորած դեպի երկինք էին նայում ու մտածում՝ յանկարծ օդում ինչ-որ «թռչող բան» չյայտնուի: Այնտեղ՝ նկուղում, նրանց ամիսներ շարունակ սաստում էին. «Յանկարծ դուրս չգաք, օդում շատ մեծ թռչուններ կան, նրանք մանուկներ են գողանում»: Continue reading “ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՒՈՒՄ ԿԱՄ՝ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ, ՈՐ ՉՄԱՆԿԱՑԱՒ…”