ՆՄՈՅՇՆԵՐ ՊԱՐՈՅՐ ՄԱՍԻԿԵԱՆԻ ԳՐՉԻ ԱՐԳԱՍԻՔԷՆ

ԱԹՈՌ ՄԸ… ՍՈՒՐ ՄԸ… ԵՒ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԸ

Երկտող մը միայն։

Չ՚արժեր երկար գրել։

Մեղք է ժամանակին ու գրիչին ու սա հայերէն գիրերուն.

Բաց նամակ մըն է այս Փարիզի հայերուն, մէկու(*) մը համար։ Continue reading “ՆՄՈՅՇՆԵՐ ՊԱՐՈՅՐ ՄԱՍԻԿԵԱՆԻ ԳՐՉԻ ԱՐԳԱՍԻՔԷՆ”

ՄԵՐ ՍԱՓՐԻՉԸ

ԵՐԱԶԱՅԻՆ ՅՈՒՇԵՐ ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԷՆ

Բժ. ՕՀԱՆ ԹԱՊԱՔԵԱՆ

Հալէպ կեցութեանս մօտ քսան տարիներուն ընթացքին, մեր ընտանիքը հաւատաւոր կերպով միշտ նոյն մատակարողները ունեցած է. նոյն կաթնավաճառը, նոյն մածնավաճառը, նոյն դերձակը, նոյն կօշկակարը, ու նոյն սափրիչը։

Հալէպի մեր սափրիչը Նշան Վարդանեան անունով մօտ 45 տարեկան անձ մըն էր, որուն աշխատատեղը Թիլէլէն դէպի Ճիտէյտէ թեքուող թաղին անկիւնը կը գտնուէր։ Փոքր ու չափազանց պարզ սափրիչատուն մը, հսկայ հայելիի մը առջեւ Continue reading “ՄԵՐ ՍԱՓՐԻՉԸ”

Այստեղ հայեր են ապրել

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտաւ, տեսայ Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկեանը. չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:

Ջահել կառավարը սրտաշարժուեց.

Ինչի՞ ես լալիս, էֆենդի,— ասաց,— արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:

Ես մե՛ր տոհմատունն եմ ուզում,— ասացի:

Շշմած՝ հետ շրջուեց.

Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:

* * *

Արեւմարին լեռնաքաղաքի փողոցները խնոցու կարագ ու ծաղկած փշատենի էին բուրում, ներքին բակերն իրենց ստուերներն էին որոնում ու չէին գտնում։ Միայն Խնկաձորն էր անդադրում գահավիժում, լուսափոշի շաղ տալով՝ ամպի ծուէնները տանում, Եփրատն էր լցնում։ Continue reading “Այստեղ հայեր են ապրել”

ՎՐԻԺԱԿ

Գրիգոր Ջանիկեան

1.

«Բնօրրան» ջոկատի տղաները Գէորգին առաջին օրուանից չսիրեցին։ Մէկ-մէկ սեռական հակումների մասին կծու ակնարկներ էլ էին անում։ Տնաշէնն ինքն էր մեղաւոր. կարծես Մայամի էր եկել, Մոսկուայից Արցախ՝ մարտադաշտ, հետը ինքնաշխատ ածելի, առանձին-առանձին երեսի ու ոտքի սրբիչ, հոտազերծիչ, խոնաւ անձեռոցիկ, ինչ ասես չէր բերել։ Մերձմոսկովեան գիտկենտրոնի վարիչը՝ անցեալ դարի ընկերվար-ժողովրդավարի մօրուքով Վարդան Սերոբի Քափանակեանն էր պատճառը։ Նա էր սովորեցրել, որ մի ամբողջ քաղաքի տարածք զբաղեցնող գերգաղտնի կայանում, որտեղ վաթսունչորս ազգութեան, ընդհուպ ճապոնացի, չինացի ռազմափորձագէտներ էին աշխատում, հայերը պիտի առանձնանան ոչ միայն իմացութեամբ, այլեւ մաքրակենցաղութեամբ, պահուածքով, քայլուածքով, ամեն ինչով։ Հէնց նրա շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր գիտկենտրոններից հաւաքագրուած հայ հիւլէագէտները, որոնցից շատերը Հայաստանում չէին էլ եղել, միմեանց գտան, հայացան։ Սկզբում նրանց հայութիւնը դրսեւորւում էր «Արարատի» յաղթանակների համար միասին ուրախանալով, մէկ էլ իւրաքանչիւրի տարեդարձը Գորկու ճեմափողոցի «Արմենիա» ռեստորանում նշելով։ Չնայած, շատ չանցած, այդ ռեստորանից հրաժարուեցին։ Խոպանից վերադարձող հայաստանցի հայերը, որոնք իրենց վաստակած փողերով նոյն «Արմենիայում» զեխ գինարբուքների էին տրւում, Մոսկուացի հայ գիտնականների կիրթ ռուսերէնը, ռուսերէնի արանքներում սպրդող հատուկենտ բարբառային հայերէնը լսելով՝ հեգնում՝ «շուռ տուածներ» էին ասում։ Continue reading “ՎՐԻԺԱԿ”